User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ում եք տեսնում ՌԴ նախագահի պաշտոնում

Քվեարկողներ
31. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Վ.Պուտինը

    21 67.74%
  • Դ.Մեդվեդևը

    3 9.68%
  • Ս. Լավրովը

    1 3.23%
  • Ս. Իվանովը

    0 0%
  • Ս.Շոիգուն

    0 0%
  • Ռ.Նուրգալիեվը

    0 0%
  • Բ.Գրիզլովը

    0 0%
  • Վ.Ժիրինովսկին

    3 9.68%
  • Գ.Զյուգանովը

    0 0%
  • Մ.Կասյանովը

    1 3.23%
  • ոչ ոք

    1 3.23%
  • տարբերություն չկա, ով էլ լինի մեր համար լավա

    2 6.45%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ռուսաստանի հաջորդ ղեկավարը ով է լինելու

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #36
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սահակաշվիլին ո՞ւր էր, որ ես տենց մտքեր էի արտահայտում 20-րդ դարի սկզբում ստացվել ա, ու վատ չի ստացվել: Հիմա էլ ուզենանք, կստացվի: Էն հյուսիսներին ձեռք չեմ տալիս, խոսքս ԱՆԴՐԿովկասի մասին ա: Հայաստան+Վրաստան+Ադրբեջան: Էս երեք երկրի միջև կոնֆլիկտը միայն մեզ չի ձեռնտու: Իսկ առաջինն ում անհրաժեշտ ա կոնֆլիկտությունը մեր տարածաշրջանում, Ռուսաստանն ա, գոնե դրա հետ չվիճեք:
    Հյուսիսայինների մասին ես էլ բան չասեցի, բոլոր թվարկածներս Անդրկովկասից են:
    Դու իրո՞ք մտածում ես, որ 20-րդ դարի սկզբում վատ չի ստացվել:
    Արի նայենք՝

    1917թ. հոկտեմբերի 25 - Բոլշևիկյան հեղափոխությունը (կարդա՝ ռուս իմպերիալիզմը բերանքսիվայր ընկավ ցեխը):
    Խառըխուռը վիճակ....բրդբրդոց....հո՛պ, միավորվեցինք՝
    1918թ. փետրվարի 10 - Ստեղծվում ա Անդրկովկասյան Սեյմը՝ ի միջիայլոց վրացու գլխավորությամբ:
    մարտի 8-ին - Տրապիզոնում թուրքերը միավորված ու երջանիկ ապրողների վզին փաթաթում են Բրեստի պայմանագիրը՝ տարածքներ պահանջելով (նենց ոչինչ որ վրացիք իրենց Բաթումը պահելու համար մատաղ են անում Կարսը, Արդահանը, Կարղզվանը, Օլթին): Մոռացանք թուրքերի գլխավոր պահանջից խոսել՝ Անդրկովկասի պաշտոնապես անկախ հռչակում (բա մեր գալստուկոֆիլ ախպերն էլ ա էությամբ նույնն ասում):
    Ստեղ թուրքերը գալիս են՝ Երզնկա, Էրզրում, Սարիղամիշ, Ալաշկերտ, Խնուս, Վան...
    1918թ. ապրիլի 9 - Սեյմն Անդրկովկասը անկախ ա հայտարարում Ռուսաստանից (ուռաա՜): ԱԴՖՀ նախագահա դառնում էլի վրացի: Սրա միավորված (լավ ա հնչում) կառավարությունը հրամայում ա թողնել Կարսը (մերոնք պատրաստ էին քաղաքը պահել. բայց միշտ էլ իրենց փայլուն քաղաքական մտքով աչքի ընկած վրացիք հույս ունեին Բաթումը պահել): Ջանդամ, զաթո միասին ենք:
    Արանքում Բաթումում թուրքերը մի անգամ էլ են կզզցնում մեր միավորված պատվիրակությանը...մայիսյան հերոսամարտեր (ներառյալ Բաշ Ապարանում՝ փրկելով Թիֆլիսը տիրումայր լինելուց):
    1918թ. մայիսի 26 - Անկախանում են վրացիք:
    1918թ. մայիսի 27
    -Կովկասյան թաթարները ստեղծում են Ադրբեջանը:
    1918թ. մայիսի 28
    - Իրեն հայկական գավառների միակ իշխանություն է հայտարարում ՀԱԽ-ը:

    Հա, վ պրնցիպի վատ չի ստացվել: Միության միակ հաղթական նոտան ազգիս ապրելու ցանկությունն էր:
    Անկախացումից հետո չխոսեմ...գիտեք՝ հայ-վրացական պատերազմ, Բաքվի ջարդեր, Ղարաբաղ-Զանգեզուր-Նախիջևան... միասնություն էլի:

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Միասնական լինել չենք կարող, բայց կարող ենք նորմալ հարաբերություններ ունենալ, բաց սահմաններ տնտեսական ակտիվ կապեր և այլն: Ընդ որում, դա ոչ միայն մեր շահերից ա բխում, այլ նաև թաթարների, աբխազների, վրացիների ու թալիշների Ընդհանրապես՝ միասնություն ասածը շատ հարաբերական ա: Բացարձակը համընկնող շահերն են: Իսկ էդ համընկնող շահերը չեն համընկնում Ռուսաստանի շահերի հետ
    Ձայ, տնտեսական շահը չի կարա գերակայի միջէթնիկական ու տեղ էլ կա ներպետական լուրջ, ծանրակշիռ, դըբռ խնդիրների հետ: Հավատում ե՞ս, որ Ռուսաստանը վաղը փլուզվի էդ խնդիրները վաղը չէ մյուս օրը լուծվելու են: Ուտոպիա: Սովետը ցույց տվեց, որ ասեք մենք ու ազերիները չենք կարողանում խաղաղ գոյակցել: Հա մի տարի աչք կփակես խնդիրներիդ վրա, հա 100 տարի, բա հետո՞:

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    չբռնե՞մ մի հատ "կակտուս ունեցած նախնիներից սերված օղուզի" հետ ամուսնանամ
    կակտո՞ւս էպիկանտուս

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. կարո՞ղ ես երեսունականների վերջի Գերմանիայի և մեր տարածաշրջանի հասարակություննեի մեջ տաս տարբերություն գտնել. ազնվորեն ձեռդ դիր խղճիդ /թե այ մարդ տենաս էտ խիղճը որտեղ ա, որ մի հատ էլ մարդ ձեռ ա դնում վրեն / ու տաս տարերություն թվերարկի.
    Մեր ու իրանց հասարակությունների գլխավոր տարբերությունն էն ա, որ մարդիկ դեռ էն ժամանակ նորմալ ընտություններ անցկացրին ու ՆՍԴԱՊ-ը լավ-վատ ձայների 1/3-ից ավել հավաքեց: Իսկ ազգայնամոլության գաղափարական նմանության մասին ակնարկդ ընկալվեց ու ընդունվեց որպես կոմպիլիմենտ (նպատակն ազնիվ էր՝ մեթոդներն էին անհաջող):

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (09.12.2011), One_Way_Ticket (28.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է լինելու մեր հաջորդ նախագահը
    Հեղինակ՝ hovohomo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 03.12.2010, 08:47
  2. Ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 13.04.2010, 03:46
  3. Ինչպիսի՞ն է Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականությունը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 28.08.2009, 00:06
  4. Ռուսաստանի վարած քաղաքականության դրական և բացասական կողմերը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 09.07.2009, 16:48
  5. Ո՞վ կդառնա Ռուսաստանի նոր նախագահ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 30.03.2007, 12:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •