Ստեղ կան սիրուն գրված բարեփոխումներ![]()
http://www.edu.am/index.php?menu1=97&menu2=161&arch=0
Ստեղ կան սիրուն գրված բարեփոխումներ![]()
http://www.edu.am/index.php?menu1=97&menu2=161&arch=0
Երևի թե էս հոդվածի տեղը էս թեմայումա…
http://tert.am/am/news/2010/05/13/meeting/
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ինչո՞ւ պետք է պաշտոնյաների սխալների հետևանքով տուժեն աշակերտները. Օմբուդսմեն
15:10 • 15.06.10
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է ուղարկել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ կապված բուհ ընդունվելու հայտ ներկայացրած այն դիմորդների խնդրի հետ, որոնք դպրոցն ավարտել են օրենքի խախտմամբ։
Օմբուդսմենի նամակում, մասնավորապես, ասվում է.
«Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով անդրադարձ է կատարվում ԲՈՒՀ ընդունվելու հայտ ներկայացրած այն 39 դիմորդների հետ կապված խնդրին, ովքեր, ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության պարզաբանման, դպրոցն ավարտել են օրենսդրության խախտմամբ։
Չանդրադառնալով էքստեռն քննություն հանձնելու հնարավորության իրավական կողմին՝ այնուամենայնիվ, մեզ մոտ առաջացել են հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Մասնավորապես.
1. արդյո՞ք դպրոցն օրենսդրության խախտմամբ ավարտելու հանգամանքը չէր կարող պարզ դառնալ ԲՈՒՀ ընդունվելու հայտ ներկայացնելու՝ համապատասխան փաստաթղթերը հանձնելու փուլում,
2. դպրոցն ավարտելու համար ո՞ր դասարանում պետք է ուսումը շարունակեն այդ աշակերտները,
3. ինչո՞ւ քննություններին մասնակցելն արգելելու մասին պատշաճ չեն ծանուցվել դիմորդները (ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` հեռախոսազանգով են տեղյակ պահել այդ մասին),
4. 39 աշակերտների էքստեռն փոխադրման քննությունները տեղի են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարի 26.11.2009 թվականի N 949-Ն հրամանից հետո, թե` ոչ,
5. եթե 39 դիմորդներից ոմանք կարողացել են հանձնել միասնական քննություններ, ապա դա չի ժխտում էքստեռն կարգով փոխադրվելը մեկ տարով կասեցնելու նախարարության այն պատճառաբանությունը, որ ավագ դպրոցի եռամյա ծրագիրը հնարավոր չէ յուրացնել մեկ տարում,
6. արդյո՞ք 39 աշակերտների էքսեռն փոխադրումը տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարի 29.01.2007 թվականի N 39-Ն հրամանով հաստատված «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» կարգի 6-րդ կետի համաձայն, ըստ որի` 10-րդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը, աշակերտի ծնողը, դասղեկը և երեքից ոչ պակաս դասավանդող ուսուցիչներ միասին գրավոր դիմում են դպրոցի տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով։ Մանկավաժական խորհուրդը քննարկման հիման վրա ընդունում է որոշում` երաշխավորելու և նախարարությանը միջնորդելու աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու վերաբերյալ։ Մանկավարժական խորհրդի որոշումը դպրոցի տնօրենի կից գրությամբ, աշակերտի առաջադիմության վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին (եռօրյա ժամկետում) ներկայացվում է նախարարություն և մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն` փոխադրական քննություններ հանձնելու համար։ Քննություններ անց են կացվում նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, որը նախագահում է ՀՀ կրթության և գիտության նախարարը։
7. ինչո՞ւ պետք է պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված սխալների հետևանքով տուժեն աշակերտները, որոնք որևէ իրավական ակտ չեն խախտել։
Նկատի ունենալով, որ նամակում բարձրացված հարցերն ունեն հրատապ լուծման կարիք, ինչպես նաև այն, որ դեռևս կան հնարավորություններ 39 դիմորդներին թույլատրելու մասնակցել ընդունելության քննություններին, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ քննարկել վերոգրյալը և արդյունքների մասին տեղեկացնել ինձ` հնարավորինս սեղմ ժամկետում»։
Tert.am
հ.գ. մեր կրթական ոլորտում վերջին մակարդակի խայտառակ իրավիճակա… մեղք են երեխեքը… էս քանի օրա քննություն են հանձնել, սկի չեն էլ իմանում ինչ են ստացել… ի՞նչով են զբաղված մեր կրթության «հայրերն ու մայրերը» չես հասկանում… ոտից գլուխ փոխելա պետք բոլորին…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Եթե խախտում արած աշակերտ ասելեով ի նկատի են ունեցել նրանց, ովքեր իններորդ դասարանից "թռել" են տասնմեկ, ապա ասեմ որ լիովին համաձայն եմ պրն. Աշոտյանի որոշման հետ: Էդ ինչի ես չե՞մ ուզում միանգամից թռնել տասնմեկերորդ դասարան
, բա օրենք կա, կարգ կա:
![]()
Այս թեմայում ակտիվ մարդկանց համար կարծում եմ այս գրառումը հետաքրիր կլինի
http://ablog.gratun.am/6545/
Բոլոր հայալեզու ԱյԹի նյութերը մի տեղ: Ուսումնական նյութեր, ակնարկներ, ինչպեսներ և ուղեցույցներ ՀայIT.org
Իմ Անհանգիստ Բլոգը http://ablog.gratun.am/
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ