User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 74 հատից

Թեմա: Հետաքրքիր տեղեկություններ տարբեր լեզուների մասին

  1. #1
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հետաքրքիր տեղեկություններ տարբեր լեզուների մասին

    Հիմնականում մեզ մոտ լեզուների թեման սահմանափակվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով: Սակայն աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ այլ լեզուներ: Եկեք այս թեմայում գրենք տարբեր լեզուների, նրանց հետաքրքիր առանձնահատկությունների մասին:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (21.03.2010), Yeghoyan (20.03.2010), Yellow Raven (20.03.2010), Yevuk (21.03.2010), Արևհատիկ (20.03.2010), Երկնային (20.03.2010), Հայուհի (16.06.2010), Ռուֆուս (21.03.2010), Ֆոտոն (20.03.2010)

  3. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Ուկրաիներեն

    Ուկրաիներենը սլավոնական լեզու է և արտաքնապես նման է ռուսերենին: Այբուբենը գրեթե նույնն է, սակայն հնչողության մեջ կան էական տարբերություններ: Այսպես, E տառը, ուկրաիներենում համապատասխանում է ոչ թե ռուսերեն "Е"-ին, այլ "Э"-ին: "Е"-ին համապատասխանում է եվրոյի նշանը հիշեցնող մի տառ: Նույնը վերաբերվում է И-ին: Այն ուկրաիներենում ունի կոշտ հնչեղություն (կարելի է ասել` համապատասխանում է ռուսերեն Ы-ին), իսկ փափուկ "ի"-ին համապատասխանում է լատինական i-ն: Բացի այդ, նրանց ունեն լատինական i-ի մեկ այլ տարբերակ, որի գլխին ոչ թե մեկ, այլ երկու կետիկ է դրվում: Այն համապատասխանում է "յի" հնչյունին և հիմնականում օգտագործվում է ձայնավորից հետո, օրինակ հենց Ուկրաինա բառում: Անկեղծ ասած` ինձ այնքան էլ պարզ չէ այդ լրացուցիչ տառի իմաստը, ձայնավորից հետո "ի"-ն դժվար էլ է այլ կերպ կարդալ:

    Ռուսերենին արտաքնապես նման լինելով հանդերձ` հնչողությունների այս տարբերությունը բերում է նրան, որ ուկրաիներեն խոսքը միայն ռուսերեն իմանալով գրեթե անհնար է հասկանալ նույնիսկ այն ժամանակ, երբ նույն տեքստը եթե կարդայիր, մոտավորապես իմաստը կհասկանայիր:

    Հանդիպում են ուկրաիներենում անգլերենին նման բառեր: Օրինակ, թուղթ - папiр, կամ գույն - колор:

    Որոշ բառեր ոնց որ ռուսերենի աղավաղված ձևը լինեն: Օրինակ недвижимость - нерухомiсть, медведь - ведмедь:
    Հաճախ երբ բառի վերջին վանկում ռուսերենում o է, ուկրաիներենում փոխարենը i է: Օրինակ, выход - выхiд: Կամ քաղաքների անուններում` Харькiв, Львiв:

    Չգիտեմ, դա լեզվից է գալիս թե ոչ, սակայն ուկրաինացիները դժվարանում են կոշտ Г տառը արտաբերել, փոխարենը մեր "Ղ"-ի նման մի բան է ստացվում: Դա ուկրաինացուն ռուսից տարբերելու ամենատարածված մեխանիզմներից մեկն է:

    Եվ վերջապես, չի կարելի է չհիշել ուկրաիներեն "ես քեզ սիրում եմ"-ը: Я тебя кохаю (кохаю բառում շեշտը երկրորդ վանկի վրա):

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (20.03.2010), h.s. (21.03.2010), Yevuk (21.03.2010), Աբելյան (20.03.2010), Արևհատիկ (20.03.2010), Ափրիկյան (28.05.2014), Հայուհի (16.06.2010), Նիկեա (28.01.2016), Ուլուանա (21.03.2010), Ռուֆուս (21.03.2010), Ֆոտոն (20.03.2010)

  5. #3
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Բելառուսերեն

    Արտաքնապես բելառուսերենը բավական նման է ուկրաիներենին: Գրեթե նույն այբուբենն է, հաճախ նույն բառերն են հանդիպում (օրինակ, լեզու - мова): Հնչողության մասին, ցավոք սրտի, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ բելառուսերեն այսօր գրեթե ոչ ոք չի խոսում:

    Բելառուսերենի հետաքրքիր առանձնահատկություններից մեկն այն է, որ մինչդեռ ռուսերենում առանց շեշտի o-ն կարդացվում է а, ապա նույն բառում բելառուսերենում հենց a էլ գրվում է: Կամ тс տառակապակցությունը բելառուսերենում հադես է գալիս որպես ц: Այդպիսով, հաճախ բելառուսերեն բառը նույն ռուսերենն է, պարզապես գրված հենց այնպես, ինչպես կարդացվում է: Օրինակ, советская - савецкая:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (20.03.2010), h.s. (21.03.2010), Yevuk (21.03.2010), Արևհատիկ (20.03.2010), Նիկեա (28.01.2016), Ուլուանա (21.03.2010), Ռուֆուս (21.03.2010), Ֆոտոն (20.03.2010)

  7. #4
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Օրինակ՝ իսպաներեն որը չես նշել քե պասա՞

    առանձահատկություն, որ նկատել եմ ու էտ սխալը շատերս ենք անում, դա նա է, որ իսպաներենում երկու լ-ն կարդացվում է յ... օրիանկ՝ Կասիյաս, և ոչ թե Կասիլյաս, Գիյերմո, և ոչ թե Գիլերմո,, իսկ Լատինական Ամերիկայում, հատկապես Մեքսիկայում այն հնչում է ավելի շատ ջ-ի նման
    Վերջին խմբագրող՝ Sagittarius: 20.03.2010, 19:05:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (21.03.2010), Աբելյան (20.03.2010), Ափրիկյան (28.05.2014), Հայուհի (16.06.2010), Նիկեա (28.01.2016)

  9. #5
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Լիտվերեն

    Լիտվերենը պատկանում է հնդեվրոպական լեզուների բալթիկ խմբին: Կենդանի լեզուներից այդ խմբին պատկանում է մեկ էլ լատվիերենը (մահացած լեզուներից էլ պրուսերենը): Այբուբենը լատինական է:
    Հնչողությունը համապատասխանում է, ինչքան ես նկատեցի, կոշտ տարբերակին: Այսինքն, T-ն "Տ" է, այլ ոչ թե "Թ":
    "Ժ", "Շ" և "Չ" տառերը կազմվում են համապատասխանաբար Z, S և C տառերի վերևում "պտիչկա" դնելով: J-ն համապատասխանում է "Յ"-ին, այլ ոչ թե "Ջ"-ին:

    Ամենաուշագրավ հատկությունն այն է, որ ինչքան ես նկատեցի, լիտվերենում բառը s-ից բացի այլ բաղաձայնով վերջանալ չի կարող: Այդ պատճառով օտար բառերը, որոնց այդ կանոնին չեն բավարարում, նրանք ձևափոխում են` վերջից ավելացնելով as: Օրինակ Երևանը լիտվերեն ուղղական հոլովում կլինի Jerevanas:

    Շեշտադրությունը ֆիքսված չէ: Շեշտը տարբեր բառերում ընկնում է տարբեր վանկերի վրա:

    Լիտվերենում կա ազգանունի երեք ձև` տղամարդկանց, օրիորդների, և տիկինների, համապատասխանաբար s, te և ne վերջավորություններով (հիշենք Կրիստինա Օրբակայտեին): Լսել եմ, որ Լիտվայում վերջերս որոշել էին մտցնել նաև պարզապես e վերջավորությունը, որը կբնութագրի միաժամանակ ամուսնացած և չամուսնացած կանանց` այսպիսով թույլ տալով կանանց թաքցնել իրենց ամուսնական ստատուսը:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    h.s. (21.03.2010), Rhayader (20.03.2010), Yevuk (21.03.2010), Աբելյան (20.03.2010), Արևհատիկ (20.03.2010), Ափրիկյան (28.05.2014), Հայուհի (16.06.2010), Ռուֆուս (21.03.2010), Ֆոտոն (20.03.2010)

  11. #6
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Էստոներեն

    Էստոներենը պատկանում է ոչ թե հնդեվրոպական, այլ ուգրոֆիննական լեզվաընտանիքին, այդ պատճառով ծանոթ բառեր այնտեղ հազվադեպ են հանդիպում, չնայած որ այբուբենը լատինական է:
    Լեզվի հիմնական առանձնահատկությունն այն է, որ շեշտը գրեթե միշտ ընկնում է առաջին վանկի վրա: Շատ անսովոր շեշտադրություն է մեզ համար: Երկար բառը արտասանելիս վերջում արդեն ձայնդ մարում է:
    Ի դեպ, կարծես թե դա էստոնացիների հանրահայտ "տոռմոզության" պատճառներից մեկն է: Ռուսերեն բառը ասելիս, նրանք այն երկու անգամ են շեշտում. մի անգամ առաջին վանկը, մի անգամ "ճիշտ" վանկը:
    Էստոներենում բացակայում են "Ժ" և "Շ" տառերը, և էստոնացիների մեծամասնությունը այդ հնչյունները չեն կարողանում արտաբերել` փոխարինելով "Զ"-ով և "Ս"-ով:
    Չնայած էստոներենում B տառը կարծես թե կա, ինչ-ինչ պատճառներով որոշ մեծ ծանոթ բառերի էստոներեն անալոգներում "Բ"-ն փոխարինած է "Փ"-ով: Օրինակ, pank, pilet, pufet (չեմ խոստանում, որ տառասխալով չեմ գրել բառերը):

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    h.s. (21.03.2010), Yevuk (21.03.2010), Աբելյան (20.03.2010), Արևհատիկ (20.03.2010), Ափրիկյան (28.05.2014), Հայուհի (16.06.2010), Ուլուանա (21.03.2010), Ռուֆուս (21.03.2010), Ֆոտոն (20.03.2010)

  13. #7
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Իտալերեն

    Անկեղծ ասած` իմ ամենասիրած լեզուն է, չնայած գրեթե չեմ տիրապետում: Պատկանում է հնդեվրոպական ընտանիքի ռոմանական խմբին:
    Իտալերենում բոլոր բառերը արտասանվում են ճիշտ այնպես, ինչպես գրվում են:
    Գրեթե բոլոր բառերը վերջանում են ձայնավորով, իսկ շեշտը ընկնում է նախավերջին վանկի վրա, ինչը լեզուն շատ մելոդիկ է դարձնում:
    Մինչդեռ անգլերենում C-ն հիմնականում կարդացվում է "Ք", իսկ Ch-ը` "Չ", իտալերենում հակառակն է, ինչի պատճառով մարդիկ հաճախ բառերը սխալ են կարդում: C-ն i-ից և e-ից առաջ կարդացվում է "Չ": Որպեսզի այն "Ք" դարձնել, պետք է գրել Ch: Նույն վերաբերվում է G տառին, որը i-ից և e-ից առաջ կարդացվում է "Ջ", իսկ "Գ" սարքելու համար պետք է գրել Gh:
    Մեկ էլ մի կանոն եմ հիշում, որ gn տառակապակցությունը կարդացվում է "նյ", իսկ gl-ն` "լյ":

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (20.03.2010), h.s. (21.03.2010), Tila Saryan (03.07.2010), Yevuk (21.03.2010), Արևհատիկ (20.03.2010), Ափրիկյան (28.05.2014), Հայուհի (16.06.2010), Նիկեա (28.01.2016), Ռուֆուս (21.03.2010), Ֆոտոն (20.03.2010)

  15. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Արաբերեն
    Արաբերենը սեմական լեզու է… Գրային համակարգը բաղկացած է 28 նշաններից, որոնք տառեր չեն այն իմաստով, որով մենք հասկանում ենք այդ բառը: Արաբերեն դրանք հարֆ` մասնիկ, են կոչվում, կարելի է դրանք թարգմանել որպես վանկագրեր, քանի որ անջատ արտասանության մեջ վանկ են հիշեցնում, բայց բառի կազմում ոչ միշտ է մեկ գիրը համապատասխանում մեկ վանկի: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր գրանշան ունի արտասանական երկու բաղադրիչ` ձայն և ձայնի շարժում` հարաքա կամ այդ շարժման բացակայություն` սուքուն: Հարաքաներն իրենց հերթին կարող են երեք տարբերակ ունենալ` ա, ի, ու, այսինքն յուրաքանչյուր գրանշան բառի կազմում կարող է արտասանական չորս տարբերակ ունենալ, սակայն առավել հետաքրքիր է այն, որ տվյալ գրանշաններից կազմված բառի արտասանությունը կարող է հստակ պարզ լինել միայն կոնկրետ նախադասության մեջ, նախադասությունից դուրս բառի տարբեր արտասանություններ կարելի է ենթադրել, նույնիսկ նախադասության մեջ տվյալ հարֆերից կազմված տարբեր բառեր ենթադրելու հնարավորություն է ստեղծվում: Այսինքն, արաբերենում, գրավոր տեքստը ամբողջովին կարող է հասկանալի լինել միայն բարձրաձայնվելուց հետո, բանավոր խոսքը շատ ավելի մեծ ինֆորմացիա է հաղորդում, իսկ գրավոր տեսքով այդ ինֆորմացիայի փոքր մասն է միայն հնարավոր արտահայտել: Ըստ էության, բոլոր լեզուներում էլ այդպես է` կախված շեշտից, նչերանգից և արտասանական այլ միավորներից, ուղղակի սեմական լեզուներում այդ փաստն ավելի է արտահայտված: Դրա համար, երբ պետք էր Ղուրանը գրի առնել Մուհամմադ մարգարեի մահից հետո, ստեղծված գրային համակարգի պատճառով սրբազան տեքստի տարընթերցումների հնարավորություն է ստեղծվում, ինչի համար էլ հատուկ Ղուրանի համար ստեղծվեցին սուքունը և հարաքաները արտահայտող օժանդակ գրանշաններ, որոնք այսօր օգտագործվում են նաև ուսուցողական նպատակներով: Ի դեպ արաբական գրային համակարգն ընդհանրապես ստեղծվել է հենց Ղուրանը գրի առնելու անհրաժեշտության հետ կապված, չնայած դրա ավելի անկատար տարբերակը գոյություն է ունեցել մինչ այդ, ստեղծվել է քրիստոնյաների կողմից քրիստոնեությունը արաբների շրջանում տարածելու համար, սակայն միայն Ղուրանը գրի առնելու նպատակով պետական ուշադրություն հատկացվեց գրի հարցին, դրանք խմբագրվեցին, ամբողջացվեցին: Հետագայում էլի հետաքրքիր բաներ կպատմեմ արաբերենից, հիմա հոգնեցի

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (20.03.2010), h.s. (21.03.2010), One_Way_Ticket (20.03.2010), Yevuk (21.03.2010), Աբելյան (20.03.2010), Արևհատիկ (20.03.2010), Նիկեա (28.01.2016), Ֆոտոն (20.03.2010)

  17. #9
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իտալերեն
    Մեկ էլ մի կանոն եմ հիշում, որ gn տառակապակցությունը կարդացվում է "նյ", իսկ gl-ն` "լյ":
    gli-ն = լյ
    ջի+էլլե+ի
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (20.03.2010)

  19. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Արաբերեն

    Քանի որ անհրաժեշտություն առաջացավ, ասեմ, որ շատ սխալ է արաբական գրային համակարգը անվանել բաղաձայնական, գրային մեկ նիշը համապատասխանում է մեր ընկալմամբ` բաղաձայնի և ձայնավորի զուգակցման, իրենց ընկալմամբ` ձայնի և շարժման կամ շարժման բացակայության զուգակցման: Ընդ որում, մեր ընկալմամբ բաղաձայնի և ձայնավորի մասին ասածս էլ շատ հարաբերական է, որովհեև ունեն հարֆեր, որոնց ձայնային հատվածը բացակայում է, դրանց ձայնավոր չասելու համար հնդեվրոպական արաբագիտությունը երբեմն նույնիսկ անվանում է բաղաձայնազուրկ հարֆեր: Եթե պատկերացնում եք արաբական գիրը, իրենց տեսքը արդեն իսկ մասնիկ է հիշեցնում և ոչ տառ: Այսպես մեկ հարֆը նույն արժեքն ունի գրային համակարգում ինչպես ասենք հայերենում փոքրատառ ա-ն կազմող երեք միանման մասնիկներից յուրաքանչյուրը, քանի որ առանձին վերցրած այն ոչինչ չի նշանակում, վերջին հաշվով անընթերցելի է, նույն կերպ էլ հարֆը որոշակիորեն ընթերցելի է դառնում միայն բառի կազմում, բառն էլ իր հերթին առավել հստակ ընթերցվում է խոսքի կազմում: Ասեմ, որ գրային համակարգի այս երկբաղադրիչ լինելը մի ամբողջ փիլիսոփայություն է, լեզվամտածողություն, որը լիովին հասկանալու համար պետք է սեմական մտածողության կրողը լինել, իսկ արաբագետները միայն ձգտում են մոտենալ դրա ընկալմանը, և այս երկբաղադրիչ համակարգը արաբերենում հնչյունաբանությունից և տառագիտությունից սկսելով փոխանցվում և կրկնվում է լեզվաբանության այլ մակարդակներում ևս` բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն և այլն:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (21.03.2010), Yevuk (21.03.2010), Աբելյան (21.03.2010), Արևհատիկ (20.03.2010), Հայուհի (16.06.2010), Նիկեա (28.01.2016)

  21. #11
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Բասկերեն
    Բասկերենը էն հազվադեպ լեզուներից ա, որոնց համար որ առանձին լեզվաընտանիք չկա: Տարբեր կարծիքներ կան կապված լեզվի ծագման հետ:
    1. Իբերո-կովկասյան լեզուներին ցեղակից լեզու ա: Իսկ որոշ լեզվաբաններ ընդհանրացնում են լեզվախումբը՝ չինա-կովկասյան:
    2. Ցեղակից ա ամերիկյան հնդկացիների լեզուներին:
    3. Էս մեկը անպայման` ցեղակից ա հայերենին: Որպես օրինակ բերվում ա հայերենին մոտ քերականությունը, ու բառապաշարում որոշ ընդհանրություններ:
    Չնայած խոսողների թիվը շատ չի` 600 հազարին մոտ, բայց մի քանի բարբառ ունի: Դարերի ընթացքում Իսպաներենի հետ ուժեղ փոխազդել ա, ու էսօրվա դրությամբ իսպաներենում որոշակի քանակով բառեր բասկերեն ծագում ունեն: Իսկ բասկերենում հազարների հասնող բառեր կան էն բոլոր ժողովուրդների լեզուներից, ում հետ որ շփվել են. ռոմանական ժողովուրդներ, կելտական ժողովուրդներ, արաբներ… Ընդհանրապես շատ հարուստ լեզու ա, ընդհանուր բարբառներով վերցրած մի քանի հարյուր հազար բառ ունի, ու լիքը քերականական ձևեր: Դրա համար դժվար կլնի սովորել:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  22. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (21.03.2010), Ariadna (22.03.2010), h.s. (21.03.2010), One_Way_Ticket (21.03.2010), Sagittarius (21.03.2010), Yevuk (21.03.2010), Արևհատիկ (21.03.2010), Ափրիկյան (28.05.2014), Գաղթական (09.06.2016), Նիկեա (28.01.2016), Ռուֆուս (21.03.2010), Ֆոտոն (21.03.2010)

  23. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Մոդերատորական: Թեմայի վերնագիրը փոխվել է: Մաղթում եմ հաճելի քննարկումներ:
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.03.2010), Հայկօ (21.03.2010), Ֆոտոն (21.03.2010)

  25. #13
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Հին Եգիպտերեն

    Սեմա-քամյան լեզվաընտանիքի քամյան խումբ: Մոտ 2000 տարի մեռած լեզու ա, ու մենակ վերջերս (վերջի 2 դարում) սկսվեց վերծանումը: Քանի որ ձայնավորներ չեն գրվել, դրանց վերականգնումը գործնականում հնարավոր չի: Դրա համար օգտվում են ղպտիերենից, որը եգիպտերենին ամենամոտ լեզուներից մեկն ա եղել, ու ձայնավորները հայտնի են: Բայց դա խիստ կասկածելի ա, որ հավաստի արդյունք կարա տա: Այսինքն, եգիպտերեն բանավոր խոսք չկա: Չնայած, "մոտավոր" վերականգնումներ կան: Հին եգիպտերենը թեթև ընդհանրություններ ա ունեցել սեմական լեզուների հետ: Կան գիտնականներ, որ եգիպտերենը մտցնում են սեմական լեզուների մեջ, մի քանի հարյուր "ընդհանուր" արմատներ գտնելով: Սեմական լեզուների հետ որոշակի նմանություններ ունեն դերանուններն ու թվականները, փոքրաթիվ բառեր, "տ"-ով իգ. սեռ կազմելը, կոկորդային հնչյունների գոյությունը: Եգիպտերենը որպես հին լեզու, քիչ քերականական ձևեր չի ունեցել. ար., իգ. սեռ, 3-սեռ դերանուններ, հոդ (երևի), 2-սեռ թվականներ, 3000-ից ավել արմատներ, եզակի, երկակի ու հոգնակի թիվ…
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (21.03.2010), h.s. (21.03.2010), One_Way_Ticket (21.03.2010), Yevuk (21.03.2010), Արևհատիկ (21.03.2010), Հայուհի (16.06.2010), Նիկեա (28.01.2016), Ֆոտոն (21.03.2010)

  27. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուկրաիներեն

    Ուկրաիներենը սլավոնական լեզու է և արտաքնապես նման է ռուսերենին: Այբուբենը գրեթե նույնն է, սակայն հնչողության մեջ կան էական տարբերություններ: Այսպես, E տառը, ուկրաիներենում համապատասխանում է ոչ թե ռուսերեն "Е"-ին, այլ "Э"-ին: "Е"-ին համապատասխանում է եվրոյի նշանը հիշեցնող մի տառ: Նույնը վերաբերվում է И-ին: Այն ուկրաիներենում ունի կոշտ հնչեղություն (կարելի է ասել` համապատասխանում է ռուսերեն Ы-ին), իսկ փափուկ "ի"-ին համապատասխանում է լատինական i-ն: Բացի այդ, նրանց ունեն լատինական i-ի մեկ այլ տարբերակ, որի գլխին ոչ թե մեկ, այլ երկու կետիկ է դրվում: Այն համապատասխանում է "յի" հնչյունին և հիմնականում օգտագործվում է ձայնավորից հետո, օրինակ հենց Ուկրաինա բառում: Անկեղծ ասած` ինձ այնքան էլ պարզ չէ այդ լրացուցիչ տառի իմաստը, ձայնավորից հետո "ի"-ն դժվար էլ է այլ կերպ կարդալ:

    Որոշ բառեր ոնց որ ռուսերենի աղավաղված ձևը լինեն: Օրինակ недвижимость - нерухомiсть, медведь - ведмедь:
    Հաճախ երբ բառի վերջին վանկում ռուսերենում o է, ուկրաիներենում փոխարենը i է: Օրինակ, выход - выхiд: Կամ քաղաքների անուններում` Харькiв, Львiв:
    Գրածդ կարդալիս մի բան հիշեցի ուկրաիներենի հետ կապված։ Էստեղ մի ուկրաինացի ընկերուհի ունեմ, ընտանիքում միշտ ռուսերեն են խոսել, ամուսնու հետ էլ, թեև վերջինս նույնպես ուկրաինացի է, ռուսերեն են խոսում։ Իսկ ուկրաիներենին տիրապետում է որպես օտար լեզու, ինչ–որ չափով գիտի, բայց ոչ վարժ։ Դե, մենք ռուսերեն ենք շփվում ու նկատել էի, որ Украина բառն արտասանելիս ինքը շեշտը դնում է առաջին а–ի վրա (Укра՛ина), ոչ թե и–ի (Украи՛на), ինչպես որ ես գիտեի։ Սկզբում սկսել էի կասկածել. կարո՞ղ է՝ ես էսքան ժամանակ սխալ եմ իմացել, այսինքն՝ իրոք а–ի վրա պիտի դրվի շեշտը, բայց հետո բառարանով ստուգեցի, համոզվեցի, որ ճիշտը и–ի վրա դնելն է, բայց պարզվեց՝ ուկրաիներենում հենց ա–и վրա է ընկնում։

    Չգիտեմ, դա լեզվից է գալիս թե ոչ, սակայն ուկրաինացիները դժվարանում են կոշտ Г տառը արտաբերել, փոխարենը մեր "Ղ"-ի նման մի բան է ստացվում: Դա ուկրաինացուն ռուսից տարբերելու ամենատարածված մեխանիզմներից մեկն է:
    Հետաքրքիր է, իսկ, օրինակ, իմ էդ ուկրաինացի ընկերուհին բոլոր г–երը հ է արտասանում, ոչ թե ղ։

    Ինձ համար ուկրաիներենն ամբողջությամբ ոնց որ ռուսերենի աղավաղված տարբերակը լինի։ Մի տեսակ անբարեհունչ լեզու է։ Կոպիտ հնչյունային համադրությունները շատ են մեջը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.03.2010, 02:19:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    h.s. (21.03.2010), One_Way_Ticket (21.03.2010), Yevuk (21.03.2010)

  29. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հետաքրքիր տեղեկություններ տարբեր լեզուների մասին

    Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ բլոգումս մի բան էի գրել, կարծես թե թեմային համապատասխանում է ինչ–որ չափով, որոշեցի էստեղ էլ դնել։

    Մի «օրինաչափություն» եմ հայտնաբերել։ Ենթադրում եմ, որ զուտ պատահականություն է, բայց ամեն դեպքում հետաքրքիր է.

    Հայրենիք – Հայաստան
    Родина - Россия

    Եվ ավելի թույլ արտահայտված դեպք.
    Patria - España

    Ինձ համար հասանելի մյուս լեզուների դեպքում վերոնշյալ «օրինաչափությունը» չի գործում։ Եթե ձեր իմացած լեզուների մեջ գտնեք, գրեք։ Հետաքրքիր է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ափրիկյան (28.05.2014), Հայուհի (16.06.2010), Նիկեա (28.01.2016), Ֆոտոն (21.03.2010)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 543
    Վերջինը: 24.01.2020, 03:06
  2. Հետաքրքիր տեղեկություններ առողջության վերաբերյալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 19.12.2013, 13:01
  3. Հետաքրքիր տեղեկություններ կերպարվեստի պատմությունից
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 19.12.2010, 03:14
  4. Տեղեկություններ զոհվածների մասին
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 66
    Վերջինը: 07.03.2008, 00:08
  5. Տեղեկություններ դեսպանների մասին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.01.2008, 20:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •