User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Հարցազրույց My World My Space–ի հետ

  1. #31
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լինել թե չլինել
    Բորշչ, թե թփով տոլմա (+ մածուն)
    Վերջին անգամ երբ ես ստել
    Եվ վերջապես Արսենալ, թե Բարսելոն

    Լինել թե չլինել
    Միանշանակ` լինե՛լ, մեկնաբանություններն այստեղ

    Բորշչ, թե թփով տոլմա (+ մածուն)
    Թփով տոլմա + մածուն (սխտորն էլ իմ կողմից եմ ավելացնում) , քանի որ 2 տարի բանակում բորշչ եմ տեսել, էդ ինձ լրիվ բավական ա իմ ամբողջ կյանքի համար:

    Վերջին անգամ երբ ես ստել
    Տե՛ս ներքևի հարցի պատասխանը

    Եվ վերջապես Արսենալ, թե Բարսելոն
    Միանշանակ` Բարսելոնա՜
    (իրականում, թեկուզ Բանանց, իմ համար տարբերություն չկա. ես էն մարդկանցից եմ, ում ֆուտբոլը բացարձակապես չի հետաքրքրում, իմ նայած միակ ֆուտբոլային խաղը` Ֆրանսիա – Հայաստան, եթե չեմ սխալվում 99թ. Հաշիվը` 3:2)


    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (11.05.2011), Gayl (03.04.2010), Tig (05.04.2010), Դատարկություն (04.04.2010), Ինչուիկ (24.01.2011), Ռուֆուս (18.06.2010)

  3. #32
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով, ես հարցեր տալուց լավ չեմ, բայց կուզեի, որ ուղղակի պատմես քո մասին, ինչ որ դու ես ուզում ասել, ինչ, միգուցե, չի երևում, բայց քո ամենաբնորոշ գծերից ա, դրա մասին պատմես… Ինչ ես սիրում, ինչն ես կարևորում կյանքումդ, ինչ տարօրինակ երազանք/ցանկություն ես ունեցել/ունես… Մի խոսքով, քո ուզած ձևով, քո ուզած չափով, ուղղակի ներկայացիր:
    Սա երևի ամենաընդգրկուն ու ամենաբարդ հարցն էր: Ինձ թվում է, որ այս հարցի պատասխանը կգտնես մյուս հարցերի պատասխաններում: Թե ավելին կհետաքրքրի, խնդրեմ:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (03.04.2010), Ռուֆուս (18.06.2010)

  5. #33
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    My World My Space - Ինչ ես կարծում, նիկդ շատ երկար չի՞: Սովորաբար մարդիկ ընտրում են ավելի կարճ, "ազդեցիկ" նիկեր, փորձում են ավելի շատ սևեռել ուշադրությունն իրենց վրա հենց նիկով և ոչ միայն: Մի խոսքով, նիկիդ ստեղծման պատմությունը կպատմե՞ս, ու չե՞ս ուզում փոխել:

    Հանկարծ սխալ չհասկանաս, չեմ ուզում ասել, որ վատն է:
    Անկեղծ` կարծում եմ:
    Գիտեմ, թե սովորաբար ինչպես են ընտրում ազդեցիկ նիկեր, սակայն ես ցանկացա ունենալ ավելի խոսուն, ու ընդգրկուն նիկ: Նիկս ընտրելուց չեմ դժվարացել: Այդ պահին գրանցվեցի ու չեմ փոշմանել: Նիկս հուշում է այն մասին, որ ամեն ոք ունի իր հատուկ ներքնաշխարը, որտեղ ինքն իր ամանի մեջ ա: “Ամենքս մեր տեղն ունեք”, կյանքի բոլոր ոլորտներում, հենց թեկուզ այստեղ, ու այդ տեղը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մասնահատուկ ա դառնում:
    Փոխելու մասին մտածել եմ, բայց դեռ չեմ գտել այն նիկը, որն “արժանի կլինի” փոխարինել սրան:
    Իսկ քանի դեռ չեմ գտել էլի մնում եմ իմ տեղում, իմ աշխարհում…..
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.04.2010), Claudia Mori (11.05.2011), Gayl (03.04.2010), Jarre (23.01.2011), Tig (05.04.2010), Դատարկություն (04.04.2010), Երկնային (05.04.2010), Ռուֆուս (18.06.2010)

  7. #34
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշո՞ւմ ես էն գիրքդ, որ տենց էլ չտվեցիր չէ էլ չեմ ուզում, այ դրա մասին կպատմե՞ս, ի՞նչ կա չկա մեջը, ե՞րբ է լույս տեսել, ինչի՞ չի վաճառվում, մի խոսքով այդ գրքի մասին մի քիչ գրի:
    Մենակ է՞դ գիրքնա, թե՞ էլի ունես, ուղղակի համեստություն ես անում:
    Հիշում եմ Եղոյան ջան , իսկ դու հիշում ես ինչի՞ չտվեցի….
    Գրքում 2002-2003թ իմ գրած “տաղիկներն” են, կոչվում է Բազմակետեր, հրատարակվել է 2003թ.:
    Գիրքը չի վաճառվում քանի ես ինձ բանաստեղծ չեմ համարում, տպագրել եմ զուտ տեղի տալով ընտանիքիս անդամների, առավելապես հորս խնդրանքին, իսկ բավական մեծ տպաքանակը սպառել եմ միայն նվիրելով` բարեկամներիս, ընկերներիս, հոգեհարազատ մարդկանց: Գիրքը միակն ա Եղոյան ջան, չնայած մի երկու տենց “գրքացու ” էլ կա, բայց էլ չեմ տպագրի….
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.04.2010), Claudia Mori (11.05.2011), Jarre (23.01.2011), Lusinamara (13.09.2011), Yeghoyan (03.04.2010), Դատարկություն (04.04.2010), Ինչուիկ (24.01.2011), Ռուֆուս (18.06.2010)

  9. #35
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Յաա՜ա, էս ինչեր եմ իմանում… Միանգամից հարցեր են ծագում.
    1. Շատ ե՞ս գաղտնապահ:
    2. Ո՞րն է այն սահմանը, որից ավելի մոտ չես թողնի մարդկանց:
    3. Ի՞նչ հատկանիշների դեպքում է ավելի հավանական, որ որևէ մարդ կկարողանա «հատել» 2.-ում նշված սահմանը:
    4. Ո՞րն է կյանքում քո նշանաբանը:
    5. Ինչի՞ց ես վախենում:
    6. Հո շատ չէի՞ր զարմացել, որ անունդ գիտեի:
    7. Մի քիչ պատմի աշխատանքիցդ: Ինչ ես անում, սիրում ես-չես սիրում, շատ տեղ ա զբաղացնում կյանքումդ, թե չէ ու էդ քո վրա ոնց ա անդրադառնում… Մի խոսքով:
    8. Հումորի տեղը քո կյանքում ո՞րն է: Կարելի՞ է ասել, որ այն մեծ դեր ունի այնտեղ, թե՞ դա պարզապես «ի վերուստ» տրված բան է, որ ուղղակի կա ու վերջ: Այսինքն՝ դրա կարևորությունն ինչքա՞ն է քեզ համար:

    Առայժմ այսքանը:
    1. Շատ ե՞ս գաղտնապահ:
    Գաղտնապահ եմ այնքան ինչքան ինձ վստահում են` ուղիղ համեմատականությամբ:
    Սովոր չեմ գաղտնիքներս վստահել մարդկանց, քանի որ եթե ես վստահեցի կողքինիս, ու դրանով բերանբացություն արեցի փաստորեն` հայտնելով իմ գաղտնիքը, իմ կողմից առնվազն սխալ կլինի սպասել, որ նա ոչ մեկի չի ասի դրա մասին:
    Սակայն ես ամենայն լրջությամբ պահում եմ շատ-շատերի գաղտնիքները ու դրա պատճառով կրակն եմ ընկել…..

    2. Ո՞րն է այն սահմանը, որից ավելի մոտ չես թողնի մարդկանց:
    Մարդկանց հետ հարաբերություններում ի սկզբանե սահման չեմ դնում, թողնելով դիմացինիս խրախուսելիի սահմանագծում, և թույլ տալով նրան ինքնուրույն գծել այդ սահմանը, ըստ իր ու իմ արժանիքների նկատմամբ նրա պատկերացման, այնուհետև դուր չեկած մասերը սրբագրում եմ:
    Սակայն ինչպես ամեն ոք, կարծում եմ, ունեմ իմ նեղ անձնական կյանքը, (My Space), որտեղից այնկողմ բացարձակապես ոչ ոք ներս մտնելու իրավունք չունի…..

    3. Ի՞նչ հատկանիշների դեպքում է ավելի հավանական, որ որևէ մարդ կկարողանա «հատել» 2.-ում նշված սահմանը:
    Եթե հարցդ ճիշտ հասկացա, ապա խոսքը "թույլատրելի հնարավոր"-ի մասին է: Յուրաքանչյուր մարդ իր տեղն ունի իմ կյանքում, չնայած պարտադիր չէ, որ նա միշտ միևնույն տեղում մնա: հարազատ մարդկանց վրա ես (ինչպես բոլորը` կամա թե ակամա) թաքնված "պիտակներ" ունեմ դրած` զգայական, հուզական, պատմական, դրանք նման են գրադարանների գրքերի անվանացանկը պարունակող փոքրիկ դարակներով պահոցին: ցանկացածի մասին կարևոր տեղեկություններն այդ պիտակների վրա են: Ինչու այսօր այս մեկի հետ լինել, կամ մյուսին աչքից հեռու պահել: դա իմ ներաշխարհն է, ուստի այդ սահմանը հատելու հնարավորությունը տրվում է ոչ թե մարդու` որոշակի արժանիքների, այլ այդ արժանիքների ու տվյալ պահին ունեցած իմ տրամադրության կամ ցանկության համապատասխանության դեպքում: վա՜յ, էս ինչ խրթին ստացվեց

    4. Ո՞րն է կյանքում քո նշանաբանը:
    Կյանքի համար նշանաբան չունեմ: Քանի որ նշանաբանով մտցնում ենք մի տրամաբանություն ու որոշակի ուղղություն , որին կարող ենք գերի դառնալ: Նշանաբանի փոխարեն ունեմ կյանքի իմ փիլիսոփայությունը, որի շրջանակներում ազատ մանևրում եմ.....

    5. Ինչի՞ց ես վախենում:
    վախենում եմ ավարտից: Քանի որ օրերից մի օր հասնելու եմ այնտեղ: Սակայն "այնտեղը" չի, որ ինձ անհանգստացնում ա, այլ անհայտը, բայց մյուս կողմից էլ կյանքը առանց էդ անհայտի շատ անհրապույր կլիներ, զուրկ կլիներ խորհրդավորությանից (երբ վեպի վերջաբանը գիտես, անհետաքրքիր է դառնում կարդալը):

    6. Հո շատ չէի՞ր զարմացել, որ անունդ գիտեի:
    չէ, պարզապես հետաքրիր էր, ու տենց էլ չիմացա, թե որտեղից էիր իմացել......

    7. Մի քիչ պատմի աշխատանքիցդ: Ինչ ես անում, սիրում ես-չես սիրում, շատ տեղ ա զբաղացնում կյանքումդ, թե չէ ու էդ քո վրա ոնց ա անդրադառնում… Մի խոսքով:
    Աշխատանքը կյանքիս էն բաղադրիչն ա, որը սիրով եմ անում, թեկուզև այն պատճատով, որ աշխատանքում ծախսված ժամանակը իմ կյանքից ա գնում: Աշխատանքս կազմակերպում եմ նենց, որ կարողանամ դրանից հաճույք զգալ:

    8. Հումորի տեղը քո կյանքում ո՞րն է: Կարելի՞ է ասել, որ այն մեծ դեր ունի այնտեղ, թե՞ դա պարզապես «ի վերուստ» տրված բան է, որ ուղղակի կա ու վերջ: Այսինքն՝ դրա կարևորությունն ինչքա՞ն է քեզ համար:
    Հումորն իրոք ի վերուստ տրված բան ա, բայց ինչպես ամեն որակ կյանքում, դա նույնպես պետք ա զարգացնել: Իմ կյանքում այն մեծ տեղ ունի, որովհետև օգնում ա մաքրել կյանքի դառնության ժանգը հոգուց:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.08.2011), CactuSoul (04.04.2010), Claudia Mori (11.05.2011), helium (03.04.2010), Jarre (23.01.2011), Tig (05.04.2010), Yeghoyan (03.04.2010), Արևհատիկ (03.04.2010), Դատարկություն (04.04.2010), Դեկադա (03.04.2010), Երկնային (05.04.2010), Ժունդիայի (09.11.2011), Ռուֆուս (18.06.2010)

  11. #36
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ լավ չեմ ճանաչում՝ այսինքն այնքան չեմ ճանաչում, որ կարողանամ բազմաբնույթ հարցեր տամ, ես միայն մեկը կտամ, որը քո մասանգիության հետ կարծում եմ կապ ունի:

    Ի՞նչ ես կարծում Մանուի օրենքը՝ եթե հիմա գործեր, աշխարհը ավելի լավը կլինե՞ր:
    Միանշանակ` ո՛չ:
    Ցանկացած օրենք, ու բարոյականություն արժեքավոր ա իր ժամանակներում: Ճիշտ ա, կան բարոյական արժեքներ, որոնք ժամանակի ընթացքում չեն փոխվում, բայց դրանք շատ քիչ են: Ժամանկի ընթացքում տիրող բարոյական տեսակետները կամ մեռնում են , կամ անցնում են հաջորդ փուլ` դառնում են օրենք: Օրենքը ժամանակի ընթացքում կամ դուրս է գալիս գործածությունից, կամ դառնում է բարոյականություն: Մարդը, մարդկությունը զարգանում ա նաև բարոյականությունը փոխելով, ամեն հանդուգն քայլ բերում ա դրան: Առանց այդ փոփոխությունների զարգացումն անհնար ա: Բայց նաև ընդունում եմ, որ այսօրվա շռնդալից զարգացումները տանում են կործանման: Մյուս կողմից նաև համոզված եմ, որ մարդկությունը չի կարող մի օր չկործանվել.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.04.2010), Claudia Mori (11.05.2011), Tig (05.04.2010), Դեկադա (03.04.2010), Ռուֆուս (18.06.2010)

  13. #37
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեչ հուշատետր լրացրե՞լ ես, որ դասարանի աղջիկները հարցերը գունավոր տառերով գրած ունենում են է
    Մի քանի հարց հուշատետրային բնույթի ամփոփված մեկ հարցի մեջ՝
    Սիրածդ գիրքը, երգը, գրողը, երաժիշտը կամ սիրածդ ինչ-որ էդ կարգի մի ուրիշ բան, որի մասին չհարցրեցի, բայց մանրամասնելով պատասխանիր, լա՞վ` (c) Հարցասեր:
    Այսքանը, էլ հարցեր չունեմ քեզ տալու, եթե պատասխաններդ իհարկե բավարարեն
    Սկզբից ևեթ ասեմ, որ ինձ համար չկա սիրած երգիչ, նկարիչ, գրող, այլ կան լավ գործեր:
    Ավելի հեշտ ա ասել ինչը չեմ սիրում.
    1. Ատում եմ Րաֆֆու Սամվելն ու իր բարոյախոսությունը:
    2. Ահավոր չեմ սիրում Արամ Ասատրյանի երգերը, բայց հարգում են նրա անձը , ու ունեցած դերը մեր կյանքում:
    3. տանել չեմ կարում երբ մարդիք կարծիք են հայտնում որևէ արվեստագետի մասին, նրա մի աշխատանքից ելնելով:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.04.2010), Claudia Mori (11.05.2011), Tig (05.04.2010), Արևհատիկ (03.04.2010), Դատարկություն (04.04.2010), Երկնային (05.04.2010), Ուլուանա (04.04.2010), Ռուֆուս (18.06.2010)

  15. #38
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը


    1. Հե՞շտ ես հարմարվում անծանոթ միջավայրին
    2. Երաժշտություն սիրու՞մ ես
    3. Իսկ կենսաբանությու՞ն (դպրոցում ինչա՞ եղել կենսաբանությանդ գնահատականը)
    4. Իդեալական երջանկությունը լավ է, թե՞ վատ ու ինչու՞
    5. Շինարարն ասեց հիշեցի. կյանքի օրագիր ունե՞ս, կամ ունեցե՞լ ես, կամ ինչ - որ տեղ գրել ես կյանքդ
    6. Հիմնականում ներկայո՞վ ես ապրում, անցյալո՞վ, թե՞ ապագայով
    7. Առաջին հերթին մարդու մոտ ի՞նչն ես գնահատում
    8. Որ հանկարծ մի օր կողքովդ անցնեմ, ինձ կճանաչե՞ս
    9. Շա՞տ ես ստեղծագործում ու հիմա էլ ես շարունակում բանաստեղծություններ գրել, թե՞ դա ժամանակ ու տարիք չի հարցնում
    10. Ավելի շատ մայրամու՞տն ես սիրում, թե՞ արևածագը, թե՞ նշանակություն չունի:
    Ինչ - որ շատ ստացվեց.. ու դեռ էլի հարցեր կան, բայց մոռացա
    1. Հե՞շտ ես հարմարվում անծանոթ միջավայրին
    Լրիվ: Ցանկացած միջավայրում կարողանում եմ գտնել ընդհանուր հետաքրքրություն շնորհիվ իմ (գլուխ գովալ չլինի) բազմակողմանի զարգացվածության: Այդ պատճառով էլ ունեմ ընկերական շատ լայն շրջապատ` սկսած "երրորդ մասցի քյառթուներից", մինչև արվեստի բնագավառի մարդիկ:

    2. Երաժշտություն սիրու՞մ ես
    Այո: Ընդ որում ոճը ինձ համար նշանակություն չունի: Սիրում եմ լավ երգեր, լինի դասական, ռաբիս, ռոք, թե ռեփ:

    3. Իսկ կենսաբանությու՞ն (դպրոցում ինչա՞ եղել կենսաբանությանդ գնահատականը)
    Կենսաբանության գնահատականս եղել ա լիարժեք հինգ: Մի անգամ 8-րդ դասրանում անատոմիայի ուսուցչուհիս անհաջող վարքիս համար խոստացավ 5 հատ երկուս դնել, բայց երեք հատը դնել չկարողացավ, քանի որ տեղ չկար, ամբողջը 5-եր էին.....

    4. Իդեալական երջանկությունը լավ է, թե՞ վատ ու ինչու՞
    Օ՜, սա միչ դիսերտացիայի հարցա Դատարկություն ջան, բայց ամեն դեպքում ասեմ: Երջանկության գլխավոր աղբյուրը բավարարվածությունն է, իսկ այն ինչը քեզ բավարարել է, արդեն անցյալում է, ուստի կարող ենք փաստել, որ երջանկությունը "անցյալի համն է քո բերանում": Այն բաղկացած է լոկ անցողիկից, նա սիրո պահերի հավերժացումն է քո մեջ: Երջանկության զգացումը կախված է միայն քեզանից, ընդունելու, սքանչանալու քո կարողությունից: Այս ամենից հետո պետք ա փաստել, որ եջանկությունը հուշերից չի բաղկացած, հուշերն են, որ երջանկության խտացումներ են, ուստի կարող ենք ասել, որ երջանկությունը անցողիկի ժպիտն է:
    Հիմա անցնենք բուն հարցին` իդեալական երջանկությանը: Այն կարող է լինել միայն այն դեպքում, երբ քո կատարած յուրաքանչյուր քայլը քեզ հաճույք է պատճառում, և քանի որ կյանքում այդպես չի լինում, ուրեմն երջանկությունը չի կարող իդելական լինել:
    Հուսով եմ կարողացա պատասխանել հարցիդ:

    5. Շինարարն ասեց հիշեցի. կյանքի օրագիր ունե՞ս, կամ ունեցե՞լ ես, կամ ինչ - որ տեղ գրել ես կյանքդ
    Չէ, երբևէ չեմ փորձել, կյանքը չափազանց կարճ ա, որպեսզի այն վատնեմ իմ անցյալը գրի առնելու համար, քանի որ անցյալում կատարված յուրաքնաչյուր բան, որն ինձ համար ուսանելի է կամ կարևոր վերլուծում և պահում եմ ուղեղումս:

    6. Հիմնականում ներկայո՞վ ես ապրում, անցյալո՞վ, թե՞ ապագայով
    Այն ինչ վայրկայն առաջ ապագա էր, հիմա արդեն անցյալ է.....
    իսկ ավելի լուրջ` երբեք այդ մասին չեմ մտածել: կատարել եմ հաջորդական քայլս, հենվելով անցյալի վրա, ու կառչելով ապագայի փեշերից: Ապագան այն է ինչի վրա դու տվյալ պահին աշխատում ես, իսկ ինչի վրա դեռ չես աշխատում, դա պարզապես ցանկալի ապագայի քո կոնցեպտն է:

    7. Առաջին հերթին մարդու մոտ ի՞նչն ես գնահատում
    Մարդկայնությունը: եթե մարդկայնությունը չեղավ ցանկացած տաղանդ կարող է մի վայրկյանում դառնալ ամենավերջին սրիկան:


    8. Որ հանկարծ մի օր կողքովդ անցնեմ, ինձ կճանաչե՞ս
    Որ մի անգամ քեզ տեսած լինեմ ու "իմ մեջ ինչ-որ բան թողած լինես", ապա այո: Ոչ կարևոր ու ոչ հաճելի մարդկանց դոսյեների համար իմ ուղեղում տեղ չեմ հատկացնում:

    9. Շա՞տ ես ստեղծագործում ու հիմա էլ ես շարունակում բանաստեղծություններ գրել, թե՞ դա ժամանակ ու տարիք չի հարցնում:
    Բանաստեղծությունների մասով:Ստեղծագործում եմ միայն այն ժամանակ երբ հոգեպես պատրաստ եմ դրան` դատարկում եմ լիցքերս, լինի լավ, թե վատ:
    Ընդհանրապես:
    Ամեն մեկս մեր ամենօրյա աշխատանքով մեր սեփական կյանքն ենք ստեղծագործում:

    10. Ավելի շատ մայրամու՞տն ես սիրում, թե՞ արևածագը, թե՞ նշանակություն չունի:
    Ո՞նց կարա նշանակություն չունենա: մայրամուտը սիրում եմ, որովհետև ինքը սպաառման ու վերածնվելու գազղափարն ա, իսկ արևածագը` նորի, բարու ժպիտը:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (05.04.2010), Ariadna (05.04.2010), CactuSoul (04.04.2010), Claudia Mori (11.05.2011), helium (04.04.2010), Tig (05.04.2010), Yeghoyan (04.04.2010), Արևհատիկ (04.04.2010), Դատարկություն (04.04.2010), Դեկադա (05.04.2010), Երկնային (05.04.2010), Ժունդիայի (09.11.2011), Ռուֆուս (18.06.2010)

  17. #39
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով ջան լատիներեննա ավելի բարեհու՞նչ թե հայերենը…
    Նայած թե ասելիքդ ի՞նչ ա, Տիգ ջան:
    Եթե խոսում ես կյանքից, արվեստից, զգացմունքներից, միանշանակ հայերենը: Իսկ եթե ուզում ես ասել դիպուկ ու կարճ մի միտք, աքսիոմի պես, ապա լատիներենը:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.04.2010, 21:46: Պատճառ: Հեղինակի խնդրանքով
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.04.2010), Claudia Mori (11.05.2011), Jarre (23.01.2011), Tig (05.04.2010), Ռուֆուս (18.06.2010)

  19. #40
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշում եմ Եղոյան ջան , իսկ դու հիշում ես ինչի՞ չտվեցի….
    Հիշում եմ

    Բա դու խիղճ ունե՞ս, սաղ ակումբն իմացավ, որ դու ինձ գիրք չես տվել, բա քո խիղճը քեզ չի՞ տանջում
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  20. #41
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    My World My Space, երբ համաձայնվեցիր հարցազրույց "տալ" Ակումբիցիներին, ի՞նչ հարցեր էիր ակնկալում: Ի՞նչն էր պատճառը ՝ Ես արդեն դեմք եմ, ինձանից հարցազրույց են վրեցնում, թե՞ կան My World My Space-ի որոշ հատկանիշներ, որոնք գրառումներով չեն բցահայտվել, ու ուզում էիր բացահայտել, որովհետև ուզում ես "լավ ճանաչել/ճանաչվել" կամ "դեմք դառնալ":

    Մի անգամ էլ եմ ասում, հանկարծ չմտածես, որ Դայանան ինչ-որ "կռիսական" հարցեր ա տալիս, ուզում ա նեղացնի:

    Մոտավորապես այսպիսի հարցեր էլ ակնկալում էի Դայանա ջան:
    Հարցազրույցին համաձայնվեցի, քանի որ բոլորդ էլ փաստորեն ինձ չեք ճանաչում, համենայն դեպս անձնական շփում չի եղել, ու սա լավ միջոց կլիներ, ինձ հետ ծանոթանալու, իմ հետ կապված Ձեր որոշակի պատկերացումները պարզելու, կամ որոշակի կասկածներ հերքելու համար:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (11.05.2011), Jarre (23.01.2011), Tig (05.04.2010), Ռուֆուս (18.06.2010)

  22. #42
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մի ուրիշ հարց հետաքրքրեց: Էս հարցազրույցից ինքդ քեզ համար ի՞նչ ես սպասում: Ասենք՝ մենք մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն ենք իմանալու, իսկ դո՞ւ: Կարծո՞ւմ ես, որ այս հարցազրույցից հետո ինչ-որ նոր բաներ կպարզես ինքդ քո մասին, այն կօգնի քեզ ավելի աճել, թե՞ պարզապես մեր «խաթրից դուրս չգալու» համար ես համաձայնվել:
    Դե Ան ջան, առանձնապես բան չեմ սպասում իմ համար: Կարևորը Ձեզ ինձ ավելի մոտիկից ճանաչելու հնարավորությունն ա: Ինչ վերաբերբերվում ա խաթր-մաթր տենց բաներին ես էտ առումով խիստ եմ, ու ամեն ինչ կյանքում անում եմ ըստ արժանիքների, հավայի, "խաթրից դուրս չգալու"-ի համար արված բաներից տրաքվում եմ:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.04.2010), Claudia Mori (11.05.2011), Tig (05.04.2010)

  24. #43
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ նշեմ, որ ինձ շատ է դուր գալիս քո անվանումը ակումբում և իհարկե տիպիկ հայկական պարող մարդու նկարը, այսքան բանից հետո ես չէի կարող իմ հարցերը չուղղղել քեզ.

    ա.ինչն է ամենակարևորը քո կյանքում
    բ. դու համաձայն ես քո անվան անվանման հետ
    գ.նկարիցդ երևումա, որ սիրում և հարգում ես մեր պարն, այ դու պարելու հետ սեր ունես?
    դ. ինչ կարծիք ունես հայկական քթերի մասին, չես կարծում, որ մեծ քիթն էլ իր առավելությունները ունի
    ե.ինչը չի հերիքում հայերն, որ երջանիկ լինեն
    զ.քաղաքական ուղղվածություն ունես
    է.չես կարծում, որ բոլոր հայերովս պետք է զբաղվենք սպորտով և սա պետք է լինի օրենքի ձևով:
    ա.ինչն է ամենակարևորը քո կյանքում
    Չգիտեմ միգուցե ձևականություն համարվի, բայց երբևէ չեմ մտածել էտ ուղղությամբ, որովհետև կան շատ կարևոր բաներ, որոնք չես կարող համեմատել իրար հետ: Օրինակ կարիերան շատ կարևոր է որոշ մարդկանց համար բայց դա ամենևին չի նշանանակում, որ նա կարող է լքել իր ծնողներին ու գնալ կարիերայի հետևից:

    բ. դու համաձայն ես քո անվան անվանման հետ
    քո բացատրելուց հետո հազիվ հասկացա հարցիդ բուն էությունը.....
    Իմ նիկը կյանքի իմ փիլիսոփայությունն է, որը կարելի է մեկնաբանել մի քանի կերպ:
    1. Այնտեղ որտեղ ես ինձ հետ եմ` իմ աշխարհում եմ:
    2. Մարդ պետք է մշտապես լինի իր տեղում:
    3. Իմ աշխարհը իմ տունն է, այսինք ես հանգիստ եմ միայն իմ աշխարհում:
    4. և այլն.....

    գ.նկարիցդ երևումա, որ սիրում և հարգում ես մեր պարն, այ դու պարելու հետ սեր ունես?
    Ունեմ, սիրում եմ շախով-շուխով քեֆերն ու անմիջականությունը: Իսկ դա լիցքեր ա տալիս, որոնք պետք ա պարելով սպառես: Հարսանիքների ժամանակ, երբ նույնիսկ քավորի պատվավոր պաշտոնում եմ եղել, ինձ տենց ծանր ու մեծ պահելու տեղը,միշտ հավեսով պարել ու պարացրել եմ բոլորին:

    դ. ինչ կարծիք ունես հայկական քթերի մասին, չես կարծում, որ մեծ քիթն էլ իր առավելությունները ունի
    Միանշանակ լավ կարծիք ունեմ: Դա մեր բնորոշ գծերից մեկն ա, ու պետք չի դրան որպես թերություն դիտարկել: Ինքս "ունեցել եմ" շատ գեղեցիկ ավանդական հայկական քիթ, որը մի դժբախտ պատահարից հետո սռտիպված եմ եղել փոխարինել "պետական արհեստական" քթով: Ու հիմա թախիծով եմ հիշում "հին" քիթս:

    ե.ինչը չի հերիքում հայերին, որ երջանիկ լինեն
    1. Ինքնաբավ չլինելն ու նմանվելու մարմաջը:

    զ.քաղաքական ուղղվածություն ունես
    քաղաքական գզվռտոցների չեմ մասնակցում: Որևէ քաղաքական ուժի չեմ հարում, չեմ համակրում: բայց նայում եմ օբյեկտիվ, բոլորի արած լավ գործերին ու սխալ քայլերին:

    է.չես կարծում, որ բոլոր հայերովս պետք է զբաղվենք սպորտով և սա պետք է լինի օրենքի ձևով:
    Միանշանական կարծում եմ էս ազգին դախությունը մի օր սպանելույա.....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 05.04.2010, 23:35:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  25. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (06.04.2010), CactuSoul (05.04.2010), Claudia Mori (11.05.2011), Gayl (06.04.2010), Jarre (23.01.2011), Tig (06.04.2010), Yeghoyan (06.04.2010), Արևհատիկ (08.04.2010), Ռուֆուս (18.06.2010)

  26. #44
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշո՞ւմ ես էն գիրքդ, որ տենց էլ չտվեցիր չէ էլ չեմ ուզում, այ դրա մասին կպատմե՞ս....
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշում եմ Եղոյան ջան , իսկ դու հիշում ես ինչի՞ չտվեցի….
    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշում եմ

    Բա դու խիղճ ունե՞ս, սաղ ակումբն իմացավ, որ դու ինձ գիրք չես տվել, բա քո խիղճը քեզ չի՞ տանջում

    Վա՜յ Եղոյան ջան խի՞ ես խառնվել իրար, ես ոչ մեկի չեմ ասել, թե խի քեզ գիրք չեմ տալիս.....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 05.04.2010, 23:48:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (06.04.2010), Tig (06.04.2010)

  28. #45
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    My World My Space ջան, շնորհակալություն, որ համաձայնվել ես քեզ ենթարկել այս փորձությանը

    դե ես էլ մի հատ անշառ հարց տամ.

    Քո կարծիքով, ի՞նչ է ամենաշատը պակասում Հայաստանին.

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծնունդդ շնորհավոր, ‎My World My Space+ ջան
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 20.03.2010, 00:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •