Բնականաբար կրթական բարեփոխումներ պետք են, բայց ոչ այնպիսիք, որոնք այսօր արվում են, իբր ուզում են հրաժարվել սովետական կրթական համակարգից և անցում կատարել եվրոպականի, ինչն իմ կարծիք ճիշտ բան է, բայց այս ամենն անում են աչքին թոզ փչելու եղանակով, տասնամյա կրթությունը դարձնում են տասներկուամյա, գնահատման համակարգը դարձնում են տասը բալանոց, իսկ էությունը ոչ միայն չի փոխվում, այլ ավելի է փչանում: Այսինքն, ինչ-որ միջազգային կրթական պրոցեսների ներգրավվելու համար, ըստ իս, արտաքին մի քանի ատրիբուտ փոխում են, որ տես-տես մենք էլ ձեզ նման ենք դարձնում, իսկ ամենակարևորը էությունն է: Արևմտյան կրթական համակարգը տասներկուամյա կրթությունը կամ տասներկու բալով գնահատելը չի հո, մեզնում նույն աշակերտի ուղեղը ավելորդ գիտելիքով բթելու, ռոբոտացման, ինքնատիպ և ինքնուրույն մտածելը չքաջալերող համակարգն է, որն ունեինք սովետում… Ինձ թվում է ավելի շատ պետք է ուշադրություն դարձնեն անհատի կազմավորմանը, ինքնուրույն մտածելուն, սեփական եզրահանգումներ անելուն, ստեղծագործական մտքի զարգացմանը, ինչ մեծ մասամբ չի արվում, և եթե կան անհատ դասատուներ, որ փորձում են դա անել, ապա միայն սեփական նախաձեռնությամբ և անբավարար այն չափով, որը հնարավոր է անել եղած կրթական համակարգի շրջանակներում… Այնպես որ բարեփոխումների կարիք ունի մեր կրթական համակարգը, ուներ սովետի ժամանակ, իսկ հիմա եղած փոփոխությունների արդյունքում բազմապատկվել է… Հետևելով ծանոթներիս երեխաներին՝ արդեն պատկերացնում եմ, որ վաղը մյուս օրը, երբ իմոնք կունենամ, ամբողջ օրը նրանց դպրոցի ուսուցիչների հետ վեճերի մեջ եմ լինելու՝ եղած մոտեցումների պատճառով… Իսկ իմ դպրոցական տարիները, երբ հիշում եմ, հիմա եմ նոր հասկանում, թե ինչ սխալ կրթություն էինք մենք ստանում…
Էջանիշներ