User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Հարցազրույց My World My Space–ի հետ

  1. #16
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ



    1. Հե՞շտ ես հարմարվում անծանոթ միջավայրին
    2. Երաժշտություն սիրու՞մ ես
    3. Իսկ կենսաբանությու՞ն (դպրոցում ինչա՞ եղել կենսաբանությանդ գնահատականը)
    4. Իդեալական երջանկությունը լավ է, թե՞ վատ ու ինչու՞
    5. Շինարարն ասեց հիշեցի. կյանքի օրագիր ունե՞ս, կամ ունեցե՞լ ես, կամ ինչ - որ տեղ գրել ես կյանքդ
    6. Հիմնականում ներկայո՞վ ես ապրում, անցյալո՞վ, թե՞ ապագայով
    7. Առաջին հերթին մարդու մոտ ի՞նչն ես գնահատում
    8. Որ հանկարծ մի օր կողքովդ անցնեմ, ինձ կճանաչե՞ս
    9. Շա՞տ ես ստեղծագործում ու հիմա էլ ես շարունակում բանաստեղծություններ գրել, թե՞ դա ժամանակ ու տարիք չի հարցնում
    10. Ավելի շատ մայրամու՞տն ես սիրում, թե՞ արևածագը, թե՞ նշանակություն չունի:
    Ինչ - որ շատ ստացվեց.. ու դեռ էլի հարցեր կան, բայց մոռացա

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.04.2010), E-la Via (01.04.2010), My World My Space (01.04.2010), Tig (01.04.2010)

  3. #17
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Հով ջան լատիներեննա ավելի բարեհու՞նչ թե հայերենը…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (01.04.2010)

  5. #18
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    My World My Space, երբ համաձայնվեցիր հարցազրույց "տալ" Ակումբիցիներին, ի՞նչ հարցեր էիր ակնկալում: Ի՞նչն էր պատճառը ՝ Ես արդեն դեմք եմ, ինձանից հարցազրույց են վրեցնում, թե՞ կան My World My Space-ի որոշ հատկանիշներ, որոնք գրառումներով չեն բցահայտվել, ու ուզում էիր բացահայտել, որովհետև ուզում ես "լավ ճանաչել/ճանաչվել" կամ "դեմք դառնալ":

    Մի անգամ էլ եմ ասում, հանկարծ չմտածես, որ Դայանան ինչ-որ "կռիսական" հարցեր ա տալիս, ուզում ա նեղացնի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (01.04.2010), yerevanci (01.04.2010)

  7. #19
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    …ուզում էիր բացահայտել, որովհետև ուզում ես "լավ ճանաչել/ճանաչվել" կամ "դեմք դառնալ":
    Ինձ մի ուրիշ հարց հետաքրքրեց: Էս հարցազրույցից ինքդ քեզ համար ի՞նչ ես սպասում: Ասենք՝ մենք մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն ենք իմանալու, իսկ դո՞ւ: Կարծո՞ւմ ես, որ այս հարցազրույցից հետո ինչ-որ նոր բաներ կպարզես ինքդ քո մասին, այն կօգնի քեզ ավելի աճել, թե՞ պարզապես մեր «խաթրից դուրս չգալու» համար ես համաձայնվել:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (01.04.2010), Tig (01.04.2010)

  9. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Հարցեր ուղղելու ժամանակը սպառվել է։ Այժմ My World My Space–ը կպատասխանի հարցերին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (03.04.2010), yerevanci (03.04.2010), Դատարկություն (03.04.2010), Շինարար (03.04.2010)

  11. #21
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Շորհակալ եմ Ուլուանա ջան,
    Ու նաև շնորհակալ եմ բոլոր տրված հարցերի համար..... առավոտյան կպատասխանեմ բոլորին.....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 03.04.2010, 01:30:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (03.04.2010), Դատարկություն (04.04.2010)

  13. #22
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վորլդ ջան, երկու հարց գրեմ, հետո, որ էլի բաներ հետաքրքրեն, չեմ ամաչի, կհարցնեմ:
    ա. Ի՞նչ գույն հագուստ ես նախընտրում:
    բ. մրսկա՞ն ես:

    Նախքան այս հարցերի բուն բովանդակության անցնելը, մի փոքրիկ առաջաբան, որպեսզի հասկանալի լինի, թե մեր հարգելի Շինարար ձյան (որն ի դեպըստ վերջին շշուկների պաշտոնի բարձրացում է ստացել, և, ենթադրում եմ որ դարձել է ինժեներ-պրարաբ) ինչի համար է այս սադրիչ հարցերը գրել:

    Ս/թ մարտի 22 ես ու Շինարարը որոշեցինք հանդիպել: Հանդիպեցինք Երևանի աստղադիտարանի մոտ: Նախքան այդ հադիպումը ես աշխատանքային այցով առավոտվանից գտնվում էի քաղաք Աբովյանում, որտեղ բնականաբար ավելի ցուրտ է, ուստի իմ հագին կար գարնանային վերարկու (ի դեպ` սև), ինչպես նաև սև տաբատ ու սև/բալագույն վերնաշապիկ: Այդ պահին երևանում արդեն բավական տաք էր, երբ քայլում էինք օղակաձև զբոսյագով, Շինարարն ասեց.
    - Վաղը ակումբի Առաջին տպավորություններ բաժնում գրելու եմ, որ դու քյառթ ես, սև ես հագնվում.....

    Հիմա անցնեմ սադրիչ հարցերին.
    1. Աշխատանքի մեջ նախընտրում եմ ներկայացուցչական միատոն սառը գույներով հագուստ, իսկ առօրյայում, կապույտ, նարնջագույն, կարմիր, և այլն:
    2. Մրսկան չեմ, քանի որ ծառայել եմ Հայաստանի Սիբիրում, իմա` Գյումրի:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.04.2010), Claudia Mori (11.05.2011), Jarre (23.01.2011), Tig (05.04.2010), Արևհատիկ (03.04.2010), Դատարկություն (04.04.2010), Ինչուիկ (24.01.2011), Շինարար (03.04.2010), Ռուֆուս (18.06.2010)

  15. #23
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ կյանքում շատ ես ժպտում: Ճիշտ ե՞մ:
    Այո: Կյանքում պետքէ միշտ ժպտալ, անգամ անհաջողություններին, որովհետև դրանք հիմնականում ոչ թե անկարողության արդյունք են, այլ ավելի շուտ ձեռնպահության, կամ ջանքերի ոչ ճիշտ դրսևորման:
    Ժպիտը նաևպաշտպանական հատկություն ունի` թուլացնում է, բոլոր նրանց դիրքերը, ովքեր քեզ դեմ են: Եվ վերջում` ժպիտը նաև հարձակում է, բոլոր նրանց վրա, ովքերտրաքվում ենքո հաջողություններից…..
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.04.2010), Claudia Mori (11.05.2011), helium (03.04.2010), Inana (13.07.2010), Jarre (23.01.2011), Tig (05.04.2010), Yeghoyan (03.04.2010), Արևհատիկ (03.04.2010), Դատարկություն (04.04.2010), Դեկադա (03.04.2010), Երկնային (05.04.2010), Ինչուիկ (24.01.2011), Ռուֆուս (18.06.2010)

  17. #24
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Dark Night-ի խոսքերից Նայել գրառումը
    մի հոբբի ասա,որով կզբաղվեյիր,բայց չես զբաղվում քանի որ մտածում ես շրջապատդ կարող է քեզ սխալ հասկանա
    Չկա այդպիսի բան: Կյանքում ինչ ուզում եմ, դրանով էլ զբաղվում եմ: Հասարակության կարծիքն իմ համար կարևոր է այնքանով, որքանով չի վնասում ինձ ու իմ սեփական կարծիքին:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.04.2010), Claudia Mori (11.05.2011), Jarre (23.01.2011), Tig (05.04.2010), Արևհատիկ (03.04.2010), Դատարկություն (04.04.2010), Դարք (03.04.2010), Ինչուիկ (24.01.2011), Ռուֆուս (18.06.2010)

  19. #25
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում yerevanci-ի խոսքերից Նայել գրառումը
    ըստ քեզ ո՞րնա սրանց տարբերությունը
    My World My Space և My Space My World
    Որ թարգմաես, ինքդ էլ կզգաս տարբերությունը......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (04.04.2010), Ինչուիկ (24.01.2011)

  21. #26
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ թարգմաես, ինքդ էլ կզգաս տարբերությունը......
    ես տարբերությունը գիտեմ, ուզում էի քո մեկնաբանությամբ լսեի

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (23.01.2011)

  23. #27
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով ջան, էդ որ ասում ես, թե հակառակ սեռի անձի մեջ քեզ հակառակություննա դուր գալիս, դա ի՞նչը ինկատի ունես, որ քեզ հակառակվումա ամեն ինչում, թե որ ուղղակի սեռնա հակառակ…

    Տիգ ջան առաջին հերթին որ սեռը հակառակն ա, դա ամենակարևորն ա, քանի որ հակառակը ավելի շատ լրացնող առաքելություն ունի,եթե իհարկե փոխադարձաբար ձգտում են միմյանց այդ հակառակությունները: Ի դեպ երկու հակառակ մարդիկ շատ ավելի լավ կարող են լրացնել միմյանց, զբաղեցնելով այն տեղը, որը մյուսի մոտ դատարկ է, և ի վերջո ամեն ինչ կյանքում հակառակ բևեռներից ա առաջանում, սկսած էլ. էներգիայից մինչ երեխայի ծնունդը:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.04.2010), Claudia Mori (11.05.2011), Tig (05.04.2010), Արևհատիկ (03.04.2010), Դատարկություն (04.04.2010), Ինչուիկ (24.01.2011), Ռուֆուս (18.06.2010)

  25. #28
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Նախ նշեմ, որ ինձ շատ է դուր գալիս քո անվանումը ակումբում և իհարկե տիպիկ հայկական պարող մարդու նկարը, այսքան բանից հետո ես չէի կարող իմ հարցերը չուղղղել քեզ.

    ա.ինչն է ամենակարևորը քո կյանքում
    բ. դու համաձայն ես քո անվան անվանման հետ
    գ.նկարիցդ երևումա, որ սիրում և հարգում ես մեր պարն, այ դու պարելու հետ սեր ունես?
    դ. ինչ կարծիք ունես հայկական քթերի մասին, չես կարծում, որ մեծ քիթն էլ իր առավելությունները ունի
    ե.ինչը չի հերիքում հայերն, որ երջանիկ լինեն
    զ.քաղաքական ուղղվածություն ունես
    է.չես կարծում, որ բոլոր հայերովս պետք է զբաղվենք սպորտով և սա պետք է լինի օրենքի ձևով:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (14.11.2014)

  27. #29
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ա. Ինչո՞վ ես զբաղվում, բավարարվա՞ծ ես նրանից, ինչ անում ես:
    բ. Ի՞նչ չգիտես, որ կցանկանայիր իմանալ:
    գ. Բա Ակումբում ի՞նչ գործ ունես:
    դ. Խոսքիդ տեր մա՞րդ ես:
    ե. Բա որ հա, բան ես խոստացել, ե՞րբ ես տալու:
    զ. Հաճա՞խ ես ձանձրանում:
    է. Բա ուրի՞շ, ապե, ինչո՞վ կարանք՝ օգտակար լինենք
    ա. Ինչո՞վ ես զբաղվում, բավարարվա՞ծ ես նրանից, ինչ անում ես
    Զբաղվում եմ իմ սիրած գործով և ինքնակրթությամբ, բավարարված եմ այնքանով, որքանով ինձ մոտ ստացվում է:

    բ. Ի՞նչ չգիտես, որ կցանկանայիր իմանալ:
    Շատ բաներ, այդ թվում նաև այն դրդապատճառները, որոնք քեզ ստիպել են գրել այս հարցերը:

    գ. Բա Ակումբում ի՞նչ գործ ունես:
    Ակումբո՞ւմ: Եկել եմ շփվելու, լսելու կարծիքներ, տեսակետներ, հարստացնելու համար սեփական մտահորիզոնը, ինչու չէ նաև կիսվելու իմ կարծիքներով «անծանոթմարդկանց» հետ: Քանի որ շրջապատը և շրջապատող մարդկանց կարծիքը ժամանակի ընթացքում դառնում է ավելի կանխատեսելի, և քո կարծիքի հետ նմանություններ է ձեռք բերում: Մի խոսքով, փնտրում եմ նորը:

    դ. Խոսքիդ տեր մա՞րդ ես:
    Այո, այնքանով, որքանով կարող եմ պլանավորել հաջորդ քայլերս` ըստ կարևորության:

    ե. Բա որ հա, բան ես խոստացել, ե՞րբ ես տալու:
    Արդեն ասեցի, ասածիս կարևորությունը պատասխանատվությանս չափի մեջ է և ուղիղ համեմատական նրան: Քեզ խոստացածս անպայման կանեմ, բայց կձգձգեմ, որպեսզի ավելի կարևոր ու սպասված երևա կատարելիք քայլս......

    զ. Հաճա՞խ ես ձանձրանում:
    Ոչ այնքան, ավելի հաճախ պարզապես ձանձրացնում են.....

    է. Բա ուրի՞շ, ապե, ինչո՞վ կարանք՝ օգտակար լինենք
    Մի՛ խանգարի......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.04.2010), Claudia Mori (11.05.2011), Tig (05.04.2010), Yeghoyan (03.04.2010), Արևհատիկ (03.04.2010), Դատարկություն (04.04.2010), Ինչուիկ (24.01.2011), Շինարար (03.04.2010), Ռուֆուս (18.06.2010)

  29. #30
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց My World My Space–ի հետ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ քո մասին համարյա ոչինչ չգիտեմ, հարցերս էլ համապատասխան կլինեն.

    Ի՞նչ մասնագիտություն ունես։
    Իսկ փոքր ժամանակ ի՞նչ էիր երազում դառնալ։
    Իսկ հիմա ամենամեծ երազանքդ ո՞րն է։
    Վերջին անգամ ե՞րբ ես լաց եղել ու, եթե գաղտնիք չի, ի՞նչ պատճառով։
    Սիրածդ բանաստեղծն ո՞վ է։
    Ինչպե՞ս և/կամ ումի՞ց ես իմացել Ակումբի մասին։

    Առայժմ այսքանը։
    Ի՞նչ մասնագիտություն ունես։
    Մասնագիտությամբ իրավաբան եմ, սակայն աշխատում եմ ոչ իմ մասնագիտությամբ (համարյա):

    Իսկ փոքր ժամանակ ի՞նչ էիր երազում դառնալ։
    Սկզբում երազում էի դերասան դառնալ, հետո` ժուռնալիստ, հետո քիչ թե շատ ժուռնալիստական փորձ ձեռք բերելուց հետո հասկացա, որ ցանկացած նյութ գրելիս ինձ հետաքրքրում է դրա իրավական կողմը (մեջս սկսեցին խոսել իրավաբանի գեները, քանի որ ապուպապերս սկսած 1710 թվականից, մինչև հայրս իրավաբաններ են): Այդպես որոշվեց իմ ապագա մասնագիտության հարցը.....

    Իսկ հիմա ամենամեծ երազանքդ ո՞րն է։
    Հիմա երազանք չունեմ: Ունեմ ապագայի նկատմաբ իմ պատկերացումները, գիտեմ իմ պահանջներն ու պահանջմունքները ու ամեն օր անշեղորեն աշխատում եմ դրանց ուղղությամբ:

    Վերջին անգամ ե՞րբ ես լաց եղել ու, եթե գաղտնիք չի, ի՞նչ պատճառով։
    Վերջին անգամ լաց եմ եղել... ուրախությունից: Այսքանը:

    Սիրածդ բանաստեղծն ո՞վ է։
    Դժվար է ամենան գտնելը: Նայած հոգեվիճակի իմ համար ամենալավը կարողեն լինելԹումանյանը, Սևակը, Տերյանը, Սահյանը և.......

    Ինչպե՞ս և/կամ ումի՞ց ես իմացել Ակումբի մասին։
    Ակումբի մասին «խաբար տվեց» Գուգլը : Չեմ հիշում արդեն ինչ էի փնտրում, որոնման արդյունքների մեջ հայտնվեց նաև Ակումբը: կարդացի, հետո նայեցի մի քանի այլ թեմաներ, ու ուզեցի ես էլ գրառում անեմ: Այսպես առաջին անգամ գրանցվեցի ֆորումում:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  30. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.04.2010), Claudia Mori (11.05.2011), Tig (05.04.2010), Yeghoyan (03.04.2010), Արևհատիկ (03.04.2010), Դատարկություն (04.04.2010), Երկնային (05.04.2010), Ինչուիկ (24.01.2011), Լուսաբեր (03.04.2010), Ռուֆուս (18.06.2010)

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծնունդդ շնորհավոր, ‎My World My Space+ ջան
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 20.03.2010, 00:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •