Դե ստեղ էլ գրենք թե ինչ ենք որոշել:
Տենց բան կա, որ երբ որոշածդ ֆիքսում ես մի տեղ գրելով, չասենք պարտավորվում, բայց ավելի հաստատակամ ես դառնում այն իրագործելու, կարելի ա ասել՝ ճամփա ես ընկնում:
Նենց որ՝ в путь !
Դե ստեղ էլ գրենք թե ինչ ենք որոշել:
Տենց բան կա, որ երբ որոշածդ ֆիքսում ես մի տեղ գրելով, չասենք պարտավորվում, բայց ավելի հաստատակամ ես դառնում այն իրագործելու, կարելի ա ասել՝ ճամփա ես ընկնում:
Նենց որ՝ в путь !
Որոշել եմ մոտակա մի քանի տարիների ընթացքում, դառնալ աշխարահռչակ կիթառահար
Որոշել եմ գո՛րծ անել
Որոշել եմ պսակվելս հժետաձգել գոնը մինչև նա ինձ սկսի սիրել
Որոշել եմ գիտական աշխատանքիս գոնե առաջին մասն այսօր վերջացնել (ինքս իմ ասածին չեմ հավատում):
Որոշել եմ աշխատավարձս մինչև 500$ հասցնել
Որոշել եմ վերջերս իմ մեջ հայտնված ալարկոտությունն ու անհետաքրքրականությունը մի կողմ գցել ու ապրել այնպես մինչև հիմա էր, այսինքն մի քանի ամիս առաջ, ինչպես նաև որոշել եմ խզել բոլոր կապերը նրա հետ ու մի լավ հանգստանալ (զգացմունքներից)
Էնքան բան եմ որոշել....
կպած սովորել, պարապել,շատ սպորտով զբաղվել,մենակ սովորելու մասին մտածել /դեռ չի ստացվում/
Նաև իրականացնել բոլոր նպատակներս
որոշել եմ վաղվանից կարգին պարապել քննության համար ու կոմպի դեմը չնստել:
որոշել եմ էլ լաց չլինել...տեսնեմ ինչքան կդիմանամ...
նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...
Ուրեմն սենց: Էսօրվանից սկսում եմ լրիվ այլ կյանք. ամբողջությամբ տրվում եմ ուսմանը: Հիմնական նպատակներն են.
ա) գերմաներեն լավ սովորել ու հաճախակի պարապմունքներ անել,
բ) ծրագրավորում սովորել (սկսելու եմ Ֆարոնովի գրքից),
գ) ավելի շատ կարդալ, ինֆորմացվել այն բաներում, որոնք ինձ հետաքրքրում եմ և իրիկունները հեռուստացույց նայելու փոխարեն կարդալ, չնայած բարդ բան ա…
Առայժմ այսքանը: Խնդրում եմ հետևել իմ առաջընթացին և հաճախակի հետաքրքրվել, թե վերը նշված կետերից որոնք եմ անում, որոնք՝ ոչ ու չանելու դեպքում ամոթանք տալ ինձ, քանի որ միայն այս դեպքում ես կարող եմ հաղթահարել իմ ծուլությունը:
Ես աննպատակ եմ ապրել վերջին մի քանի ամիսները և ինձ շատ վատ եմ զգում այդ ամենից: Ես ուզում եմ իմ կյանքի մեջ իմաստ մտցնել, որպեսզի կարողանամ ինձ մարդ զգալ:
Հուսով եմ դուք՝ իմ սիրելի ընկերները, կօգնեք ինձ այս գործում:
Հ.Գ. խնդրում եմ ICQ-ով ինձ հետ հնարավորինս քիչ խոսել և հիշեցնել, որ ես պիտի կատարեմ վերը նշված կետերը: Եվ եթե հանկարծ նկատեք, որ ես գրել եմ «ու՜ֆ, լոքշ ա, անելու բան չկա», ասացեք, որ ես ՇԱՏ անելիքներ ունեմ ու նվնվալու փոխարեն դրանք անեմ:
Ես հիմա սենց գրում եմ, բայց գրեթե համոզված եմ, որ հետո էլի ծուլանալու եմ, ասելու եմ, որ հավես չկա, բայց խնդրում եմ, հարգելիներս, թույլ չտաք դա ինձ, եթե դուք ինձ հարգում և սիրում եք:
Շնորհակալություն:
Իսկ հիմա սկսեմ գերմաներեն բառեր սովորելուց, քանի որ մի ժամից պարապմունքի եմ ու երկուս ու կես շաբաթ պարապմունք չեմ արել:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Որոշել եմ այս տարի Հայաստան գալ , իմ դասարանի երեխաներին հավագել և ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ անել, որովհետև այդ որը ես արդեն Ֆրանսիա էի:
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Որոշել են նախապես ոչմիբան չորոշել…
Որոշել եմ այս սեմեստր դասերս ինչպես միշտ չթողնել վերջին օրվան ու այդ օրը լուսացնել առանց աչք փակելու, ինչպես այս սեմեստր եղավ
Որոշել եմ Նոր կայք բացեմ, բայց զահլա չկան չնայած շատ եմ ուզում մի նոր կայք էլ հայտնվի ամ-նետում:
Վերջին խմբագրող՝ Արամ: 21.02.2007, 21:12: Պատճառ: Մտքի Փոփոխում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ