Կարծում եմ՝ թեման կարող է հետաքրքիր ու օգտակար դառնալ, սակայն կուզենայի մի բան ընդգծել.
Մոդերատորական. ինչ-որ խաղ խորհուրդ տալիս պարտադիր պայման է նշելը, թե հատկապես ինչու՞ եք ընտրել այդ մի խաղը, ի՞նչ առավելություններ ու լավ կողմեր ունի այն ձեզ համար, ինչու՞ և ու՞մ խորհուրդ կտայիք խաղալ այդ խաղը և այլն և այլն, ինչպես նաև ցանկալի է, որ ընդհանուր գծերով ներկայացնեք այն:
Ինչպես նաև գերադասելի է և խրախուսելի, եթե ձեր՝ խաղի նկարագրության մեջ լինեն սքրինշոթներ, վիդեոներ և, ընդհանուր առմամբ, հնարավորինս շատ տեղեկություններ տվյալ խաղի մասին: Կարող եք նշել ժանրը, գրել մի քանի այլ խաղերի վերնագրեր, որոնք, ձեր կարծիքով, նման են այդ խաղին: Աշխատեք առավելագույնս օգտակար լինել այն մարդու համար, ով, գուցե, կկարդա ձեր նկարագրությունն ու կցանկանա խաղալ ձեր նշած խաղը:
Մաղթում եմ բարի խորհուրդներ:
Էջանիշներ