User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Ինչպե՞ս իրականացնել նախատպագրական աշխատանքներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Ինչպե՞ս իրականացնել նախատպագրական աշխատանքներ

    Համարելով տպագրական ոլորտի ամենակարևորագույն ու պատասխանատու մասը` արխիվային ֆայլը գունաբաժանելու համար վերջնական տեսքի բերելը, դիզայներների մոտ երբեմն որոշակի անվստահություն է առաջանում, քանզի չունեն նախագիտելիքներ այդ ոլորտում: Պետք է հաշվի առնել այն փաստը, որ սույն գործընթացը ներառում է բազում էտապներ, և սխավելու դեպքում հնարավոր է` տպագիր ապրանքը դառնա թափոն` վնասելով այն ձեռնարկության բյուջեն, որտեղ աշխատում եք:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 26.03.2010, 22:22:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2010), yerevanci (26.03.2010), Ֆոտոն (08.04.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս իրականացնել նախատպագրական աշխատանքներ

    Այստեղ կներկայացնեմ մի գործնթաց` ինչպես INDesign ծրագրից ստանալ տպագրության համար պիտանի postscript ֆայլ: Չնայած` այս գործընթացը գրեթե նույնն է մնացած տեսակի դիզայներական ծրագրերի համար:
    Արխիվը նախատպագրական տեսքի բերելու համար գործընթացն աշխատում է որպես վիրտուալ տպագրություն: Այսինքն վիրտուալ կարգով տպելիս առաջանում է postscript ֆայլ` հնարավորություն տալով հետագայում տպվող արտադրանքը նախապես տեսնել էկրանին: Այս գործընթացի համար անհրաժեշտ է ունենալ Postscript վիրտուալ տպիչ (ի դեպ` համակարգչում Adobe փաթեթը տեղադրելիս , այն առաջարկում է վիրտուալ տպիչը և PPD` Postscript Printer Driver), որը համատեղելի է գունաբաժանման սարքի հետ: Հնարավոր է նաև օգտագործել Generic PPD, որի դեպքում Adobe ընկերությունն առաջարկումէ Acrobat Distiller-ի PPD-ն, քանզի PDF/X1-a պահանջում է տվյալ ֆայլի նորմալացումը (normalization) իր իսկ միջոցով:
    Բացատրեմ` ինչ է իրենից ներկայացնում PDF/x1-a normalization-ը: Սա միջազգային ISO որակի տպագրական չափանիշ է, որն իր պարամետրերում բավականին խստապահանջ է : Սակայն առաջարկում է մաքսիմալ ապահովություն օֆֆսեթ տպագրության համար նախատեսված գունաբաժանման ֆայլեր ստեղծելու գործընթացի ժամանակ, անկախ` որ օպերացիոն համակարգով և ծրագրով է դիզայներական աշխատանքը կատարվել և որ վիրտուալ տպիչն է այն ստեղծել:

    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 26.03.2010, 22:23:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (26.03.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս իրականացնել նախատպագրական աշխատանքներ

    Իսկ հիմա ներկայացնեմ, թե ինչպես է կատարվում տպելու գործընթացը

    1
    ա)
    CTRL+P` տպել,
    բ) ընտրել PRINTER: POST SCRIPT FILE,
    գ)
    ընտրել PPD: ACROBAT DISTILLER, AdobePDF 8 կամ AdobePDF 9 տարբերակը` կախված թե Adobe-ի, որերորդ փաթեթն է տեղադրված ձեր Օպերացիոն Համակարգում

    2 - GENERAL պատուհանում`
    ա) ընտրել PAGES: ALL

    3 - SETUP պատուհանում
    ա) PAPERSIZE (թղթիչափսը) ընտրել COSTUM (այսպիսով վերջնական գունաբաժանման համար նախատեսված ֆայլի տպագրական աշխատանքի չափսը կլինի որպես շաբլոն` pattern), բացի դրանից անհրաժեշտ է ավելացնել 25,4mm, ամենկողմից (օրինակ` եթե ծրագրում թղթի չափսը 210x300 է, ավելացնելիս` կստացվի 235,4x325,4), որպեսզի ֆայլում ներառվեն աշխատանքը տպագրությունից հետո համապատասխան չափսով կտրելու գծերը, գունային սանդղակները, տպագրության համար անհրաժետ խաչուկները և ֆայլում առկա ինֆորմացիան,
    բ) OPTION -SCALE: 100%` որպեսզի աշխատանքի նախնական չափսերը լինեն անփոփոխ,
    գ)
    PAGEPOSITION: CENTERED` (թղթի դիրքը թողնել կենտրոնում) նախորդ գործընթացների ժամանակ հնարավոր շեղումներից զերծ մնալուհամար

    4 -
    MARKS AND BLEED MARKS պատուհանում`
    ա) նշել CROP MARKS (կտրման գծեր), REGISTRATION MARKS (մեկից ավելի գույներն իրար վրա համատեղելու համար նախատեսված խաչուկներ), COLORBARS (գունային սանդղակ) և PAGE INFORMATION (որտեղ կնշվի ֆայլի ստեղծման ժամանակը, որ գույն է առկա ժապավենի վրա և այլն):
    Վերը նշվածները տպագրիչի համար հանդիսանում են որպես կողմնացույց տպագրության գործընթացի ժամանակ,
    բ) BLEED AND SLUGS` ամենաքիչը ավելացնել 3mm` թղթի 4 կողմերի լուսանցքների համար (այս տարբերակը գործում է, եթե նախօրոք լուսանցնքեր են նախատեսվել ձևավորման ժամանակ)

    5 - OUTPUT պատուհանում`
    ա) COLOR: COMPOSITE CMYK,
    բ) FLIP: NONE (ֆայլը հայելատիպ չդաձնելու համար)

    6 - GRAFICS պատուհանում`
    ա) IMAGES - SEND DATA: ALL,
    բ) FONTS-DOWNLOAD: COMLETE: Այս պարագայում postscript ֆայլում ֆիքսվում են բոլոր նկարներն ու տառատեսակները, որն օգտագործվել է որպես լինք , այպիսով երաշխավորելով նկարների մաքսիմալ որակ, տառատեսակների կորստի բացառում (ի դեպ այսիսով ֆոնտեր կոտրելու անհրաժեշտություն էլ չի առաջանում` CTRL+Q կամ CTRL+SHIFT+O),
    գ) POSTSCRIPT: LEVEL 3,
    դ) DATA FORMAT: BINARY

    7 - COLOR MANAGMENT պատուհանում`
    ա) PRINT: DOCUMENT,
    բ) OPTIONS-COLOR HANDLING: LET INDESIGN DETERMINE COLORS,
    գ) PRINTER PROFILE: U.S. Web Coated (SWOP) v2 (ցանկում առկա են այլ տարբերակներ, իսկ ընտրությունը կախված է` տվյալ տարածարջանում, որ գունային չափորոշիչն է օգտագործվում),
    դ) ակտիվացնել Preserve CMYK numbers տարբերակը

    8-ADVANCED պատուհանում`
    ա) ակտվացումից հանել OPI տարբերակը,
    բ) TRANSPARENCY FLATTENER-PRESET: HIGH RESOLOTION

    Վերջ գունաբաժանման postscript ֆայլը պատրաստէ:

    Բնականաբար ֆայլը գունաբաժման ուղարկելու համար գոյություն ունեն բազմապիսի այլ հնարավոր կոնֆիիգուրացիաներ` կախված գույների քանակից, տպագրական բազում մանրուքներից, ոչ ստանդարտ ձևաորումից և այլ: Հետագայում կգրեմ այլ ծրագրերով ստացվող գունաբաժանման ֆայլերի մասին:
    Ճիշտ է այս փոստը թերևս նեղ մասնագիտական է, բայց ըստ իս ցանակած դիզայներ պարտավոր է իմանալ նախատպագրական աշխատանքների ողջ պրոցեսը` կանխելու հետտպագրական աշխատանքներում հանդիպող տհաճ երևույթները և մաքսիմում բացառելու թափոնային արտադրությունը և բնականաբար զերծ մնալու աշխատավարձի պահումից և նույնիսկ գործի հեռացումից:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 26.03.2010, 23:41:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  6. #4
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս իրականացնել նախատպագրական աշխատանքներ

    Շատերը վերջացնելով դիզայներական աշխատանքերը, ցանկանում են տպարան ուղարկել տպագրության համար նախատեսված վերջնական տարբերակը երաշխիքներով, որպեսզի կատարված աշխատնքը լինի անթերի: Այս ամենը հնարավոր է CorelDraw ծրագրում առկա Prepare For Service Bureau (պատրաստել գունաբաժանման համար) հրամանի:
    Սույն գործողությունն իր մեջ ներառում է տպարանի կամ գունաբաժանման վայրի համար նախատեսված բոլոր տեղեկությունները, որտեղ ձեր ուղարկած աշխատանքում առկա պատկերների կամ տառատեսակների կորստի հավանականությունը հավասար է զրոյի:

    Ինչպես իրականացնել

    Բացելով File մենյուն` ընտրել Prepare For Service Bureau հրամանը:



    Այսպիսով կբացվի ծրագրային մոդուլի պատուհանը, որտեղ պետք է նշել gather all files associated with this document (հավաքել բոլոր ֆայլերը, որոնք ասոցացված են այս փաստաթղթի հետ)տարբերակը: Կտացնել next սեղմակին:




    Հաջորդ պատուհանում ցույց են տրվում աշխատանքում օգտագործված տառատեսակները: Ակտիվացնելով copy fonts տարբերակը, կրկին կտացնել next սեղմակին:

    Հաջորդ պատուհանում պետք չէ ակտիվացնել Generate PDF file տարբերակը, որովհետև այս տարբերակի ակտիվացումը միայն անհրաժեշտ են գունաբաժանման մասնագետին կամ տպագրիչին ` մինչ համապատասխան աշխատանքի իրականցումը հետագա գործողություններում կողմնորոշվելու համար Կտացնել next սեղմակին:

    Հաջորդ պատուհանը ևս շատ կարևոր է: Դիզայները նախապես պետք է ստեղծած լինի տպագրական ծրար, որտեղ կպահպանվեն գունաբաժանման համար նախատեսված վերջնական աշխատանքի պատճենները: Եթե ստեղծված ծրարը բացակայում է համակարգչում սույն ծրագրային մոդուլը կստեղծի համապատասխան ծրար, որտեղ կպահպանվեն աշխատանքերը: Կտացնել next սեղմակին:
    օրինակ` C:\Users\PC\Documents\Graphic1\

    Հաջորդ պատուհանում ցույց են տրվում բոլոր ֆայլերը, որոնք ներառվել են գունաբաժանման համար ուղարկվող ծրարում: Կտացնելով finish սեղմակին` ծրագրային մոդուլի գործողությունը կավարտվի:

    Ահա և բոլոր ֆայլերը մեկ ծրարում` տառատեսակներ (fonts), տառատեսակների անվանումները (.*txt), լրացուցիչ տեղեկություններ ֆայլի մասին (.*txt), հատկանշական է նաև, որ ստեղծվում է CorelDraw (*.cdr) ֆայլ օրիգինալ ֆայլի նույն անվանումով:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 08.04.2010, 22:54:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (18.09.2010), HardRock (16.04.2010), Ռուֆուս (08.04.2010)

  8. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցիս համար ոնց որ թե էս թեման հարմար ա:
    Ժող, ընդհանրապես գրքերի շապիկներն ու այլ նման բաները ի՞նչ ֆորմատով են հանձնում տպարանին: Թերեւս տեքստերի չաղավաղվելու համար պետք ա դրանք լինեն ոչ թե նկար, այլ հենց տեքստ, հետեւաբար PDF-ատիպ ինչ-որ ֆորմատ ա հարկավոր, ճիշտ ե՞մ:

  9. #6
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավետ ջան, ոչ միայն PDF ֆորմատով է հանձնվում տպարանին: Թեպետ PDF-ը համարվում է փակ ֆայլ, ու եթե համոզված ես, որ ֆայլը 100 տոկոսով ճիշտ է ձևավորված, որտեղ նախապես առկա են հավելյալ չափսերը, գրքի «մեջքը» (կռնակը), և գույները և այլն, ապա PDF-ը ամենա օպտիմալ տարբերակն է: Սակայն շապիկը կարող ես ուղարկել, նաև *.cdr (corel draw), *.ai (adobe illustrator), *.qx (quark express) տարբերակներով:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (16.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. .::Your-Style::.-Տպագրական աշխատանքներ
    Հեղինակ՝ YohanS, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.02.2011, 12:15
  2. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  3. Zeronegrafx.com - Գրաֆիկական աշխատանքներ
    Հեղինակ՝ zerone, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.02.2009, 18:13
  4. Ամառային աշխատանքներ
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.06.2008, 13:26
  5. Աշխատանքներ Photoshop-ով
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 01.06.2007, 07:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •