Թիվիում գործ ունեի, մի քանի սուբտիտրեր փոխելու հարց էր (համ էլ, լոգոյի փողը ե՞րբ եք տալու): Պատկերացրեք, ֆիլմի ցուցադրման իրավունքը գնվում է կինոընկերությունից, բայց ֆիլմը վերցնում են մեկ այլ կազմակերպությունից, որը սատանան գիտի որ տեղից այդ ֆիլմը գտնում է, թարգմանում, սուբտիտրեր դնում ու տալիս մերոնց: Հիմա պատկերացրեք. հայթհայթած ֆիլմը, սուբտիտրերով հանդերձ, տակի տողում չինական գովազդներ է պարունակում: Թիվին (ի դեմս Թոմիկի) զանգում է ինձ, ես գնում եմ թիվի, սուբտիտրերն առանձնացնում եմ ֆիլմից, սև ժապավենով ծածկում-մոնտաժում եմ չինական գովազդները, սուբտիտրերը նորից դնում եմ իրենց տեղը: Ինչից հետո, ինչքան էլ սիրտս դրանից չցավա, ֆիլմը գնում է ցենզուրվելու: Իրանական հեռուստաընկերությունների ցենզուրան
լրիվ պատմություն է. մի անգամ նրանք ֆիլմի մեջ լվացքի պարան են ցույց տվել, որի վրա կանացի ներքնազգեստ էր: Իրանական արտադրության պառավները
զանգել ու բողոքել էին:
Մի անգամ այդ ցենզուրայի պատճառով զվարճալի պատմություն է եղել. իրանական մի հեռուստաընկերություն գնել էր ճապոնական «Աղքատություն Ու Անառակություն» սերիալի ցուցադրման իրավունքը: Ֆիլմի հերոսուհին «երազանքներով տոգորված» հեռանում է տնից ու աղքատության մեջ է ընկնում, ինչի պատճառով սկսում է մարմնավաճառությամբ զբաղվել: Ֆիլմում նույնիսկ էրոտիկ տեսարաններ կային: Իրանում սյուժեի բոլոր սեռական ենթատեքստով գծերը կտրել էին վերնագիրն էլ թարգմանվել էր՝ «Օտարության Մեջ»: Արդյունքն այնքան տարբեր էր ստացվել օրիգինալից, որ ճապոնացիներն իրանացիներից գնել էին այդ նոր տարբերակը ցուցադրելու իրավունքը
Վերադառնալիս արդեն բավականին ուշ էր, գնացի կանգառ: Եկավ 46-ս՝ բավականին լիքը: Ետևից մի ուրիշ 46 էր կապած, դատարկ (հետո վարորդն ասաց, որ ռեյսի ընթացքում շարժիչը «խփել» էր0): Մի մարդ մոտեցավ, երկրորդ 46-ի վարորդին հարցրեց՝ նստե՞մ: Ու նստեց: Դե, մնացածն էլ նստեցին, ես էլ նրանց մեջ: Ահավոր ծիծաղելի էր, երբ ինչ-որ մեկն ասում էր՝ կանգառում կպահեք, վարորդը բացում էր դուռն ու գոռում՝ Գագո՜ (ասենք թե), կանգա՜ռ կանեսմի անգամ էլ գոռաց՝ էս պավառոտից հետո քեզ ետմահու հերոս են տալու
Ասեմ, որ երկու օր է, ինչ տաքություն չունեմ, արդեն դուրս եմ գալիս տնից:
Էջանիշներ