Նախորդ իմ կշռաքարերի խնդիրը արժանացավ ընդամենը մեկ հոգու պատասխանի, այն էլ սխալ: Անկեղծ ասած ես սպասում էի ավելին: Ինչեվիցե միհատ էլ խնդիր, այս
անգամ գրաֆների տեսությունից: Այն անվանում են մինիմալ կմախքային ծառ գտնելու խնդիր:
Նախ ընդանուր խնդրի դրվացքը:
Ունենք n հատ քաղաք որոնք միցված են իրար
որոշակի ճանապարհներով: Ոչ մի քաղաք մեկուսացված չի մնացածից՝ այսինքն
ցանկացած երկու քաղաք միացված են ճանապարհով ,որը , միգուց է , անցնում է
մեկ այլ քաղաքով կամ քաղաքներով : Այդ ճանապարհներից ոչ մեկը ասֆալտապատաց չէ: Պահանջում է ասֆալտապատել այնպիսի մինիմալ՝ նվացագույն ծախսեր ունեցող ճանապարհ , որը անցնի բոլոր քաղաքներով:
Հիմա գրաֆների լեզվով:
Տրված է կապակցված գրաֆ:Գրաֆի յուրաքանչյուր x={u , v} կողի վերագրվաղ է d(x)>=0 թիվ՝ կողի երկարություն: Գտնել գոնե մեկ հատ մինիմալ կմախքային ծառ: Ովքեր չեն հիշում ծառը դա կապակցված գրաֆ է որը ցիկլ չի պարունակում: Կապակցված գրաֆի կմախքային ծառ անվանում են այն ծառը, որի գագաթների բազմությունը համնկնում է գրաֆի գագաթների բազմության հետ , իսկ կողերի բազմությունը գրաֆի կողերի բազմության ենթաբազմություն է: Այսինքն կապակցված գրաֆի կմախքային ծառը ստացվում է գրաֆի կողերի բազմությունից կողեր դեն նետելով այնպես , որ ստացված գրաֆը լինի կապակցված և ցիկլ չպարունակի:
Ով՞ կարա տա այս խնդիրը լուծող ալգորիթմ:

Էջանիշներ