Վերջերս բավականին մոդայիկ երևույթ է դարձել տնային դայակ վարձելը, բայց երբեմն էլ տեղի են ունենում նմանատիպ երևույթներ:
Պաշտապնեք ձեր պստոներին այսպիսի դևերից:
Վերջերս բավականին մոդայիկ երևույթ է դարձել տնային դայակ վարձելը, բայց երբեմն էլ տեղի են ունենում նմանատիպ երևույթներ:
Պաշտապնեք ձեր պստոներին այսպիսի դևերից:
Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 22.03.2010, 23:02:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Պաշտպանել դժվար թե կարողանան: Ավելի լավ է երեխեքին սովորացնեն պաշտպանվել այդ տիպի դևերից:![]()
VisTolog (23.03.2010)
Ծանոթներիցս մեկի 3-4 տարեկան երեխան նևրոզա ձեռք բերել դայակի ձեռը...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Չեմ կարծում, որ Հայաստանում այդքան տարածված է տնային դայակ վարձելը: Իսկ եթե կամաց-կամաց տարածում է գտնում, հավատացած եմ, որ մեզ մոտ ոչ մի դայակ դևաբար չի վերաբերվի փոքրիկի հետ: Հա, ինչու չէ՞, ես հավատում եմ, որ մեզ մոտ մարդիք դեռ այնքան չեն փչացել:
Վերջին խմբագրող՝ Կաթիլ: 22.03.2010, 23:35:
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Սովարաբար մայրերին դեկրետային արձակուրդ են տալիս: Երբեք չեմ հասկացել դայակի իմաստը, չէ որ երեխային մայրական սեր է պետք դեռ չծնված, էլ չեմ ասում ծնվելուց հետո:Մեր մոտ դա երևի այդքան էլ ընդունված չէ, չնայած մեր "արիստոկրատները" դա ավելի լավ կիմանան![]()
Կաթիլ (22.03.2010)
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Sagittarius (23.03.2010), yerevanci (23.03.2010)
Վիդեոյում ներկայացված օրինակը արտասահմանում բավական տարածված է: Ցավոք
Դայակի շատ լավ ստացված տարբերակ եմ տեսել մեր ծանոթների մեջ, որ իսկապես երեխային պահելու համար աշխատանքից հրաժարվել չէին կարող երկու ծնողն էլ: Երեխային պահելու «դայակի» հերթափոխը կիսեցին երկու տատիկների միջև: Մոտավորապես տատիկները աշխատանքի էին գնում իրենց թոռանը պահելու: Բոլոր տեսանկյուններից ձեռնտու է ու ապահով:![]()
էլ բան չկար համեմատելու, բերեցիք, ՔԱՌԱԿՈՒՍԻ եվրոպացիների օրինակը հայաստնացիների հետ համեմատեցիք.
ես չեմ կարծում որ հայաստանում այդպիսի դայակ կլինի. մեր ժողովուրդը ամենալավնա:
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
DavitH (23.04.2010)
Կան ցավոք սրտի: Վառ օրինակը դա Հայաստանում իմ հարևաններից մեկն էր ու այնպիսի խանդավառութայմբ էր նկարագրում, կարծես հրաշագործություն էր արել: Պատմում էր, թե ինչպես է "դաստիարակում" իրեն վստահված ուրիշի երեխային: Փառք Աստծո, իմ տեղեկանալով, այլևս գործազուրկ է:
Ի դեպ, այստեղ համեմատական ոչինչ էլ չկա քառակուսի եվրոպացիներին` մեզ նմանեցնելու: Այդ երևույթը առկա է ամենուր, ամեն ժամ: Թե՞ կասես` Հայաստանում մանկապղծության դեպքեր ու անչափահասների դեմ սեռական ոտնձգություններ էլ տեղի չեն ունենում ու այդ ամենը միայն քառակուսաձև Եվրոպայում է:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Վճարովի դեկրետային առձակուրդը ընդամենը 70 օր է, բա դրանից հետո ինչ անեն՞ Երեխային բացի մայրական սիրուց նաև ուրիշ շատ բաներ են պետք՝ լավ կրթություն, լավ խաղալիքներ, լավ կենցաղային պայմաններ եւ վերջապես լավ մայրիկ, որը կյանքում էլի ինչ–որ դեր ունի ու հաջողակ է, ոչ թե առավոտից երեկո տանը սերիալներ ա նայում, մազերը տարին մեկ ա սանրում... ճիշտ է, երբ փոքր են երեխաները, շատ դժվար է, հնարավոր է նույնիսկ , որ մայրը աշխատելով իր երեխայի կյանքից շատ բաներ բաց թողնից ու կապվածությունը այն չլինի, բայց հավատացեք, որ արդեն մեծ տարիքում երեխաները դա կհասկանան ու ավելի շատ կգնահատեն իրենց մորը, քան որ չեն ընդունի նրան որպես անհետաքրքիր անձնավորություն, որը կյանքից հետ է մնացել մի 20 տարով ու ում հետ խոսելու թեմա չկա, բացի սերիալները քննարկելուց ու հարևան Մարգուշի անձնական կյանքը փորփրելուց։
Ամենալավ տարբերակը իհարկե տատիկներն են, բայց երբեմն դա էլ ա անհնար լինում, օրինակ տատիներն էլ են աշխատում, կամ ուրիշ քաղաքում են գտնվում...
այնպես որ, ստիպված մնում են մայրերը դայակների հույսին։
Բալիկս դեռ մի տարեկան չկա: Ես արդեն երկու ամիս է աշխատում եմ: Իհարկե, ի սկզբանե, նրան աստիճանաբար սովորեցրեցի իմ բացակայությանը: Տղայիս նայում են իմ կամ ամուսնուս մայրը: Քանի որ մենք առանձին ենք ապրում, ապա նրանց խնամքը նաև ինչ-որ առումով ավելի սերտ կապ է ստեղծում երեխայի և տատիկների միջև:
Հանգամանքների բերումով ամուսինս առաջարկել է դայակ վարձել, սակայն ես դեմ եմ կտրականապես: Նախ հայաստանյան պայմաններում այդ ինչքա՞ն գումար պետք է աշխատի ծնողը, որ կարողանա նորմալ դայակ վարձել (դայակների միջին "աշխատավարձը" ամսեկան մոտ 60000 դրամ է): Բացի այդ, եթե կա հնարավորություն, որ հարազատ ազգականը կարող է խնամել բալիկին, որը վստահ ենք, որ կլինի բարեհամբույր ու ուշադիր, որի համար մեր բալիկը թանկ էակ է, ոչ թե "աշխատանքային իր", ապա ինչո՞ւ դիմել օտարին, որի առումով վստահ չենք կարող լինել: Դայակի խնամքի կհամաձայնեմ միայն օրեկան խնամքի համար, եթե ինչ-ինչ պատճառներով մեր ծնողներն ի վիճակի չլինեն խնամել երեխային և միայն ու միայն այնպիսի դայակի, ում ճանաչում եմ ու որի առումով վստահ կլինեմ, որ երեխայիս հարազատի նման կխնամի:
Երբեք ես իմ երեխաներին չեմ հանձնի ինչ որ դայակի որ խնամի նրանց, ինչքան էլ որ շատ զբաղված լինեմ: Ո՞վ կարող է քեզանից շատ սիրել քո սեփական երեխային և ո՞վ է նրա կյանքի համար պարտական եթե ոչ դու ինքտ: Կներեք բայց (սուբյեկտիվ կարծիքս) ես չեմ հարգում այն մարդկանց որոնք հանուն երկու կոպեկի իրենց երեխաներին հանձնում են մի ինչ որ դայակի որը իր վաստակած գումարից բացի ուրիշ բան չի մտածում: Եթե չունես մի մտերիմ, հարազատ կամ լավ բարեկամ ապա ամենալավագույն դեպքում կարելի է երեխային տալ մանկապարտեզ այլ ոչ թե երեխայի կյանքը վստահել այդպիսի հրեշների: Այդ you tube միջի երեխային չեմ ճանաչում բայց երբ այեցի շատ ցավ զգացի քանի որ ես էլ երեխա ունեմ և գիտեմ թե ինչքան քաղցր է ծնող-երեխա հարաբերությունը:
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 23.03.2010, 10:54:
Դե եթե երեխան արդեն խոսալ գիտի, կպատմի, մինչ խոսալ սովորելն ա պետք շատ զգույշ ընտրել դայակին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ