Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց ինչի այդքան ծայրահեղ՞
Օրինակ, ընկերուհիս շաաաա՜տ ուշադիր, շաաաաա՜տ մանրակրկիտ մարդ ա, նույնիսկ ես, կամ մեր ընդհանուր ընկերուհիները առաջարկում էինք երեխայի հետ մնալ մի քանի ժամով, որ մի տեղ կարողանա գնալ, չէր վստահում։ Երբ արդեն պետք է աշխատանքի գնար, հետաքրքրվեց ու իր ընկերներից մեկի երեխաների նախկին դայակին հրավիրեց, ով շատ լավ համբավ ունի ու նորմալ պահում ա երեխային։
Իր մայրը Հայաստանում չի ապրում, իսկ ամուսնու մայրը եւս երեք թոռ է պահում, այնպես որ հաստատ չէր կարողանա օրեկան 9 ժամ երեխայի հետ մնալ։
Պատկերացնում ես, որ 6 ամսեկան երեխային կարելի ա մանկապարտեզ տաաալլ՞՞՞ Զզվում եմ մանկապարտեզներից...
Ճիշտ է, հիմա այն չեն մանկապարտեզները ինչ սովետի ժամանակ, ավելի մակարդակով են, բայց մեկ է, էդ սառնությունը ու անտարբերությունը մանկապարտեզներում ավելի շատ է... իսկ սադիստ դայակները Հայաստանում դժվար թե պատահեն... փոքր երկիր ենք, մեկը տենց բան անի, կտան–կսպանեն։ Համ էլ՝ ոնց էլ չլինի ծանոթ տատիի պետք է վստահես, հո փողոցից մարդ չես բերելու...
Եթե խոսքը բուն Հայաստանի մանկապարտեզներին է վերաբերվում ապա ես չեմ կարող վիճել այդ հարցում որովհետև Հայաստանում չեմ ապրում իսկ մեզ մոտ այդպես չի, փառք Աստծո աղջիկս հաճախում է մանկապրտեզ ու ամեն ինչ կարգին է: Այս երկրում ամեն ինչ նոռմալ է, մանկապարտեզների վիճակը գերազանց դրա համար խորհուրդ տվեցի մանկապարտեզ տալ երեխային այլ ոչ ոմն դայակի: Պարզապես այստեղ մի քիչ թյուրիմացություն եղեվ քանի որ ես այստեղի մանկապարտեզները նկատի ունեի իսկ դուք Հայաստանի: