User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 35 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Կրթական բարեփոխումներ են պետք

  1. #31
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրթական Բարեփոխումներ են պետք !

    Ստեղ կան սիրուն գրված բարեփոխումներ
    http://www.edu.am/index.php?menu1=97&menu2=161&arch=0

  2. #32
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի թե էս հոդվածի տեղը էս թեմայումա…

    http://tert.am/am/news/2010/05/13/meeting/
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. #33
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչո՞ւ պետք է պաշտոնյաների սխալների հետևանքով տուժեն աշակերտները. Օմբուդսմեն

    15:10 • 15.06.10


    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է ուղարկել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ կապված բուհ ընդունվելու հայտ ներկայացրած այն դիմորդների խնդրի հետ, որոնք դպրոցն ավարտել են օրենքի խախտմամբ։

    Օմբուդսմենի նամակում, մասնավորապես, ասվում է.

    «Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով անդրադարձ է կատարվում ԲՈՒՀ ընդունվելու հայտ ներկայացրած այն 39 դիմորդների հետ կապված խնդրին, ովքեր, ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության պարզաբանման, դպրոցն ավարտել են օրենսդրության խախտմամբ։

    Չանդրադառնալով էքստեռն քննություն հանձնելու հնարավորության իրավական կողմին՝ այնուամենայնիվ, մեզ մոտ առաջացել են հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Մասնավորապես.

    1. արդյո՞ք դպրոցն օրենսդրության խախտմամբ ավարտելու հանգամանքը չէր կարող պարզ դառնալ ԲՈՒՀ ընդունվելու հայտ ներկայացնելու՝ համապատասխան փաստաթղթերը հանձնելու փուլում,

    2. դպրոցն ավարտելու համար ո՞ր դասարանում պետք է ուսումը շարունակեն այդ աշակերտները,

    3. ինչո՞ւ քննություններին մասնակցելն արգելելու մասին պատշաճ չեն ծանուցվել դիմորդները (ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` հեռախոսազանգով են տեղյակ պահել այդ մասին),
    4. 39 աշակերտների էքստեռն փոխադրման քննությունները տեղի են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարի 26.11.2009 թվականի N 949-Ն հրամանից հետո, թե` ոչ,

    5. եթե 39 դիմորդներից ոմանք կարողացել են հանձնել միասնական քննություններ, ապա դա չի ժխտում էքստեռն կարգով փոխադրվելը մեկ տարով կասեցնելու նախարարության այն պատճառաբանությունը, որ ավագ դպրոցի եռամյա ծրագիրը հնարավոր չէ յուրացնել մեկ տարում,

    6. արդյո՞ք 39 աշակերտների էքսեռն փոխադրումը տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարի 29.01.2007 թվականի N 39-Ն հրամանով հաստատված «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» կարգի 6-րդ կետի համաձայն, ըստ որի` 10-րդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը, աշակերտի ծնողը, դասղեկը և երեքից ոչ պակաս դասավանդող ուսուցիչներ միասին գրավոր դիմում են դպրոցի տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով։ Մանկավաժական խորհուրդը քննարկման հիման վրա ընդունում է որոշում` երաշխավորելու և նախարարությանը միջնորդելու աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու վերաբերյալ։ Մանկավարժական խորհրդի որոշումը դպրոցի տնօրենի կից գրությամբ, աշակերտի առաջադիմության վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին (եռօրյա ժամկետում) ներկայացվում է նախարարություն և մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն` փոխադրական քննություններ հանձնելու համար։ Քննություններ անց են կացվում նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, որը նախագահում է ՀՀ կրթության և գիտության նախարարը։


    7. ինչո՞ւ պետք է պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված սխալների հետևանքով տուժեն աշակերտները, որոնք որևէ իրավական ակտ չեն խախտել։

    Նկատի ունենալով, որ նամակում բարձրացված հարցերն ունեն հրատապ լուծման կարիք, ինչպես նաև այն, որ դեռևս կան հնարավորություններ 39 դիմորդներին թույլատրելու մասնակցել ընդունելության քննություններին, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ քննարկել վերոգրյալը և արդյունքների մասին տեղեկացնել ինձ` հնարավորինս սեղմ ժամկետում»։

    Tert.am

    հ.գ. մեր կրթական ոլորտում վերջին մակարդակի խայտառակ իրավիճակա… մեղք են երեխեքը… էս քանի օրա քննություն են հանձնել, սկի չեն էլ իմանում ինչ են ստացել… ի՞նչով են զբաղված մեր կրթության «հայրերն ու մայրերը» չես հասկանում… ոտից գլուխ փոխելա պետք բոլորին…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #34
    Մշտական անդամ Tornado-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2009
    Գրառումներ
    237
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե խախտում արած աշակերտ ասելեով ի նկատի են ունեցել նրանց, ովքեր իններորդ դասարանից "թռել" են տասնմեկ, ապա ասեմ որ լիովին համաձայն եմ պրն. Աշոտյանի որոշման հետ: Էդ ինչի ես չե՞մ ուզում միանգամից թռնել տասնմեկերորդ դասարան, բա օրենք կա, կարգ կա:

  5. #35
    Լիարժեք անդամ Հանուման-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս թեմայում ակտիվ մարդկանց համար կարծում եմ այս գրառումը հետաքրիր կլինի
    http://ablog.gratun.am/6545/
    Բոլոր հայալեզու ԱյԹի նյութերը մի տեղ: Ուսումնական նյութեր, ակնարկներ, ինչպեսներ և ուղեցույցներ ՀայIT.org

    Իմ Անհանգիստ Բլոգը http://ablog.gratun.am/

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրթական ոլորտին վերաբերող խնդիրներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 22.01.2014, 15:56
  2. FLEX.դպրոցականների կրթական փոխանակում
    Հեղինակ՝ Diana99, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.04.2013, 19:32
  3. Կորչի՛ բուրժուական կրթական համակարգը
    Հեղինակ՝ բիթի հարիֆ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 07.12.2011, 04:04
  4. ՀՀ ԲՈՒՀ-երի կրթական համակարգը
    Հեղինակ՝ Hay_XY, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.04.2009, 14:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •