Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
Բալիկս դեռ մի տարեկան չկա: Ես արդեն երկու ամիս է աշխատում եմ: Իհարկե, ի սկզբանե, նրան աստիճանաբար սովորեցրեցի իմ բացակայությանը: Տղայիս նայում են իմ կամ ամուսնուս մայրը: Քանի որ մենք առանձին ենք ապրում, ապա նրանց խնամքը նաև ինչ-որ առումով ավելի սերտ կապ է ստեղծում երեխայի և տատիկների միջև:
Հանգամանքների բերումով ամուսինս առաջարկել է դայակ վարձել, սակայն ես դեմ եմ կտրականապես: Նախ հայաստանյան պայմաններում այդ ինչքա՞ն գումար պետք է աշխատի ծնողը, որ կարողանա նորմալ դայակ վարձել (դայակների միջին "աշխատավարձը" ամսեկան մոտ 60000 դրամ է): Բացի այդ, եթե կա հնարավորություն, որ հարազատ ազգականը կարող է խնամել բալիկին, որը վստահ ենք, որ կլինի բարեհամբույր ու ուշադիր, որի համար մեր բալիկը թանկ էակ է, ոչ թե "աշխատանքային իր", ապա ինչո՞ւ դիմել օտարին, որի առումով վստահ չենք կարող լինել: Դայակի խնամքի կհամաձայնեմ միայն օրեկան խնամքի համար, եթե ինչ-ինչ պատճառներով մեր ծնողներն ի վիճակի չլինեն խնամել երեխային և միայն ու միայն այնպիսի դայակի, ում ճանաչում եմ ու որի առումով վստահ կլինեմ, որ երեխայիս հարազատի նման կխնամի:
Կներես միջամտությանս համար բայց ես իմ երեխային չէի հանձնի որևէ օտար դայակի իսկ եթե դա շատ անհապաղ է ապա ավելի լավ կլինի այնպիսի դայակ գտնես որին ճանաչում ես: