User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 74 հատից

Թեմա: Հետաքրքիր տեղեկություններ տարբեր լեզուների մասին

  1. #16
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Բասկերեն
    Բասկերենը էն հազվադեպ լեզուներից ա, որոնց համար որ առանձին լեզվաընտանիք չկա: Տարբեր կարծիքներ կան կապված լեզվի ծագման հետ:
    1. Իբերո-կովկասյան լեզուներին ցեղակից լեզու ա: Իսկ որոշ լեզվաբաններ ընդհանրացնում են լեզվախումբը՝ չինա-կովկասյան:
    2. Ցեղակից ա ամերիկյան հնդկացիների լեզուներին:
    3. Էս մեկը անպայման` ցեղակից ա հայերենին: Որպես օրինակ բերվում ա հայերենին մոտ քերականությունը, ու բառապաշարում որոշ ընդհանրություններ:
    Ինչքան գիտեմ, հայերենի հետ "բառապաշարում որոշ ընդհանրությունները" հասնում են 10000ավոր բառերի, էն դեպքում, որ մի լեզուն մյուսին ցեղակից է համարվում եթե մի-քանի հազար բառի ընդհանրություն էլ ունի: Նոր բառերի ստացման ձևերը նման են հայերենին` օրինակ, դեկանի տեղակալին նրանք անվանում են "դեկանորդ" /և այլն/:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ափրիկյան (28.05.2014), Նիկեա (28.01.2016)

  3. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ՝ իսպաներեն որը չես նշել քե պասա՞

    առանձահատկություն, որ նկատել եմ ու էտ սխալը շատերս ենք անում, դա նա է, որ իսպաներենում երկու լ-ն կարդացվում է յ... օրիանկ՝ Կասիյաս, և ոչ թե Կասիլյաս, Գիյերմո, և ոչ թե Գիլերմո,, իսկ Լատինական Ամերիկայում, հատկապես Մեքսիկայում այն հնչում է ավելի շատ ջ-ի նման
    Սխալ չենք անում, «գրական» իսպաներենում էդպես է Պետք չէ մոռանալ, որ իսպաներենի առանձնահատկությունները տարածքից տարածք փոխվում են: Դե էլ չեմ ասում, որ մի տեղ բառավերջի s-երն արտասանում են, մի ուրիշ տեղ՝ ոչ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ափրիկյան (28.05.2014), Ռուֆուս (21.03.2010)

  5. #18
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Մեջբերում Whyspher Whisper-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան գիտեմ, հայերենի հետ "բառապաշարում որոշ ընդհանրությունները" հասնում են 10000ավոր բառերի, էն դեպքում, որ մի լեզուն մյուսին ցեղակից է համարվում եթե մի-քանի հազար բառի ընդհանրություն էլ ունի: Նոր բառերի ստացման ձևերը նման են հայերենին` օրինակ, դեկանի տեղակալին նրանք անվանում են "դեկանորդ" /և այլն/:
    Դժվար թե էդքանի հասնի: Համ էլ հայերենը բասկերենին չի, որ ամենամոտն ա:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. #19
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար թե էդքանի հասնի: Համ էլ հայերենը բասկերենին չի, որ ամենամոտն ա:
    Գուցե, բայց բասկերենը ընդհանրապես շատ ավելի հին լեզուներին է նման, քան ժամանակակից եվրոպական լեզուները, հետո էլ ախր շա~տ նման բաներ կան! Շատ բառեր, ոչ թե հեռավոր արմատներով ենթադրում ես, որ նման են, այլ հենց նույն կերպ են հնչում հիմա / "ելքի"-ն նույն "ելք"-ն է, "եթե" - "եթե", "տեղ"-"տեղ", կամ "մուռունչա" - "մռնչոց", ըստ որում տեղանուններն էլ են կարծես կրկնվում` Աշտարակ -Աստարակ, Գորիս - Գորիս, Արաքս - Արաքսես և այլն/...

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ափրիկյան (28.05.2014), Նիկեա (28.01.2016)

  8. #20
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար թե էդքանի հասնի: Համ էլ հայերենը բասկերենին չի, որ ամենամոտն ա:
    տես` հաջորդ գրառումը
    Վերջին խմբագրող՝ Whyspher Whisper: 22.03.2010, 01:54:

  9. #21
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար թե էդքանի հասնի: Համ էլ հայերենը բասկերենին չի, որ ամենամոտն ա:
    Հնարավոր է մի-քիչ չափազանցված էր, ամեն դեպքում շատ բառեր կան, որ հենց նույն կերպ էլ իրենց մոտ են արտասանվում /նոր գտա` նույն "ելք"-ը "ելքի" է, "եթե"-ն` "եթե", "տեղ" - "տեղ", կամ "մուռունչա"` "մռնչոց" ու հետաքրքիր է, որ տեղանուններն էլ կարծես անցել են էնտեղ` օրինակ Աշտարակ - Աստարակ, Գորիս- Գորիս, Արաքսն էլ` Արաքսես և այլն.../: Մեկ էլ. բասկերենը շատ ավելի մոտ է հին լեզուներին, քան ժամանակակից եվրոպական այլ լեզուները:
    Իսկ ո՞րն է ամենամոտը հայերանին:

  10. #22
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Armenian is regarded by some linguists as a close relative of Phrygian. Many scholars such as Clackson (1994) hold that Greek is the most closely related surviving language to Armenian. The characteristically Greek representation of word-initial laryngeals by prothetic vowels is shared by Armenian, which also shares other phonological and morphological peculiarities of Greek....
    wikiն նշում է, որ գոյություն ունեցող լեզուներից հայերենին ամենամոտիկը Հուներենն է

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    tikopx (23.03.2010), Whyspher Whisper (23.03.2010), Աբելյան (22.03.2010)

  12. #23
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Իհարկե, իմ գործը չի, թող թեմայի հեղինակն ու բաժնի մոդերատորները որոշեն, բայց ակումբում այնքան թեմաներ կան, որոնցում քննարկվում են բասկերի, չեչենների, ղազախների և ույդմուրտների հայկական ծագումը, որ կարելի է այս թեման զերծ պահել նմանատիպ քննարկումներից… Չէ, ես դեմ չեմ, որ բասկերը հայկական ծագում ունենան, գուցե այդպես էլ կա, բայց եկեք՝ այդ մասին մի ուրիշ տեղ զրուցենք: Ներեցեք, որ քիթս ինձ չվերաբերող հարցերի մեջ եմ խոթում: Գրառումս որպեսզի թեմայից դուրս չմնա, մի հետաքրքիր բան պատմեմ, որը չգիտեմ, թե որքանով է իրականությանը համապատասխանում, բայց ամեն դեպքում հետաքրքրաշարժ պատմություն է: Բոլորս գիտենք, որ "r" տառը ֆրանսերենում ու գերմաներենում կարդացվում է "ղ": Ասում են, որ Լյուդովիկոսներից չեմ հիշում որերորդը մադամ Պոմպադուր անունով մի սիրուհի ուներ, որը ազգությամբ հրեա էր և ղատասաց, աստիճանաբար պալատական կանանց շրջանում ղատասացությունը դառնում է նորաձև, գլամուրի վերջին ճիչը, հետագայում այն վերնախավից թափանցում է հասարակ ժողովրդի մոտ, կանանցից տղամարդկանց մոտ, հասնում է մինչև Գերմանիա, այսպես դարերի ընթացքում ղատասացությունը նորաձևությունից վերափոխվում է տվյալ տառի միակ ընդունելի արտասանության, որքան գիտեմ` ֆրանսիական և գերմանական շատ բարբառներում այն դեռևս "ր" է արտասանվում, այսպես մադամ Պոմպադուրի թեթև ձեռքով լեզվական երևույթ է ձևավորվում երկու տարբեր լեզվախմբերի պատկանող ժողովուրդների մոտ: Այնպես որ հրեաների մատը այստեղ էլ է խառը
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 22.03.2010, 10:21:

  13. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.03.2010), My World My Space (22.03.2010), One_Way_Ticket (22.03.2010), tikopx (23.03.2010), Աբելյան (22.03.2010), Նիկեա (28.01.2016), Ուլուանա (22.03.2010), Ռուֆուս (22.03.2010)

  14. #24
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    wikiն նշում է, որ գոյություն ունեցող լեզուներից հայերենին ամենամոտիկը Հուներենն է
    Քանի որ «Լեզուներ» բաժնում ենք, մի ուղղում անեմ. հունարեն, ոչ թե հուներեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #25
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Արաբերենում ուղտ, գեղեցիկ և նախադասություն բառերը նույն արմատն ունեն, հիմքը ուղտն է: Ուղտ-ջամալ, գեղեցիկ-ջամիլ, նախադասություն-ջումլա:
    Արաբական խոսքը ուղտի քայլի նման օրորուն է՝ շնորհիվ երկար ու կարճ ձայնավոր հնչյուններ ունեցող վանկերի իրար հաջորդման: Ենթադրում են, որ հենց այդ ուղտի քայլքի նմանվող խոսքի երգեցիկությունն է պատճառը, որ նախադասություն բառն արաբերենում ունի ուղտ արմատը:
    Ինչ վերաբերվում է գեղեցիկին, ապա գեղեցիկի ընկալումները տարբեր կարող են լինել: Ճաշակին ընկեր չկա Ուղտը քոչվոր արաբների համար այնքան կարևոր էր, այն թե երթևեկության միջոց էր, թե կաթ ու միս էր տալիս, թե բուրդ, որից հագուստ էին գործում, որ ուղտից սիրելի կենդանի չկար բեդվինների համար: Իսկ սիրելին երբեք չի կարող տգեղ համարվել: Միջնադարյան արաբական պոեզիայում ուղտը գեղեցկության և կատարելության չափանիշ է, այնպես որ զարմանալի չէ, որ գեղեցիկ բառի արմատը ուղտն է: Հայերենում եթե այդպես լիներ, փորձենք ուղտ բառից ածական անուն ստանալ՝ ուղտային: Պատկերացրեք՝ տղան սիրած աղջկան ասում է. "Այսօր դու առանձնահատուկ ուղտային ես, սիրելիս"…

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.04.2010), tikopx (23.03.2010), Աբելյան (22.03.2010), Հայկօ (23.03.2010), Նիկեա (28.01.2016)

  17. #26
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Այլ լեզուներ

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, իմ գործը չի, թող թեմայի հեղինակն ու բաժնի մոդերատորները որոշեն, բայց ակումբում այնքան թեմաներ կան, որոնցում քննարկվում են բասկերի, չեչենների, ղազախների և ույդմուրտների հայկական ծագումը, որ կարելի է այս թեման զերծ պահել նմանատիպ քննարկումներից… Չէ, ես դեմ չեմ, որ բասկերը հայկական ծագում ունենան, գուցե այդպես էլ կա, բայց եկեք՝ այդ մասին մի ուրիշ տեղ զրուցենք:
    Նախ, ներողություն երեք նույն գրառումների համար /սկիզբից ընդհանրապես չեր ստացվում գրառել, հետո պարզվեց երեք անգամ էլ սատացվել է/: Եվ շնորհակալություն հուշելու համար` ճիշտն ասած ավելի շատ նոր թեմաներն եմ նայում, չգիտեի, որ եղել է բասկերենին նվիրված թեմա, ամեն դեպքում, կարծում եմ կարելի է մի քիչ էլ էս թեմայի սահմաններում դիտարկել գրածը

  18. #27
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աֆրասիական ընտանիք

    Լեզվական ընդհանրություններ և բառի կառուցվածք

    Աֆրասիական լեզուները (այլ կերպ` սեմա-քամյան լեզուներ) ընդգրկում են լեզուների մի ընդարձակ խումբ և տարածվում են Մերձավոր Արևելքից մինչև Արևմտյան Աֆրիկա: Սեմական լեզուներից են` արաբերենը, եբրայերենը, ասորերենը, մալթայերենը, հին փյունիկերենը, աքքադերենը, հաբեշերենը (եթովպերեն) և այլն: Ոչ սեմական լեզուները շատ ավելի շատ են, բայց նրանցով խոսողների թիվը շատ ավելի փոքր է: Դրանցից ամենահայտնի լեզուն եղել է հին եգիպտերենը, որը վաղուց մեռած է համարվում: Սեմական լեզուներով խոսում են մի քանի հարյուր միլիոն մարդիկ: Ըստ որոշ տեղեկությունների, կենցաղում արաբերեն օգտագործողների թիվը ավելի մեծ է, քան նույնիսկ անգլերեն օգտագործողների թիվը: Սեմական և աֆրասիական-ոչ սեմական լեզվախմբերը զարգացել են իրարից անջատ, ուստի իրարից շատ են տարբերվում: Հին եգիպտերենի և արաբերենի միջև եղած տարբերությունն ավելի մեծ է, քան օրինակ հայերենի ու ֆրանսերենի մեջ եղած տարբերությունը, էլ չասած` Չադում խոսվող լեզուների մասին: Այս խմբերի բոլոր լեզուներին իրար միավորող գլխավոր հատկությունը արմատի կառուցվածքն է: Բոլոր աֆրասիական լեզուներում արմատը կազմված է բաղաձայններից (հիմնականում 3 բաղաձայնից): Բառը կազմվում է այդ բաղաձայնները շաբլոնի (մոդել) մեջ տեղադրելով: Մոդելը ձայնավորների ու բաղաձայնների շղթա է և իր մեջ ունի "բաց վանդակներ" արմատային բաղաձայնների համար: Ամեն մի օբյեկտ-արմատ այդ շղթայի մեջ տեղադրելիս ստացվում է համապատասխան բառ: Օրինակ` վերևում բերված օրինակը ուղտի մասին: "j-m-l" եռյակը արմատ է, որը վերաբերվում է ուղտին, իսկ "□-a-□-i-□" շղթան մոդել է: Համապատասխան վանդակներում տեղադրելով բաղաձայնները, ստացվում է "jamil"-գեղեցիկ: Արաբական շատ ածականներ ստացվում են հենց այդ մոդելով. hakim-խելացի (արմատը` h-k-m), 3amik-խորը (արմատը` 3-m-k, որտեղ 3-ը կոկորդային համր հնչյուն է):
    Մի ուրիշ օրինակ` աքքադերենում "□-a-□-a-□-u-m" մոդելով կազմվել են բայերի անորոշ ձևերը: "_-k-l" արմատը ("_" տառը "համր բաղաձայն" է և չի արտասանվում) վերաբերվում է ուտելուն, ուստի "ուտել" բայը կլինի "akalum", "shakanum"-տեղավորել (արմատը` "sh-k-n"), "parasum"-որոշել և այլն:
    Ստացվում է, որ աֆրասիական բառը մի հաստատուն կառույց է, որը կազմվում է որոշակի օրենքներով: Դա կարելի է նմանեցնել և մոլեկուլի` իր ատոմ-բաղաձայններով և դրանք իրար կապող ձայնավոր-կապերով, և կենդանի օրգանիզմի` իր արմատային "կմախքով" և նրա "մսով ու արյունով": Չիմանալով արաբական Ահմադ, Համադ, Մուհամադ և Մահմուդ անունների նշանակությունը, մենք, միևնույն է, կարող ենք տեսնել, որ դրանք նույն արմատն ունեն` "h-m-d", ուստի բոլոր 4-ի նշանակությունը կարելի է բացատրել նույն հասկացողության միջոցով: Նույն ձևով, միայն իր մայրենի լեզուն իմացող հրեայի կամ արաբի համար ձյուն-ձայն, ծերուկ-ծորակ, օրոր-ուրուր բառազույգերը կունենան նույն արմատը, նույնարմատ կլինեն նաև "Սուրիկ" անունը և "սրիկա" բառը: Բայց, օրինակ, հրեա մարդը նույնարմատ չի համարի "mekorav" (մոտեցած) և "makorav" (նրա կտուցները) բառերը, քանի որ առաջինի արմատը "k-r-v"-ն է, իսկ երկրորդինը "m-k-r"-ն: Իսկ արաբը նույնարմատ չի համարի Համադ անունը և "hamid" (թթու) ածականը, քանի որ առաջինը գրվում է սովորական "դ"-ով, իսկ երկրորդը` կոշտ "դ"-ով, իսկ դրանք տարբեր բաղաձայններ են (դրանք նաև տարբեր կերպ են արտասանվում), հետևաբար, արմատներն էլ են տարբեր:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նիկեա (28.01.2016), Շինարար (19.04.2010)

  20. #28
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեմական գրերի բնույթը

    Այսպիսով, բառերը կազմվում են "բաղաձայնային կմախքին" ձայնավորա-բաղաձայնային շղթա կապելով, և ձայնավորների դերը միայն բառակազմական բնույթի է (ձայնավորները կարծես "արյուն" են տալիս "անկենդան" բաղաձայնային կմախքին, որպեսզի բառ ստացվի), ուստի սեմական ազգերը ենթագիտակցորեն ձայնավորներին տառեր չեն համարել, և իրենց այբուբենները ստեղծելիս ստեղծել են նշաններ միայն բաղաձայները նշելու համար: Իսկ ձայնավորները բառի մեջ թաքնված են լինում բաղաձայնների արանքում: Բառը կարդալուց կարդում են բաղաձայնների հաջորդականությունը և ինտուիտիվ կերպով ամեն մի բաղաձայն հնչյունին կապում են ձայնավոր (դա կարող է լինել նաև "դատարկ ձայնավոր", որը հնչյուն չունի): Օրինակ, արաբերենում (և ենթադրաբար հին եգիպտերենում) ձայնավորների քանակը 3 է` "ա", "ի", "ու", իսկ օրինակ հին եբրայերենում եղել է 3 տեսակ "ա", 3-4-ական տեսակ "է" և "օ", 2-ական "ու" և "ի": Այդքան ձայնավորների մեջ խճճվել կարող են նույնիսկ հմուտ կարդացողները, ուստի որոշ լեզուներում որոշ ձայնավորներ "նշվում" են բաղաձայնների միջոցով: Այդպես է եղել ոչ միայն սեմական լեզուներում: Օրինակ` լատիներենում, մինչև "U" տառի ստեղծվելը, "ու"-ն գրելու համար օգտագործում էին "V" բաղաձայնը: Կամ, հայերենում մինչև "Օ" տառի ստեղծվելը, "օ" ձայնավորը գրելու համար օգտագործում էին "Ո" բաղաձայնը: Ինչևէ, բաղաձայնների միջոցով ձայնավորների նշանակումը ոչ միշտ է օգնում: Շատ բառեր մնում են իրենց "բաղաձայնային" տեսքին և նույնիսկ լինում է այնպես, որ նույն բառը կարող է կարդացվել մի քանի ձևով: Դրանք կարդալու և իրարից տարբերելու համար փորձ է պետք: Oտար անունների դեպքում, որոնք չեն ենթարկվում սեմական քերականական կանոններին, պետք է նաև հիշողություն: Այլապես մարդիկ օտար անուններ կարդալիս ձայնավորները "ըստ ճաշակի" են կցագրում, ինչը նորմա է համարվում: Օրինակ, իսրայելական հեռուստաշոուներից մեկի ժամանակ "Ով է կատարել առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը" հարցին հնչեց հեևյալ պատասխանը. "Մագլենը": "Ճիշտ է, Մագելանը", հաստատեց վարողը: Որոշ հրեաներ անգամ իրենց սեփական ազգանունները չեն կարողանում ճիշտ կարդալ:
    Մալթայերենում օգտագործվում է լատինատառ այբուբեն, ուստի խճճվել հնարավոր չի: Մեկ այլ ծայրահեղություն` պարսկերենում օգտագործվում է արաբական այբուբեն: Քանի որ ոչ սեմական պարսկերենում արմատը կազմվում է և բաղաձայններով, և ձայնավորներով, արաբական տառերով գրված բառերը մեծ շփոթություն կարող են առաջացնել: Պարսկերենում բացի արաբական "ա", "ի", "ու"-ից, գոյություն ունեն "օ" և "ու" ձայնավորները: Պարսկերենում գոյություն չունի "կոշտ և փափուկ ս", "զ", "ղ", "հ", "կոկորդային համր" հասկացությունները: "Ձայնավորային շփոթից" խուսափելու համար "վ"-ն օգտագործում են որպես "օ" և "ու", իսկ "յ"-ն որպես "ի", բայց "բաղաձայնային շփոթից" խուսափել չի լինում: Ուստի, պարսիկները պետք է անգիր հիշեն, թե որ բառը որ "ս"-ով է գրվում, որը որ "զ"-ով կամ "ղ"-ով, "ա" կամ "է" ձայնավորը նշելու համար որ մի "համրից" պետք է օգտվել: Շատ սեմագիր լեզուներում (նաև պարսկերենում) շփոթներից խուսափելու համար մտցվել են կետերի կամ գծերի համակարգեր, որոնք "կպցնելով" տառի (բաղաձայնի) "համապատասխան տեղը", նրան այսինչ-այնինչ ձայնավորն են ավելացնում: Դա այսօր կիրառվում է միայն դպրոցական երեխաներին վարժ կարդալ սովորեցնելու համար: Կենցաղում այդ կետեր-գծերը չեն դրվում:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 19.04.2010, 22:21:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նիկեա (28.01.2016), Շինարար (19.04.2010)

  22. #29
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բառի կազմությունը
    1. Սեմական լեզուներում բառը չի կարող սկսել ձայնավորով: Օրինակ` փյունիկերեն "alef" (ցուլ) բառը սկսում է համր բաղաձայնով:
    2. Սեմական լեզուներում գործում է "որքան բաղաձայն, այնքան տառ" սկզբունքը: Ընդ որում, բաղաձայնների քանակը կարող է խոսքի մեջ չզգացվել: Օրինակ` եբրայերեն "hu" (նա, ար. ս.) դերանունը ունի 2 բաղաձայն` "h" և "համր բաղաձայն", որը գալիս է "u"-ից հետո և խոսքի մեջ չի լսվում:
    3. Սեմական տեքստերում այն բաղաձայնները, որոնք տվյալ բառի մեջ օգտագործվում են ձայնավոր նշելու համար, տառ չեն համարվում: Վերը նշված "hu" դերանունը գրվում է 3 նշանով` "h" տառով, "v" տառի նշանով (որը տվյալ պարագայում "ու" ձայնավորն է նշում) և "համր տառի" նշանով: Այդ 3 նշանի մեջ "v"-ի նշանը տառ չի համարվում:
    4. Սեմական բառը ձայնավորով չի վերջանում: Օրինակ վերը նշված "alef" բառը վերջանում է "դատարկ ձայնավորով":
    5. Սեմական բառերում 2 ձայնավոր իրար հետևից չեն կարող գնալ: Օրինակ` արաբական "3aali" (բարձր) բառում 2 "ա"-երի արանքում գտնվում է համր բաղաձայնը:
    6. Սեմական բառերում 2 բաղաձայն իրար հետևից չեն կարող գնալ: Հակառակ դեպքում նրանց միջև գտնվում է "դատարկ ձայնավորը":
    Այսպիսով` սեմական բառը ստացվում է ներդաշնակ կառույց. (բաղաձայն+ձայնավոր)+(բաղաձայն+ձայնավոր)+...+(բաղաձայն+ձայնավոր): Փակագծերի քանակը հավասար է տառերի քանակին:

    Նախասեմական լեզու
    -Գրեթե բոլոր սեմա-քամյան լեզուներն ունեն երկու սեռ, ընդ որում շատ հաճախ արականից իգական անցումը կատարվում է "t" բաղաձայնի միջոցով:
    -Բացի եզակի և հոգնակի թվերից, շատ լեզուներում գոյություն ունի նաև երկակի թվի գաղափար, որը ժամանակի ընթացքում որոշ լեզուներում կորցրել է իր նշանակությունը և գործնականում քիչ է օգտագործվում:
    -Գրեթե բոլոր լեզուներին հատուկ է բաղաձայնային բազմազանությունը: Հատկապես առատ են կոկորդային բաղաձայնները` "հ"-եր, "խ"-եր, "ղ"-եր, տարբեր կոկորդային հնչյուններ:
    -Սեմական լեզուները ունեն բազմաթիվ ընդհանուր արմատներ, որոնցից որոշները նմանություններ են տալիս լեզուների ավելի մեծ դասերի վրա:

    Համարվում է, որ բոլոր սեմական լեզուները առաջացել են նախասեմական ընդհանուր լեզվից, իր հերթին, որոշները դա համարում են աֆրասիական նախալեզվից սերված լեզու, իսկ որոշ գիտնականներ աֆրասիական նախալեզուն մտցնում են "նոստրատիկ" նախալեզվի մեջ, որից ծագել են Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի բոլոր լեզուները (բացի չինական ծագման լեզուներից):

    Ահա նախասեմական լեզվի որոշ արմատներ.
    "_-b"-"հայր"
    Արաբերենում և աքքադերենում` "ab", եբրայերենում "av", ասորերենում "aba":
    Եբրայերենում երկար ձայնավորի ազդեցության տակ "b"-ն կորցնում է հնչեղությունը ու հնչում "v": Նմանատիպ երևույթ ոչ միայն սեմական լեզուներում է: Օրինակ, ռոմանական լեզուներում "c"-ն կամ "g"-ն իրեն նախորդող "e" և "i" ձայնավորներին "հարմարվելու" համար փոխում իր հնչողությունը:

    "b-3-l"-տեր
    Արաբերենում` "ba3al", եբրայերենում "baal", աքքադերենում` "belu" (այսպիսով, կարող ենք ասել, որ "Բել" անունը կապված է "տեր" բառի հետ):
    Որոշ սեմական լեզուներում, օրինակ` եբրայերենում, փյունիկերենում, աքքադերենում կոկորդային համրը կորցրել է իր կոկորդայինությունը և հանդես է գալիս որպես ուղղակի համր:

    "m-l-k"-արքա
    Արաբերենում` "malik", եբրայերենում` "melekh" ("կ"-ն նույնպես ձայնավորի ազդեցության տակ կորցնում է հնչեղությունը և դառնում է "խ"), աքքադերեն` "malku":
    Այսպիսով, "Մսրա մելիք", նշանակում է "Եգիպտոսի թագավոր":

    "h-l-b"-կաթ
    Արաբերենում` "halib" (կոշտ "հ"-ով), եբրայերենում` "khalav", աքքադերենում` "hilpu", ասորերենում` "khalba":
    Նախասեմական "հ"-ն արաբերենում դարձել է կոշտ "հ", եբրայերենում և ասորերենում "խ":

    "s-m-sh"-արև
    Արաբերեն` "shams", եբրայերեն` "shemesh", ասորերեն` "shemsh", աքքադերեն` "shamshu": Այսինքն, որոշ լեզուներում "ս"-ն փոխարինվում է "շ"-ով, կամ "շ"-ն է փոխարինվում "ս"-ով:

    Եվս մեկ օրինակ, որը ավելի ընդհանուր է` "ջուր" բառը: Աքքադերեն` "mu", արաբերեն` "ma", հին եգիպտերեն` "mw" (ձայնավորը որոշելը դժվար է): Այսինքն, սա ցույց է տալիս, որ "ջուր" բառը սեմա-քամյան ժողովուրդները բավականին շուտ են օգտագործել, և ընանիքների իրարից մեկուսացումը քիչ է ազդել բառի կազմության վրա:
    Փոքրաթիվ ընդհանրություններ կան նաև մնացած ոչ-սեմական լեզուների հետ: "m-t"-մահ: Չադի լեզուներում` "mutu", սեմական լեզուներում արմատը "m-v-t"-ն է, բերբերյան լեզուներում` "mmet", հին եգիպտերենում` "mt", ղպտիերեն` "mu", նմանատիպ հնչողություններ առկա են նաև հնդևրոպական լեզուներում (ռուսերենում "смерть", լատիներենում "mors", էլ չասած հայերեն տարբերակը):
    "l-s"-լեզու: Սեմական արմատը` "l-sh-n", ղպտիերեն` "las", բերբերյան լեզուներում` "ils", նմանատիպ կազմություն կա նաև հնդևրոպական լեզուներում, իսկ "l" բաղաձայնը առկա է անգամ ալթայական (թուրքերեն, մոնղոլերեն) և ուգրո-ֆիննական (ֆիններեն, հունգարերեն) լեզուներում: Այսպիսի նմանությունները որոշ գիտնականների հիմք են տալիս ենթադրելու, որ Եվրասիայի ու Աֆրիկայի լեզուների մեծ մասը մի լեզվից է ծագել:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 25.04.2010, 23:07:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  23. #30
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեմական լեզուների փոխազդեցությունը այլ լեզուների հետ

    Սեմական լեզուները պատմության ընթացքում սերտ շփում են ունեցել իրենց շրջապատի բոլոր լեզուների հետ: Հատկապես "ակտիվ" է եղել արաբերենը: Արաբ նվաճողները հասել են մինչև Եվրոպա, իսկ Եվրոպայում արաբերենից բազմաթիվ բառեր են վերցրել այնպիսի լեզուներ, ինչպիսիք են անգլերենը, ֆրանսերենը, պորտուգալերենը և հատկապես իսպաներենը: Անգլերենում, ֆրանսերենում և պորտուգալերենում կա 100-ից ավել արաբական բառ, իսկ իսպաներենում արաբական ծագում ունեցող բառերի թիվը անցնում է հազարից: Այնպիսի միջազգային դարձած բառեր, ինչպիսիք են շաքար, զենիթ, ալկոհոլ, նատրիում, ազիմուտ, հալվա, քյաբաբ, հաշիշ, արաբական ակունքներ ունեն: Հարյուրավոր արաբական բառեր ունեն թուրքերենն ու պարսկերենը: Հարյուրավոր բառեր անցել են նաև հայերենին` մուրաբա, գազար, նարինջ, տաշտ, թաս, օջախ, փնջան: "Նարինջ" բառի ձևափոխված տարբերակը հանդիպում է նաև իսպաներենում: Հայերենում ևս մոտ 200 բառ ունի արամեական ծագում (ասորերենից). փիղ, թոնիր, առյուծ, զույգ, խանութ, մանգաղ: Սեմական լեզուները նաև իրար մեջ են փոխազդել, բացի դրանից, իրենք են ընդունել բազմաթիվ օտար բառեր:
    Արաբերենում, եթովպերենում կամ ասորերենում օտար բառերը շատ չեն: Եբրայերենում հարյուրավոր բառեր արաբերենից և արամեերենից են, հարյուրավոր բառեր հունա-լատինական ծագման են, ևս մի քանի հարյուր բառ-արտահայտություն եկել են ուղիղ անգլերենից (OK, hi, bye, double, ski, AIDS, genocide), ռուսերենից (балаган, лом, самовар, бардак, будка) կամ լեհերենից: Հաճախ օտար ծագման բառերը հարմարեցնում են սեմական քերականությանը: Օրինակ` ռուսական "balagan" բառի 4-տառանոց արմատը ("b-l-g-n") "խցկում" են 3 տառի համար նախատեսաված մոդելներում և ստանում են տարբեր խոսքի մասեր` "bilgen"-"խառնաշփոթ ստեղծեց", "mevulgan"-"խառնիճաղջ": Իր հերթին, աշխարհի շատ անուններ ունեն հրեական ծագում (Դավիթ, Հովսեփ, Հակոբ, Ահարոն, Ռեբեկա, Դեբորա, Լեյլա, Էսթեր):
    Բազմահազար եվրոպական ծագման բառեր ունի մալթայերենը: Նույնիսկ դրանք իրենց քանակով գերազանցում են սեմական ծագման բառերին: Արաբերենից գաղափար չունեցող իտալացին կարող է գաղափար կազմել մալթայերեն տեքստերի մասին: Բայց միևնույն է, մալթայերենը հնդեվրոպական չի: Այսպիսով, սեմական լեզուները բավականին մեծ ազդեցություն են կրել օտար լեզուներից, բայց իրենք էլ են մեծ ազդեցություն թողել, ընդ որում, ոչ միայն բառային: Այդ կապակցությամբ կուզեի մի քիչ երկար անդրադառնալ սեմական լեզուներից մեկին, բայց մինչ այդ, մի փոքր կխոսեմ 3 լեզվի մասին:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 543
    Վերջինը: 24.01.2020, 03:06
  2. Հետաքրքիր տեղեկություններ առողջության վերաբերյալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 19.12.2013, 13:01
  3. Հետաքրքիր տեղեկություններ կերպարվեստի պատմությունից
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 19.12.2010, 03:14
  4. Տեղեկություններ զոհվածների մասին
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 66
    Վերջինը: 07.03.2008, 00:08
  5. Տեղեկություններ դեսպանների մասին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.01.2008, 20:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •