Որոշեցի մի փոքրիկ բլոգանման բան էլ այստեղ պահել: Հիմնական պատճառը՝ մնացած բլոգերում գրելու հավես մի տեսակ չկա: Այլ կերպ ասած՝ մոտս նորից վատ տրամադրության շրջան է:
Տաքությունս երեկ իջավ: Ես դա հասկացա, երբ Դիաբլո էի խաղում: Դուրիելը կմախքներիս վերջը մի վայրկյանում տվեց ու հարձակվեց նեկրոմանտիս վրա, իսկ վերջինս, չգիտես ինչու, լռվեց: Որոշեցի, որ կսպանի (կարծում էի՝ մի հարվածն էլ բավական կլինի), բայց արի ու տես՝ հաղթեցի: Հենց այդ պահին էլ զգացի, որ կոկորդս էլ չի այրվում, մարմնովս տարածված ծանրության զգացողությունն էլ թուլացել է:
Աշխարհում ամենամեծ չարիքներից մեկը ոչ էթիկ գովազդն ու պիառն են: Դրանց ամենազզվելի արտահայտումը՝ գրաֆիկական բաններային ցանցերը: Մարդիկ, անկախ նրանից, քլիք անում են դրանց վրա, թե ոչ, անընդհատ ինֆորմացիա են ստանում: Այն էլ ինչ պրոպոգանդիստական բնույթի:
Եվ այսպես շարունակ: Ինչ-որ մարդիկ, ովքեր ցանկանում են ուշադրություն գրավել, առավել ճչան վերնագրեր են գոռում: Թեև դրա տակ ուրիշ նպատակներ էլ կարող են լինել:Պավել Գլոբան ու Նաստրոդամուսը գուշակում են նոր ՍՍՀՄ
Ռուսաստանի վերջը մոտ է
Իրական փաստեր ընդդեմ հրեաների
Գիտնականներն աստծո գոյության ապացույց են գտել
Աշխարհի վերջը մոտ է
Ամենաանտանելին տարբեր ինտերնետային խաղերի գովազդներն են: Ցույց է տալիս, ինչպես է ժամանակն ավարտվում, դու ահա-ահա կպարտվես: Եթե քո կարծիքով ուշադրություն չես դարձնում դրա վրա, ենթագիտակցական լարվածության, չհասցնելու զգացողությունը մնում է:
Նմանատիպ բաններային ցանցերը կայքերին, որոնք կհամաձայնեն իրենց հետ համագործակցել, բավականին լավ փողեր են վճարում:
Հենց նոր մի սայտում գովազդ էր՝ «ստրիպտիզ ձեր աշխատանքային սեղանի վրա»: Նկարում՝ անորեկտիկ, հոգնած հայացքով ու թառամած մաշկով մի աղջիկ, ձողից բռնված: Ինչ մելանխոլիկ ժամանակաշրջանում ենք ապրում:
Լավ, չկենտրոնանամ վատ բաների վրա: Պետք է շտապ տնից դուրս գալ ու մի լավ հարբել: Ո՞վ կմիանա:
Էջանիշներ