Երկար-բարակ համեմատելուց և ուսումնասիրելուց հետո որոշեցի գնել
Xcruiser XDSR400HD AVANT տյուները: Փեթակից գնեցի (64000 դրամ, 6 ամիս երաշխիք): Black-shara ջան պիտի ասեմ, որ իմ նշած մոդելը արդեն քո ասած պրոցով ա (StiH237), Avant սերիան նոր ա դուրս եկել ու բոլոր մոդելները այդ պրոցով են: Առաջին տպավորություններս շատ լավն են, միանգամից մեջը 2.5" HDD դրեցի, շատ որակով կարում ա 3 ալիք միաժամանակ ձայնագրի: Լիքը հետաքրքիր, պետքական ու անպետք, հարմար ու անհարմար ֆունկցիաներ ունի: Ճիշտն ասած որոշել էի Openbox SX4, SX6 կամ էլ
Skyway Classic 4 առնեի, որովհետև նախկին տյուներս օրիգինալ Openbox S1 էր ու ես շատ-շատ գոհ էի, բայց դե ենքան տարբեր ու իրարից անկախ ծախողներ (նույնիսկ ծանոթ օրիգինալ Openbox բերող) ասեցին Openbox-ի հետ գործ չունես, որ մի տեսակ ես ել մտքափոխվեցի:
Տեսնենք ինչքան կարդարացնի ետ կորեական "հրաշք" խաղալիքը
Էջանիշներ