User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Ինչպե՞ս իրականացնել նախատպագրական աշխատանքներ

  1. #1
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Ինչպե՞ս իրականացնել նախատպագրական աշխատանքներ

    Համարելով տպագրական ոլորտի ամենակարևորագույն ու պատասխանատու մասը` արխիվային ֆայլը գունաբաժանելու համար վերջնական տեսքի բերելը, դիզայներների մոտ երբեմն որոշակի անվստահություն է առաջանում, քանզի չունեն նախագիտելիքներ այդ ոլորտում: Պետք է հաշվի առնել այն փաստը, որ սույն գործընթացը ներառում է բազում էտապներ, և սխավելու դեպքում հնարավոր է` տպագիր ապրանքը դառնա թափոն` վնասելով այն ձեռնարկության բյուջեն, որտեղ աշխատում եք:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 26.03.2010, 22:22:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2010), yerevanci (26.03.2010), Ֆոտոն (08.04.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս իրականացնել նախատպագրական աշխատանքներ

    Այստեղ կներկայացնեմ մի գործնթաց` ինչպես INDesign ծրագրից ստանալ տպագրության համար պիտանի postscript ֆայլ: Չնայած` այս գործընթացը գրեթե նույնն է մնացած տեսակի դիզայներական ծրագրերի համար:
    Արխիվը նախատպագրական տեսքի բերելու համար գործընթացն աշխատում է որպես վիրտուալ տպագրություն: Այսինքն վիրտուալ կարգով տպելիս առաջանում է postscript ֆայլ` հնարավորություն տալով հետագայում տպվող արտադրանքը նախապես տեսնել էկրանին: Այս գործընթացի համար անհրաժեշտ է ունենալ Postscript վիրտուալ տպիչ (ի դեպ` համակարգչում Adobe փաթեթը տեղադրելիս , այն առաջարկում է վիրտուալ տպիչը և PPD` Postscript Printer Driver), որը համատեղելի է գունաբաժանման սարքի հետ: Հնարավոր է նաև օգտագործել Generic PPD, որի դեպքում Adobe ընկերությունն առաջարկումէ Acrobat Distiller-ի PPD-ն, քանզի PDF/X1-a պահանջում է տվյալ ֆայլի նորմալացումը (normalization) իր իսկ միջոցով:
    Բացատրեմ` ինչ է իրենից ներկայացնում PDF/x1-a normalization-ը: Սա միջազգային ISO որակի տպագրական չափանիշ է, որն իր պարամետրերում բավականին խստապահանջ է : Սակայն առաջարկում է մաքսիմալ ապահովություն օֆֆսեթ տպագրության համար նախատեսված գունաբաժանման ֆայլեր ստեղծելու գործընթացի ժամանակ, անկախ` որ օպերացիոն համակարգով և ծրագրով է դիզայներական աշխատանքը կատարվել և որ վիրտուալ տպիչն է այն ստեղծել:

    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 26.03.2010, 22:23:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (26.03.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս իրականացնել նախատպագրական աշխատանքներ

    Իսկ հիմա ներկայացնեմ, թե ինչպես է կատարվում տպելու գործընթացը

    1
    ա)
    CTRL+P` տպել,
    բ) ընտրել PRINTER: POST SCRIPT FILE,
    գ)
    ընտրել PPD: ACROBAT DISTILLER, AdobePDF 8 կամ AdobePDF 9 տարբերակը` կախված թե Adobe-ի, որերորդ փաթեթն է տեղադրված ձեր Օպերացիոն Համակարգում

    2 - GENERAL պատուհանում`
    ա) ընտրել PAGES: ALL

    3 - SETUP պատուհանում
    ա) PAPERSIZE (թղթիչափսը) ընտրել COSTUM (այսպիսով վերջնական գունաբաժանման համար նախատեսված ֆայլի տպագրական աշխատանքի չափսը կլինի որպես շաբլոն` pattern), բացի դրանից անհրաժեշտ է ավելացնել 25,4mm, ամենկողմից (օրինակ` եթե ծրագրում թղթի չափսը 210x300 է, ավելացնելիս` կստացվի 235,4x325,4), որպեսզի ֆայլում ներառվեն աշխատանքը տպագրությունից հետո համապատասխան չափսով կտրելու գծերը, գունային սանդղակները, տպագրության համար անհրաժետ խաչուկները և ֆայլում առկա ինֆորմացիան,
    բ) OPTION -SCALE: 100%` որպեսզի աշխատանքի նախնական չափսերը լինեն անփոփոխ,
    գ)
    PAGEPOSITION: CENTERED` (թղթի դիրքը թողնել կենտրոնում) նախորդ գործընթացների ժամանակ հնարավոր շեղումներից զերծ մնալուհամար

    4 -
    MARKS AND BLEED MARKS պատուհանում`
    ա) նշել CROP MARKS (կտրման գծեր), REGISTRATION MARKS (մեկից ավելի գույներն իրար վրա համատեղելու համար նախատեսված խաչուկներ), COLORBARS (գունային սանդղակ) և PAGE INFORMATION (որտեղ կնշվի ֆայլի ստեղծման ժամանակը, որ գույն է առկա ժապավենի վրա և այլն):
    Վերը նշվածները տպագրիչի համար հանդիսանում են որպես կողմնացույց տպագրության գործընթացի ժամանակ,
    բ) BLEED AND SLUGS` ամենաքիչը ավելացնել 3mm` թղթի 4 կողմերի լուսանցքների համար (այս տարբերակը գործում է, եթե նախօրոք լուսանցնքեր են նախատեսվել ձևավորման ժամանակ)

    5 - OUTPUT պատուհանում`
    ա) COLOR: COMPOSITE CMYK,
    բ) FLIP: NONE (ֆայլը հայելատիպ չդաձնելու համար)

    6 - GRAFICS պատուհանում`
    ա) IMAGES - SEND DATA: ALL,
    բ) FONTS-DOWNLOAD: COMLETE: Այս պարագայում postscript ֆայլում ֆիքսվում են բոլոր նկարներն ու տառատեսակները, որն օգտագործվել է որպես լինք , այպիսով երաշխավորելով նկարների մաքսիմալ որակ, տառատեսակների կորստի բացառում (ի դեպ այսիսով ֆոնտեր կոտրելու անհրաժեշտություն էլ չի առաջանում` CTRL+Q կամ CTRL+SHIFT+O),
    գ) POSTSCRIPT: LEVEL 3,
    դ) DATA FORMAT: BINARY

    7 - COLOR MANAGMENT պատուհանում`
    ա) PRINT: DOCUMENT,
    բ) OPTIONS-COLOR HANDLING: LET INDESIGN DETERMINE COLORS,
    գ) PRINTER PROFILE: U.S. Web Coated (SWOP) v2 (ցանկում առկա են այլ տարբերակներ, իսկ ընտրությունը կախված է` տվյալ տարածարջանում, որ գունային չափորոշիչն է օգտագործվում),
    դ) ակտիվացնել Preserve CMYK numbers տարբերակը

    8-ADVANCED պատուհանում`
    ա) ակտվացումից հանել OPI տարբերակը,
    բ) TRANSPARENCY FLATTENER-PRESET: HIGH RESOLOTION

    Վերջ գունաբաժանման postscript ֆայլը պատրաստէ:

    Բնականաբար ֆայլը գունաբաժման ուղարկելու համար գոյություն ունեն բազմապիսի այլ հնարավոր կոնֆիիգուրացիաներ` կախված գույների քանակից, տպագրական բազում մանրուքներից, ոչ ստանդարտ ձևաորումից և այլ: Հետագայում կգրեմ այլ ծրագրերով ստացվող գունաբաժանման ֆայլերի մասին:
    Ճիշտ է այս փոստը թերևս նեղ մասնագիտական է, բայց ըստ իս ցանակած դիզայներ պարտավոր է իմանալ նախատպագրական աշխատանքների ողջ պրոցեսը` կանխելու հետտպագրական աշխատանքներում հանդիպող տհաճ երևույթները և մաքսիմում բացառելու թափոնային արտադրությունը և բնականաբար զերծ մնալու աշխատավարձի պահումից և նույնիսկ գործի հեռացումից:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 26.03.2010, 23:41:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  6. #4
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպե՞ս իրականացնել նախատպագրական աշխատանքներ

    Շատերը վերջացնելով դիզայներական աշխատանքերը, ցանկանում են տպարան ուղարկել տպագրության համար նախատեսված վերջնական տարբերակը երաշխիքներով, որպեսզի կատարված աշխատնքը լինի անթերի: Այս ամենը հնարավոր է CorelDraw ծրագրում առկա Prepare For Service Bureau (պատրաստել գունաբաժանման համար) հրամանի:
    Սույն գործողությունն իր մեջ ներառում է տպարանի կամ գունաբաժանման վայրի համար նախատեսված բոլոր տեղեկությունները, որտեղ ձեր ուղարկած աշխատանքում առկա պատկերների կամ տառատեսակների կորստի հավանականությունը հավասար է զրոյի:

    Ինչպես իրականացնել

    Բացելով File մենյուն` ընտրել Prepare For Service Bureau հրամանը:



    Այսպիսով կբացվի ծրագրային մոդուլի պատուհանը, որտեղ պետք է նշել gather all files associated with this document (հավաքել բոլոր ֆայլերը, որոնք ասոցացված են այս փաստաթղթի հետ)տարբերակը: Կտացնել next սեղմակին:




    Հաջորդ պատուհանում ցույց են տրվում աշխատանքում օգտագործված տառատեսակները: Ակտիվացնելով copy fonts տարբերակը, կրկին կտացնել next սեղմակին:

    Հաջորդ պատուհանում պետք չէ ակտիվացնել Generate PDF file տարբերակը, որովհետև այս տարբերակի ակտիվացումը միայն անհրաժեշտ են գունաբաժանման մասնագետին կամ տպագրիչին ` մինչ համապատասխան աշխատանքի իրականցումը հետագա գործողություններում կողմնորոշվելու համար Կտացնել next սեղմակին:

    Հաջորդ պատուհանը ևս շատ կարևոր է: Դիզայները նախապես պետք է ստեղծած լինի տպագրական ծրար, որտեղ կպահպանվեն գունաբաժանման համար նախատեսված վերջնական աշխատանքի պատճենները: Եթե ստեղծված ծրարը բացակայում է համակարգչում սույն ծրագրային մոդուլը կստեղծի համապատասխան ծրար, որտեղ կպահպանվեն աշխատանքերը: Կտացնել next սեղմակին:
    օրինակ` C:\Users\PC\Documents\Graphic1\

    Հաջորդ պատուհանում ցույց են տրվում բոլոր ֆայլերը, որոնք ներառվել են գունաբաժանման համար ուղարկվող ծրարում: Կտացնելով finish սեղմակին` ծրագրային մոդուլի գործողությունը կավարտվի:

    Ահա և բոլոր ֆայլերը մեկ ծրարում` տառատեսակներ (fonts), տառատեսակների անվանումները (.*txt), լրացուցիչ տեղեկություններ ֆայլի մասին (.*txt), հատկանշական է նաև, որ ստեղծվում է CorelDraw (*.cdr) ֆայլ օրիգինալ ֆայլի նույն անվանումով:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 08.04.2010, 22:54:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (18.09.2010), HardRock (16.04.2010), Ռուֆուս (08.04.2010)

  8. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցիս համար ոնց որ թե էս թեման հարմար ա:
    Ժող, ընդհանրապես գրքերի շապիկներն ու այլ նման բաները ի՞նչ ֆորմատով են հանձնում տպարանին: Թերեւս տեքստերի չաղավաղվելու համար պետք ա դրանք լինեն ոչ թե նկար, այլ հենց տեքստ, հետեւաբար PDF-ատիպ ինչ-որ ֆորմատ ա հարկավոր, ճիշտ ե՞մ:

  9. #6
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավետ ջան, ոչ միայն PDF ֆորմատով է հանձնվում տպարանին: Թեպետ PDF-ը համարվում է փակ ֆայլ, ու եթե համոզված ես, որ ֆայլը 100 տոկոսով ճիշտ է ձևավորված, որտեղ նախապես առկա են հավելյալ չափսերը, գրքի «մեջքը» (կռնակը), և գույները և այլն, ապա PDF-ը ամենա օպտիմալ տարբերակն է: Սակայն շապիկը կարող ես ուղարկել, նաև *.cdr (corel draw), *.ai (adobe illustrator), *.qx (quark express) տարբերակներով:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (16.09.2010)

  11. #7
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ժունդիայի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավետ ջան, ոչ միայն PDF ֆորմատով է հանձնվում տպարանին: Թեպետ PDF-ը համարվում է փակ ֆայլ, ու եթե համոզված ես, որ ֆայլը 100 տոկոսով ճիշտ է ձևավորված, որտեղ նախապես առկա են հավելյալ չափսերը, գրքի «մեջքը» (կռնակը), և գույները և այլն, ապա PDF-ը ամենա օպտիմալ տարբերակն է: Սակայն շապիկը կարող ես ուղարկել, նաև *.cdr (corel draw), *.ai (adobe illustrator), *.qx (quark express) տարբերակներով:
    Շնորհակալություն, Ռաֆ ջան: Իսկ qx-ը ֆորմատը PDF-ի նման ֆոնտերը ներառում ա՞:
    Հա, ու մեկ էլ ինչի՞ ա իմ մոտ QuarkXPress-ը qxp ֆոմրատով սեյվ անում, էդ նույն բանն ա՞, կարող ա՞ Project պիտի չսարքեի:

  12. #8
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած ես Quark-ով չեմ աշխատում, բայց project-ը նույն բանն է, որքան գիտեմ:
    Իսկ ինչ վերաբերվում է ֆոնտերի ներառելուն, օրինակ InDesign-ում կա File>>Package հրամանը, որի ժամանակ ստեղծվում է փաստաթուղթ՝ ներառելով ֆայլում օգտագորված բոլոր արխիվները, այդ թվում ֆոնտեր, նկարներ, ֆայլի ինֆորմացիա և այլն: Ներկա պահին համակարգչումս չունեմ Quark, դրա համար չեմ կարող ճանապարհն ասել: Բայց, որ նման բա կա դա հաստատ:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (16.09.2010)

  14. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2009
    Հասցե
    ԵՐԿԻՐ մոլորակ
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ժունդիայի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած ես Quark-ով չեմ աշխատում, բայց project-ը նույն բանն է, որքան գիտեմ:
    Իսկ ինչ վերաբերվում է ֆոնտերի ներառելուն, օրինակ InDesign-ում կա File>>Package հրամանը, որի ժամանակ ստեղծվում է փաստաթուղթ՝ ներառելով ֆայլում օգտագորված բոլոր արխիվները, այդ թվում ֆոնտեր, նկարներ, ֆայլի ինֆորմացիա և այլն: Ներկա պահին համակարգչումս չունեմ Quark, դրա համար չեմ կարող ճանապարհն ասել: Բայց, որ նման բա կա դա հաստատ:
    Quark 7-ում նմանօրինակ ֆունկցիա կա հաստատ.. պատրաստի ֆայլը բացում ես, սեղմում File - Collect for output ու առանձին թղթապանակներով բերում ա` նախ ֆայլերը, հետո ֆոնտերը ու նկարները...

    Ժողովուրդ, ի դեպ ով կա էստեղ ֆորում-ում, որ տեղյակ է Quark Express ծրագրից? Ես մի քանի հարցեր ունեմ... մասնավորապես հայերեն տողադարձի հետ կապված հարցերը... ասում են 5-րդ տարբերակում ինչ-որ նման հնարավորություն կա..

  15. #10
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    I love my life and I celebrate it every day...

  16. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գուգլեցի էս հարցը, ինձ էս թեման բերեց
    Ժող, կարո՞ղ ա իմանաք InDesign֊ում հայերեն տողադարձ ոնց են անում։ Տեքստը word֊ից քոփի֊փեյթս ենք արել ու ահագին աշխատել վրան։ Չենք ուզում նորից հետ գնալ word, թե չէ սաղ պիտի զրոյից սկսենք։

  17. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուգլեցի էս հարցը, ինձ էս թեման բերեց
    Ժող, կարո՞ղ ա իմանաք InDesign֊ում հայերեն տողադարձ ոնց են անում։ Տեքստը word֊ից քոփի֊փեյթս ենք արել ու ահագին աշխատել վրան։ Չենք ուզում նորից հետ գնալ word, թե չէ սաղ պիտի զրոյից սկսենք։
    Եթե ավտոմատ ես ուզում լինի, դրա համար առանձին ծրագրեր են պետք (ինձ ծանոթը վճարովի ա):
    Եթե ձեռով պատրաստ ես անել պետք եղած տողերում բառի տողադարձի հատվածում՝ ctrl+shift+գծիկ (գծիկ՝ -)

    Կոնկրետ չափանիշներ տալու համար էլ "Paragraph Style"-ի մեջից ընտրում ես էն ստիլը, որին ուզում ես չափանիշներ տալ, double click-ով մտնում իրա դրույթների մեջ ու բացված պատուհանում ընտրում Hyphenation կետը. էստեղ կարող ես սահմանել ասենք թե քանի սիմվոլից սկսած կարելի ա տողադարձ անել և այլն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (19.04.2019), Աթեիստ (19.04.2019)

  19. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ավտոմատ ես ուզում լինի, դրա համար առանձին ծրագրեր են պետք (ինձ ծանոթը վճարովի ա):
    Եթե ձեռով պատրաստ ես անել պետք եղած տողերում բառի տողադարձի հատվածում՝ ctrl+shift+գծիկ (գծիկ՝ -)

    Կոնկրետ չափանիշներ տալու համար էլ "Paragraph Style"-ի մեջից ընտրում ես էն ստիլը, որին ուզում ես չափանիշներ տալ, double click-ով մտնում իրա դրույթների մեջ ու բացված պատուհանում ընտրում Hyphenation կետը. էստեղ կարող ես սահմանել ասենք թե քանի սիմվոլից սկսած կարելի ա տողադարձ անել և այլն:
    Ավտոմատ եմ ուզում։ Էդ վճարովի ծրագրի տեղը կասե՞ս։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. .::Your-Style::.-Տպագրական աշխատանքներ
    Հեղինակ՝ YohanS, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.02.2011, 12:15
  2. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  3. Zeronegrafx.com - Գրաֆիկական աշխատանքներ
    Հեղինակ՝ zerone, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.02.2009, 18:13
  4. Ամառային աշխատանքներ
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.06.2008, 13:26
  5. Աշխատանքներ Photoshop-ով
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 01.06.2007, 07:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •