User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #31
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Թիվիում գործ ունեի, մի քանի սուբտիտրեր փոխելու հարց էր (համ էլ, լոգոյի փողը ե՞րբ եք տալու): Պատկերացրեք, ֆիլմի ցուցադրման իրավունքը գնվում է կինոընկերությունից, բայց ֆիլմը վերցնում են մեկ այլ կազմակերպությունից, որը սատանան գիտի որ տեղից այդ ֆիլմը գտնում է, թարգմանում, սուբտիտրեր դնում ու տալիս մերոնց: Հիմա պատկերացրեք. հայթհայթած ֆիլմը, սուբտիտրերով հանդերձ, տակի տողում չինական գովազդներ է պարունակում: Թիվին (ի դեմս Թոմիկի) զանգում է ինձ, ես գնում եմ թիվի, սուբտիտրերն առանձնացնում եմ ֆիլմից, սև ժապավենով ծածկում-մոնտաժում եմ չինական գովազդները, սուբտիտրերը նորից դնում եմ իրենց տեղը: Ինչից հետո, ինչքան էլ սիրտս դրանից չցավա, ֆիլմը գնում է ցենզուրվելու: Իրանական հեռուստաընկերությունների ցենզուրան լրիվ պատմություն է. մի անգամ նրանք ֆիլմի մեջ լվացքի պարան են ցույց տվել, որի վրա կանացի ներքնազգեստ էր: Իրանական արտադրության պառավները զանգել ու բողոքել էին:
    Մի անգամ այդ ցենզուրայի պատճառով զվարճալի պատմություն է եղել. իրանական մի հեռուստաընկերություն գնել էր ճապոնական «Աղքատություն Ու Անառակություն» սերիալի ցուցադրման իրավունքը: Ֆիլմի հերոսուհին «երազանքներով տոգորված» հեռանում է տնից ու աղքատության մեջ է ընկնում, ինչի պատճառով սկսում է մարմնավաճառությամբ զբաղվել: Ֆիլմում նույնիսկ էրոտիկ տեսարաններ կային: Իրանում սյուժեի բոլոր սեռական ենթատեքստով գծերը կտրել էին վերնագիրն էլ թարգմանվել էր՝ «Օտարության Մեջ»: Արդյունքն այնքան տարբեր էր ստացվել օրիգինալից, որ ճապոնացիներն իրանացիներից գնել էին այդ նոր տարբերակը ցուցադրելու իրավունքը
    Վերադառնալիս արդեն բավականին ուշ էր, գնացի կանգառ: Եկավ 46-ս՝ բավականին լիքը: Ետևից մի ուրիշ 46 էր կապած, դատարկ (հետո վարորդն ասաց, որ ռեյսի ընթացքում շարժիչը «խփել» էր0): Մի մարդ մոտեցավ, երկրորդ 46-ի վարորդին հարցրեց՝ նստե՞մ: Ու նստեց: Դե, մնացածն էլ նստեցին, ես էլ նրանց մեջ: Ահավոր ծիծաղելի էր, երբ ինչ-որ մեկն ասում էր՝ կանգառում կպահեք, վարորդը բացում էր դուռն ու գոռում՝ Գագո՜ (ասենք թե), կանգա՜ռ կանես մի անգամ էլ գոռաց՝ էս պավառոտից հետո քեզ ետմահու հերոս են տալու
    Ասեմ, որ երկու օր է, ինչ տաքություն չունեմ, արդեն դուրս եմ գալիս տնից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.04.2010), Minerva (05.04.2010), Whyspher Whisper (30.03.2010), Yevuk (06.04.2010), Արևածագ (04.04.2010), Դատարկություն (30.03.2010), Լուսաբեր (30.03.2010), Հայկօ (30.03.2010), Ֆրեյա (30.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աչքերի լինզայի ընտրություն
    Հեղինակ՝ Նոյեմ, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 28.04.2017, 22:36
  2. Համար երեք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Փորձարկումներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 18.09.2010, 12:42
  3. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 24.08.2010, 14:19
  5. Նոր IDE web ծրագրավորողների համար
    Հեղինակ՝ Alik-V, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.11.2009, 16:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •