Այս թեմայում կարող եք խորհուրդ տալ խաղեր,սկսեմ ես
narutimate accel 2,3
Call of duty 4
Rome Total WAR
Այս թեմայում կարող եք խորհուրդ տալ խաղեր,սկսեմ ես
narutimate accel 2,3
Call of duty 4
Rome Total WAR
Toki wa kane nari.
Время - деньги
Razo (03.10.2010)
Կարծում եմ՝ թեման կարող է հետաքրքիր ու օգտակար դառնալ, սակայն կուզենայի մի բան ընդգծել.
Մոդերատորական. ինչ-որ խաղ խորհուրդ տալիս պարտադիր պայման է նշելը, թե հատկապես ինչու՞ եք ընտրել այդ մի խաղը, ի՞նչ առավելություններ ու լավ կողմեր ունի այն ձեզ համար, ինչու՞ և ու՞մ խորհուրդ կտայիք խաղալ այդ խաղը և այլն և այլն, ինչպես նաև ցանկալի է, որ ընդհանուր գծերով ներկայացնեք այն:
Ինչպես նաև գերադասելի է և խրախուսելի, եթե ձեր՝ խաղի նկարագրության մեջ լինեն սքրինշոթներ, վիդեոներ և, ընդհանուր առմամբ, հնարավորինս շատ տեղեկություններ տվյալ խաղի մասին: Կարող եք նշել ժանրը, գրել մի քանի այլ խաղերի վերնագրեր, որոնք, ձեր կարծիքով, նման են այդ խաղին: Աշխատեք առավելագույնս օգտակար լինել այն մարդու համար, ով, գուցե, կկարդա ձեր նկարագրությունն ու կցանկանա խաղալ ձեր նշած խաղը:
Մաղթում եմ բարի խորհուրդներ :
DIXIcarpe noctem
unreal turament 2004 сетевая-Ինտեռնետով,Internet-online
բոլորնել ճանաչում են այս խաղը,բայց այն ժամանակ online չեինք խաղում, քանի որ ինտեռնետ չկար, իսկ հիմա փորձեք` չեք փոշմանի:մանավանդ դրոշակ տանեոցին
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Հայկօ երբ ես այս թեման ստեղծեցի,ես հատուկ ոչ մի պայման չստեղծեցի,եթե ես եմ ստեղծել թեման,չեմ կարծում որ մոդերատորը իրավունք ունի փոխել իմաստը,եթե այն իհարկե չի խախտում ֆոռումի օրենքները,տպավորություն է որ ոչ թե ես եմ ստեղծել,այլ դու,ևս մեկ անգամ կրկնեմ,թող եթե ուզում են ուղղակի անունները նշեն
Toki wa kane nari.
Время - деньги
Օրինակ՝ այսպես: COD IV-ը հատկապես կհետաքրքրի լարված, «կինոյանման» շութերների սիրահարներին, ովքեր սիրում եմ խրվել խաղի մեջ ու մոնիտորից չկտրվել այնքան ժամանակ, քանի դեռ էկրանի վրա չեն հայտնվել «The End» բառերը: Գրաֆիկական առումով այս խաղը, իհարկե, անթերի չէ, բայց, մեր մեջ ասած, մի քիչ լղոզված տեքստուրաները ձեզ հաստատ չեն անհանգստացնի այն ժամանակ, երբ դուք ուղղաթիռից գնդակոծելիս կլինեք թշնամու տեխնիկան (պայթում են՝ էլ դու սուս. պայթյունների՝ իմ տեսած լավագույն իրականացումներից մեկը), գրոհով գրավելիս կլինեք հակառակորդի զբաղեցրած տները, տոտալ քիմմաքրում իրականացնելիս կլիենք փոթորկի մեջ ընկած նավի վրա (ուղղաթիռի վեցփողանի գնդացիրը երբեմն կարող է հրաշնքեր գործել), կամ անտառում անհավասար մարտում փոխհրաձգության մեջ կլիենք ադրբեջանցի (այո այո) գրոհայինների հետ: Որպես դեսերտ մնում է Պրիպյատի ստելս-աշխարհը՝ խաղերի պատմության մեջ թերևս ամենալարված լևելներից մեկը: Անիմացիան անթերի է, վերջակետ: Ձայները՝ նույնպես. փորձեք անշարժ մնալ, երբ ձեր գլխի վրայով անսպասելիորեն կսլանան գերձայնային կործանիչները, և կհասկանաք: Խաղի միակ թերությունը դրա տևողությունն է՝ մոտ վեց-յոթ ժամ լավագույն դեպքում: Սակայն այն, որ դրանք խաղերի վրա ծախսած ձեր լավագույն վեց-յոթ ժամերից կլինեն, հաստատ է:
DIXIcarpe noctem
Թեմայի բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են քեզ, Okamigo ջան : Բայց ես էլ պիտի հետևեմ, որ թեմաները լինեն ինչքան հնարավոր է հետաքրքիր, իմաստալից ու դիպուկ: Ահա այս տիպի գրառումը՝ ...
...ինձ՝ շարքային գեյմերիս, ոչ մի բան չի ասում. եթե վերնագրերը ծանոթ են, ապա ես ոչ մեկի խորհրդի կարիքը չունեմ՝ դրանք խաղալու կամ չխաղալու համար, իսկ եթե վերնագրերը անծանոթ են, ապա դրանք այսպես թե այնպես ինձ ոչ մի բան չեն ասի, հետևաբար՝ խորհուրդը անիմաստ կլինի: Հարց է առաջանում, չէ՞. ինչու՞ պիտի ես խաղամ հենց այդ խաղերը: Ինչո՞վ կարող են դրանք ինձ հետաքրքրել: Եթե ես գրեմ «խաղացեք system shock» ու վերջ, ինչ-որ մեկը, դու, օրինակ, կհետևե՞ս իմ խորհրդին: Իսկ եթե գրեմ «խաղացեք դա, որովհետև հենց այդ խաղն է BioShock-ի պապան ու ընդհանրապես լավագույն դասական RPG-Shooter-ներից է, միջին ռեյտինգը՝ 95/100», գուցե ինչ-որ մեկը հետարքրքվի:
Եվ, ի վերջո, իմ ընտրությունը հետևյալների մեջ էր. կա՛մ թեման փակել՝ որպես հստակ ձևակերպում չունեցող և հստակ նպատակ չհետապնդող թեմա, կա՛մ էլ փորձել մի փոքր վերաձևակերպել քո առաջին գրառումը՝ թեմային ավելի կոնկրետ ուղղվածություն հաղորդելու համար: Կարծում եմ՝ թեմայի անհրաժեշտությունը կա, այդ պատճառով էլ ընտրեցի երկրորդը: Ինչպես նաև կարծում եմ, որ այս թեմայում ինչ-որ մեկը կարող է ուղղակի մտնել ու խնդրել, որ իրեն խորհուրդ տան ինչ-ինչ պայմանները բավարարող խաղ, այս դեպքում արդեն նկարագրությունից խուսափել չի լինի:
DIXIcarpe noctem
Իսկ ինչ rome total war չեք խաղացել?իսկապես շատ լավ ստռատեգիա է
Toki wa kane nari.
Время - деньги
total warի ողջ շարքը ընդհանրապես հրաշք ա, բոլոր ստրատեգիայի սիրահարնեին խորհուրդ կտամ....
իմ խաղացած լավագույն ստրատեգիան ա, ճիշտ ա վերջինը չեմ խաղացել՝ տասնութերորդ դարի մասին, բայց համոզված եմ որ էլի լավն ա լինելու....
իմ խաղացած միակ ստրատեգիան ա, որ կա խելքը գլխին ռեալ քարտեզ, իսկ մարտական ռեժիմը, և քաղաքների գրավումը էլ չեմ ասում, մարտերը պաուզայով էի վարում, որպեսզի տեսնեի զորքերի բոլոր գործողությունները մանրամասնությամբ, իսկ երբ ծանր հեծելազորիդ ջոկատը ֆլանգից մխրճվում ա հակառակորդի նետաձիգների ջոկատի մեջ, դա լրիվ վերջն ա ես դրվակը Միդիվլից ա.
այլ խաղերից շատ ա տպավորվել Syberia՝ն, որը հիանալի սյուժե ունի, և խորհուրդ կտամ քվեստերի սիրահարներին, շաաատ հետաքրքիր խաղ է
նաև Ֆարենհեյթը, որը ինձ ամբողջովին կլանել էր, և խաղալիս ես ինձ ամբողջովին գլխավոր հերոսի դերում էի պատկերացնում
Gears Of War
Տակտիկական Շութր.
Շատ հետաքրքիր դինամիկ մարտեր, խելացի ու ճարպիկ թշնամիներ...
Company Of Heroes.
RTS (Real Time Strategy) Ռեալ ժամանակային ստրատեգիա..
Լավագույն ստրատեգիաներից մեկը ..
Նմանատիպ խաղեր . . . Generals, Down of War
2րդ Համաշխարհային պատերազմի թեմատիկա. Շատ մեծ քանակի տակտիկական գործողություններ ծավալելու հնարավորություններով հիանալի ստրատեգիա:
Loading your personal settings....
Հայկօ (24.03.2010)
Բա երաժշտությունը Երկուսի երաժշտությունն էլ շատ եմ հավանել, խորհուրդ կտամ լսել
Իսկ խաղերից, շութերների սիրահարներին խորհուրդ եմ տալիս Half-Life 2 ու իրա 2 էպիզոդները (երբ որ շարունակությունը դուրս գա, էտ էլ եմ խորհուրդ տալիս ):
Հետաքրքիր զարգացումներով սյուժե ունի, տեղ-տեղ հումորային դիալոգներ:
Կրակելու "առիթ" խաղում շատ կա, զոմբիների, այլմոլորակային զինվորների, մրջնառյուծների և այլնի տեսքով: Իսկ այ մրջնառյուծի էգին հանդիպելուց ստիպված կլինեք մի քանի պահունակ, նույնիսկ մի քանի զենքերի պահունակներ դատարկել իրա հախից գալու համար:
Զենքերը շատ չեն, բայց լրիվ հերիք են, ծայրահեղ դեպքում "մանտիրովկեն" կա ու կա
նկարը սքրինշոթ չի
Խաղին մի քիչ ծանոթանալու համար նայեք էս ռեվյուները, գեյմփլեյից ահագին հատվածներ կա:
body.location = "bed";
body.position = "horizontal";
body.overlay = "blanket";
head.eyes.state = "closed";
head.brain.do_sleep();
Իհարկե հասկանումեմ, որ հիմա մեծ տարածում են գտել այսպես կոչված ստրելյալկաները, բայց ես ավելի խաղաղ խաղերի կողմնակից եմ, վերջերս խաղացել եմ հետաքրքիր տրամաբանական խաղ грибная эра, խորհուրդ կտաի փորձել
Ժող ջան ես շատ շատ եմ հավանում Rise of Nations-ը ի դեպ ժող ով ունի իմ վերսիան էդ խաղի կարանք ինտերնետով խաղաղանք, մաքսիմում 8 հոգով, ես վերսիաս կգրեմ ով ուզումա կարա ինտերնետից քաշի ու խաղանք: Հաջորդ խաղը, որ սիրում եմ դա Rainbow6-նա շատ-շատ լավ խաղա, կարող եք փորձել:
Ուրեմն Rise of Nations: throns and Patriots versian 03.02.12.0800: Հենց էս վերսիայի խաղը ինստոլ անեք կարանք խաղանք, դրա համար պետք է միջինից բարձր որակի ինտերնետ ասենք հայ լայն օրինակ ու մնացածը արդեն կասեմ, ժող ջան դե հավաքվեք ես մինիմում երեք հոգի ունեմ, մնացելա 5 հոգի հավաքվենք խաղանք, բայց բոլոր ցանկացողները 8 մարդու շրջանակում կարան ներկայանան:
Sagittarius (24.03.2010)
davidus (24.03.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ