Հիմնականում խնդիրը այն երեխաների մասին է որոնք դեռ խոսալ չգիտեն և դրա հետ մեկտեղ այդ երեխաների «խելոք» ծնողները գնում են այդ հիմար քայլին:
էս ոնց որ մի քիչ կոպիտ էր:: Իսկ ի՞նչ կասեք այն մայրերին, ովքեր հանուն էտ երկու կոպեկի ստիպված աշխատում են, որովհետեւ ընտանիքի կարիքները հոգալ է պետք: Ի՞նչ անեն... էտ երեխային սովամահ անեն թե տանը նստում են ու պահում են երեխա- ծնող հարաբերությունը: Լավ ծնող լինելու համար աշխատանքը խոչընդոտ չի, գուցե ժամանակի առումով որոշակի բարդություններ ա ստեղծում՝ չես հասցնում երեխայիդ հետ ավելի երկար ժամանակ անց կացնես, բայց ես գիտեմ բազում մայրիկների, ովքեր տանը նստած անգամ մտքի ծայրով էլ չեն մտածում, որ կարելի է զբաղվել երեխայով: Սրա մասին կարանք երկար խոսենք, բայց բերեք չշեղվեմ թեմայից: Կարծում եմ էս պարագայում պետք է օրենքը խստացնել, այսինքն պատժելիությունը խստացնել: Ու էտ նույ դայակները եթե տեսնեն, որ էն մյուսը ոնց ա պատժվում օրեքի լրիվ ուժով եւ ամբողջ կյանքում զրկվեն աշխատանք ունենալու հավանականությունից, կարծում եմ իրենց ուղեղին մի քիչ զոռ կտան ու կաշխատեն ճիշտ ու բարեխիղճ: Մենակ էն չի, որ գումար աշխատեն: Եթե ընտրել են երեխայի հետ գործ ունենալու ուղին` ուրեմն պետք ա իրենց էլ նեղություն տան կատարյալ կատարելու այդ աշխատանքը:
Վերջին խմբագրող՝ Դեկադա: 23.03.2010, 11:13:
Cassiopeia (23.03.2010), Ժունդիայի (23.03.2010)
Իսկապես բարդ խնդիր է, բայց մեզ մոտ էնքան շատա ծանոթ-բարեկամ շրջապատը, որ կարելի է իսկապես մեկին գտնել, ով վստահելի կլինի… Ախր բացի վստահելի լինելուց, դայակը պետքա հմտություններ ունենա երեխայի հետ վարվելու, լինի զարգացած:Եթե վճարվում է ուրեմն պետքա պատասխանատվություն կրի իր աշխատանքի համար ու մասնագիտանաԴեռ հին ժամանակներից դայակները լինում էին երեխային կրթող ու զարգացնող մարդիկ: Ուղղակի պետքա հասկանալ՝ ում ես վստահում քո երեխային…
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Հարգելիս կներես որ կոպիտ ստացվեց, պազապես շատ ջղայնացա այդ վիդեոն նայելուցիմ կարծիքը ցանկացա հայտնել: Ես նկատի ունեի որ կարելի է երեխային մանկապարտեզ տալ կամ էլ մի որևէ մտերիմ անձի այլ ոչ թե անկապ հանդիպած մարդու որի համար միևնույն է քո երեխայի ճակատագիրը: Հասկանում եմ որ ծնողը պետք է աշխատի որ երեխայի գոյությունը պաշտպանի բայց ուղեղիս մեջ չի տեղավորվում որ այդ նույն ծնողը իր սեփական երեխային կհանձնի ամեն մի հանդիպած մարդու որը չգիտի թե երեխայի հետ ինչպես վարվել և խնամել: Հետաքրքիրա եթե դու աշխատեիր ու քո երեխային խնամող չլիներ բացի քեզանից և դրա հետ մեկտեղ չունենայիր որևէ մտերիմ անձ որը օգներ քեզ երեխայի խնամելու հարցում ապա դու ի՞նչ կանեիր, խնդրում եմ պատասխանիր:
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 23.03.2010, 11:39:
Այս հարցի միակ լուծումն այն է որ պետությունը չպետք է թույլ տա որ փոքր երեխաների խնամակալությունը հանձնվի այն մարդկանց ովքեր պատկերացում չունեն այդ գործից և ովքեր աշխատում են առանց մասնագիտությունը հաստատող փաստաթղթի (license certificate) միանգամից ձեռբակալեն այդ անձանց: Այդ ամենից հետո ամեն ինչ իրա տեղը կնկնի![]()
Բայց ինչի այդքան ծայրահեղ՞
Օրինակ, ընկերուհիս շաաաա՜տ ուշադիր, շաաաաա՜տ մանրակրկիտ մարդ ա, նույնիսկ ես, կամ մեր ընդհանուր ընկերուհիները առաջարկում էինք երեխայի հետ մնալ մի քանի ժամով, որ մի տեղ կարողանա գնալ, չէր վստահում։ Երբ արդեն պետք է աշխատանքի գնար, հետաքրքրվեց ու իր ընկերներից մեկի երեխաների նախկին դայակին հրավիրեց, ով շատ լավ համբավ ունի ու նորմալ պահում ա երեխային։
Իր մայրը Հայաստանում չի ապրում, իսկ ամուսնու մայրը եւս երեք թոռ է պահում, այնպես որ հաստատ չէր կարողանա օրեկան 9 ժամ երեխայի հետ մնալ։
Պատկերացնում ես, որ 6 ամսեկան երեխային կարելի ա մանկապարտեզ տաաալլ՞՞՞ Զզվում եմ մանկապարտեզներից...
Ճիշտ է, հիմա այն չեն մանկապարտեզները ինչ սովետի ժամանակ, ավելի մակարդակով են, բայց մեկ է, էդ սառնությունը ու անտարբերությունը մանկապարտեզներում ավելի շատ է... իսկ սադիստ դայակները Հայաստանում դժվար թե պատահեն... փոքր երկիր ենք, մեկը տենց բան անի, կտան–կսպանեն։ Համ էլ՝ ոնց էլ չլինի ծանոթ տատիի պետք է վստահես, հո փողոցից մարդ չես բերելու...
Չեմ սիրում, երբ սկսում են անձնականացնել ու հարցնել թե ի՞նչ կանեի նման դեպքերում.. բայց քանի որ հարցը տրվել ա պատասխանեմ:
Աղջիկս 11 տարեկան է: Կմտածեք ահագին մեծ է ու նրան այլեւս մամայի շատ ընդգծված խնամքը պետք չի/ սա թեմայի շրջանակներում, իրականում խնամք միշտ պետք ա/, բայց պետք ա ցավով նշեմ, որ նա առանց ինձ իր կյանքը չի պատկերացնում՝ անգամ մի քանի օրվա բացակայությունս խիստ բացասական է ազդում նրա վրա եւ ինքը միշտ նեղանում ա ինձնից / նշեմ, որ նրա կողքին տատիկներ կան ու հարկավորի դեպքում կկարողանան հոգալ իրա հոգսերը/ էտ պատճառով էլ ես ստպիված գործը տանն եմ անում՝ բախտս բերել է քանզի դրա հնարավորությունը կա: Եթե չլինեին ոչ մի գոյություն ունեցող տարբերակները ես ստիպված՝ կրկնում եմ ստիրպված պետք ա դիմեի դայակի: Հիմա եթե իմ բախտս էտ հարցում էլ բերեր դայակը լավ մարդ դուրս կգար, իսկ եթե չէ ուրեմն ես կփնտրեի մեկ ուրիշին:
Խնդիրը նրանում չի, թե ինչ ենք դիմում դայակի, խնդիրը նրանում ա, որ պատասխանատու անձը իր գործը սխալ է կատարում: Չեմ կարծում, որ ուեւէ մի ծնող ուզում ա իր երեխային հանձնի նման վայրենիների ձեռքը ու ինքը հանգիստ գնա գործի: Էտպես որ լինի ուրեմն երկրագնդի կանանց մի ստվար զանգված պետք է տանը նստի ու մինչեւ երխաների չափահաս դառնալը չաշխատի / դրանով կողակիցների աչքին լույս տալով/: Ոչ թե պետք է ծնողին մեղադրել ու հորդորել, որ տանը նստի, այլ այն ֆիրմայի գործատուները ովքեր զբաղվում են դայակների տրամադրմամբ պետք է առաջինը իրենք աչալուրջ լինեն ու խստագույն պայմաններ դնեն իրենց աշխատողների առջեւ:
ի դեպ քաղաքը որտեղ ես ապրում եմ՝ կանանց մեծ մասը անվճար դայակներ են իրենց երեխաների համար, քանզի աշխատանք չգտնելու պատճառով տանը նստած են:
Հա դե դայակ վարձելը չի նշանակում փողոցից մեկին բռնել բերել... սովորաբար, դայակ լինում են կամ երկար տարիներ դայակությամբ զբաղվողները, ու արդեն ծանոթ–բարեկամների միջոցով ես գտնում, սովորաբար տենց մարդը չի կարող վատ համբավ ունենա ու քեզ էլ խորհուրդ տան, կամ կարող են լինել բարեկամներ, հարեւաններ... մարդ գիտեմ, իր հարևան կնոջն է թողնում երեխային։
Համ էլ՝ ինչ ա նշանակում չգիտի երեխային ինչպես պահի՞սովորաբար դայակ լինում ա նախկին մայր ու տատիկը, կարող ա նույնիսկ երեխայի մորից էլ լավ պահի... երիտասարդ մայրերը թե չէ շատ են իմանում ոնց երեխա պահել.. մանավանդ եթե տատիները հեռու են տնվում ու ամեն օր չեն կարող օգնել, հնարավոր ա մի քանի երեխա մեծացրած դայակը ավելի լավ իմանա ինչ անել, քան մայրը
![]()
Եթե խոսքը բուն Հայաստանի մանկապարտեզներին է վերաբերվում ապա ես չեմ կարող վիճել այդ հարցում որովհետև Հայաստանում չեմ ապրում իսկ մեզ մոտ այդպես չի, փառք Աստծո աղջիկս հաճախում է մանկապրտեզ ու ամեն ինչ կարգին է: Այս երկրում ամեն ինչ նոռմալ է, մանկապարտեզների վիճակը գերազանց դրա համար խորհուրդ տվեցի մանկապարտեզ տալ երեխային այլ ոչ ոմն դայակի: Պարզապես այստեղ մի քիչ թյուրիմացություն եղեվ քանի որ ես այստեղի մանկապարտեզները նկատի ունեի իսկ դուք Հայաստանի:
Դուք լրիվ իրավացի եք ձեր գրառման մեջ և ես ընդունում եմ դա, ես չեմ խրախուսում որ ծնողը նստի տանը բայց նա կարող է ավելի զգույշ լինել դայակի հարցում: Եթե դայակը ոչ մի փաստաթուղթ չունի իր մասնագիտությունը հաստատող ապա չպետք է երեխային վստահել նրան (բացառությամբ հարազատի կամ մտերիմի) և ամենակարևորը ձեզ հետ շատ համաձայն եմ այն հարցում որ պետք է մեղադրել այն հաստատություններին որտեղ այդ դահիճ դայակներն են աշխատում և ստիպել նրանց օրենքի բոլոր խստությամբ վարվել նրանց հետ: Մեզ մոտ ԱՄՆ-ում այդպես չի և եթե որև է դայակ, երեխա խնամող կամ մանկապարտեզ սխալ մոտեցում է ցուցաբերում տվյալ երեխայի նկատմամբ ապա դու կարող ես դատի տալ այդ կազմակերպությանը կամ էլ անհատին և ըստ օրենքի նրանց կպատժեն: Նորից եմ ասում փառք Աստծո որ ես ապրում եմ մի երկրում որտեղ մարդը արժեք ունի, էլ չեմ խոսում երեխաների մասին և ես կցանկանայի որ նույնը լիներ մեր Հայաստանում:
Ի՞նչի Հայաստանում քիչ կան դայակներ որ երեխա խնամել չգիտենԱյո դայակ լինում են այն մարդիկ ովքեր անցել են այդ բոլոր փորձությունները բայց դե այնուամենայնիվ դայակը պետք է իր մասնագիտությունը հաստատող փաստաթուղթ ունենալ: Նորից եմ ասում ես չգիտեմ Հայաստանի ներկայիս վիճակը դայակների հարցում (12 տարի է ինչ չեմ եղել Հայաստանում) բայց մի բան հաստատ գիտեմ որ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում և այն մարդիկ ովքեր երեխաներ են խնամում կամ ձեր լեզվով ասած դայակություն են անում պետք է համապատասխան դասընթացներ անցնեն մինչև աշխատաքի տեղավորումը: Մեզ մոտ մանկապարտեզներում կան շատ երիտասարդ մանկավարժներ կամ երեխա խնամողներ որոնք հմտացած են իրենց մասնագիտության մեջ և ես ավելի շատ իմ երեխային կվստահեի այդ անձանց այլ ոչ թե տատիկիս կամ պապիկիս կամ էլ հորաքրոջս: Մի խոսքով ասած դու այդտեղի պահով եք նայում այս հարցին իսկ ես այստեղի դրա համար էլ դուք ավելի շատ դայակությանն եք հավանություն տալիս իսկ ես մանկապարտեզներին: Բարին ընդ ձեզ
![]()
Ժունդիայի (24.03.2010)
Ես ինչքանով որ գիտեմ Հայաստանում չկան հատուկ հաստատություններ, որոնք դայակներ են տրամադրում: Հայաստանում դա դրված է ծանոթ- բարեկամ- հարեւան մակարդակի վրա, երբ մեկը երաշխավորում է տվյալ դայակի համար: Երաշխավորելն էլ իհարկե բանավոր է կատարվում: Էս հարցում կարծում եմ Հայաստանը դեռ գտնվում է մանկամսուրի մակարդակում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ