LisBeth (06.08.2017)
Էս ինչ անսպասելի պրծավ, մտածում էի մինիմում մի կես ժամվա բան էլ կա, մեկ էլ պիստալետը դրին ձեռս թե բա ընտրի։ Մերսի էլի, քիչ էր, բայց լավն էր։ Մի երկու տեղով քիչ մնաց ծոռթկայի, չգիտեի որ սկրիմերներ կան։
Անցնում եմ սրան Hellblade, Senuas Sacrifice։ Էլի կարճ խաղ ա ու ասում են շատ ատմոսֆերային ա։
SWTS
Մմմ, Singularity-ն խաղ ա, որի մեջ լիքը ուրիշ խաղերի լիքը լավ էլեմենտներ են, բայց արդյունքում չի կարողանում իրա սեփական ինքնությունը ստանալ: Ու ինչքան Bioshock Infinite-ի ավարտը լավն էր, էնքան Singularity-ինը վատն է՝ նամանավանդ որ Bioshock-ը դեկոնստրուկցիա էր ժանրի, իսկ Singularity-ն ինքն իրեն լրիվ լուրջ է ընդունում:
Նոր Prey-ն է շատ լավը, չնայած որոշ թերությունների:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ինքնության պահով ճիշտ ես ասում, սկսելուս պահից էլ անընդհատ ուրիշ խաղերի էլեմենտները ոնց որ խանգարեն իրան դիտարկել տենց առանձին ու կայացած, բայց գեյփլեյը դինամիկ ա, հավեսով առաջ ա գնում, ու մեկ էլ իրերը վերականգնել ու քայքայել, միտքը դուրս եկավ, ափսոս հնարավորությունը սահմանափակ էր։ Սյուժետն էլ դե կլյուկվա, ստալին բան, նենց հիմնական հետաքրքրությունը նամակներն ու պատերի վրայի գրություններն էին։
Փրեյը մնաց Սենույից հետո
SWTS
Rhayader (21.08.2017)
dark souls 3 վերջին շաբաթների սերս
Հելբլեյդը նոր եմ վերջացրել, դեռ էդ տրամադրության տակ եմ, մի հատ խաղ՝ հոգեվիճակ․․․
SWTS
Հայկօ (22.11.2017)
մի հատ խաղ եմ հայտնաբերել․ ավելի շատ խաղ էլ չի, վոլքինգ սթիմուլեյշն ա, Դիըր էսթերի պես, բայց եթե Էսթերը մի հատ հանելուկ ա, սա ավելի շատ տագնապալի, ավելի էմմ․․․ գժվեցնող մաստի բան ա։ Ամեն դեպքում հորորի սիրահարները պետք ա որ գնահատեն։
Վերջին խմբագրող՝ LisBeth: 04.03.2018, 23:13:
SWTS
Մոնստր Հանթր
Էն որ HL2-ից ավելի գրավիչ խաղ էսքան ժամանակ դեռ չեմ ճարել
Si vis pacem, para bellum
Varzor (08.10.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ