User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Որոշեցի մի փոքրիկ բլոգանման բան էլ այստեղ պահել: Հիմնական պատճառը՝ մնացած բլոգերում գրելու հավես մի տեսակ չկա: Այլ կերպ ասած՝ մոտս նորից վատ տրամադրության շրջան է:
    Տաքությունս երեկ իջավ: Ես դա հասկացա, երբ Դիաբլո էի խաղում: Դուրիելը կմախքներիս վերջը մի վայրկյանում տվեց ու հարձակվեց նեկրոմանտիս վրա, իսկ վերջինս, չգիտես ինչու, լռվեց: Որոշեցի, որ կսպանի (կարծում էի՝ մի հարվածն էլ բավական կլինի), բայց արի ու տես՝ հաղթեցի: Հենց այդ պահին էլ զգացի, որ կոկորդս էլ չի այրվում, մարմնովս տարածված ծանրության զգացողությունն էլ թուլացել է:
    Աշխարհում ամենամեծ չարիքներից մեկը ոչ էթիկ գովազդն ու պիառն են: Դրանց ամենազզվելի արտահայտումը՝ գրաֆիկական բաններային ցանցերը: Մարդիկ, անկախ նրանից, քլիք անում են դրանց վրա, թե ոչ, անընդհատ ինֆորմացիա են ստանում: Այն էլ ինչ պրոպոգանդիստական բնույթի:
    Պավել Գլոբան ու Նաստրոդամուսը գուշակում են նոր ՍՍՀՄ
    Ռուսաստանի վերջը մոտ է
    Իրական փաստեր ընդդեմ հրեաների
    Գիտնականներն աստծո գոյության ապացույց են գտել
    Աշխարհի վերջը մոտ է
    Եվ այսպես շարունակ: Ինչ-որ մարդիկ, ովքեր ցանկանում են ուշադրություն գրավել, առավել ճչան վերնագրեր են գոռում: Թեև դրա տակ ուրիշ նպատակներ էլ կարող են լինել:
    Ամենաանտանելին տարբեր ինտերնետային խաղերի գովազդներն են: Ցույց է տալիս, ինչպես է ժամանակն ավարտվում, դու ահա-ահա կպարտվես: Եթե քո կարծիքով ուշադրություն չես դարձնում դրա վրա, ենթագիտակցական լարվածության, չհասցնելու զգացողությունը մնում է:
    Նմանատիպ բաններային ցանցերը կայքերին, որոնք կհամաձայնեն իրենց հետ համագործակցել, բավականին լավ փողեր են վճարում:
    Հենց նոր մի սայտում գովազդ էր՝ «ստրիպտիզ ձեր աշխատանքային սեղանի վրա»: Նկարում՝ անորեկտիկ, հոգնած հայացքով ու թառամած մաշկով մի աղջիկ, ձողից բռնված: Ինչ մելանխոլիկ ժամանակաշրջանում ենք ապրում:
    Լավ, չկենտրոնանամ վատ բաների վրա: Պետք է շտապ տնից դուրս գալ ու մի լավ հարբել: Ո՞վ կմիանա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Minerva (24.03.2010), SSS (20.03.2010), Yeghoyan (21.03.2010), Yellow Raven (20.03.2010), Yevuk (20.03.2010), Արևածագ (20.03.2010), Դատարկություն (20.03.2010), Ժունդիայի (26.03.2010), Լուսաբեր (20.03.2010), Շինարար (20.03.2010)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Արդեն տաքություն չունեմ: Տրամադրությունս էլ, ինչպես երևում է, սկսեց բացվել:
    Սաֆարին ափդեյթից հետո սկսեց աշխատել Վիստայի վրա, ուրախությանս չափ չկա: Ընդհանրապես, եթե ինչ-որ մեկը չի օգտվել Սաֆարիից, ինքը չգիտի, թե ինչ ա իսկական բրոուզերը: Ինչքան տանջվեցի Օպերայի քմահաճությունների պատճառով: Օրինակ, վերջինը, որը կարծես թե վերջն էր իր վիդջեթներով ու մնացած համով բաներով, Ֆեյսբուք խրոնիկապես հրաժարվեց լոգին լինել: Ինտերնետ Էքփլորեր 8-ն առաջին մի քանի օրը լավ աշխատեց, նույնիսկ զարմացել էի: Մինչև Էջաքսով էջ մտա: Օրինակ՝ ֆոտոբաքեթ: Ու սկսեց ամեն տառը գրելուց մտածել... Մոզիլլայի հետ ուրիշ պատմություն է: Մի քանի ժամ աշխատանքից հետո սկսում է հիշողությունն այնպիսի տեմպերով խժռել, որ ԱյԹյունսս սկսում է կտրտել:
    Բայց Սաֆարին իմ սիրտը պատկանում է կծած խնձորներին:
    Տակ, տեխնիկական բաժինը փակենք, անցնենք գրականին: Քանի որ վաստակաշատ ֆենտեզի կարդացող եմ, մի քանի խորհուրդ տամ սկսնակ ֆենտեզի գրողներին անտագոնիստների մասին:
    Մոտիվացիա: Ժողովուրդ, ձեր բացասական հերոսների մոտիվացիան եթե համոզիչ չլինի, քանի թուր էլ տաք ձեռքերը, օրկերի քանի հազարանոց բանակ էլ դնեք ետևը, նա համոզիչ չի դառնա: Իսկ մոտիվացիան ընտրելիս զգույշ եղեք, որ մոտիվացիան համապատասխանի անտագոնիստի անհատականությանն ու մասշտաբին: Ցանկացած դեպքում, անտագոնիստների դասակարգման համար կարելի է կիրառել ռեսլինգում կիրառվող տարբերակը.
    Crazy heel
    Գժված տիպ: Վտանգավոր, անկանխատեսելի: Հաճախ մեղադրում է ուրիշներին իր անհաջողությունների մեջ, առանց պատճառի հարձակվում սրա-նրա վրա: Ամենից հաճախ ձգտում է ճանաչման կամ իշխանության: Օրինակ՝ Հերոստրատը:
    Monster heel
    Հրեշ, ուրիշներին իր ուժով բազմակի գերազանցող, ամեն ինչ իր ճանապարհին ոչնչացնող անտագոնիստ: Երբեմն՝ նպատակ չունենալով դա անել: Օրինակ՝ Քինգ Քոնգը:
    Egotistical heel
    Էգոիստ: Ունի նպատակ, որին հասնելու համար պատրաստ է չափից դուրս հեռու գնալ ու զոհաբերել ուրիշ մարդկանց կամ նրանց նպատակները: Կարող է ձգտել փողի, իշխանության կամ այլ բաների: Սովորաբար մակերեսային տիպ է, նրան անիմաստ է գլխավոր անտագոնիստ դարձնելը: Սովորաբար այդպիսի հերոսներն իրենց ագահության պատճառով պրոբլեմներ են ստեղծում թե իրենց, թե ուրիշների համար: Օրինակ՝ Սուպերմենի թշնամի Լեքս Լյուտերը: Քանի թողարկում էին հեղինակներն ապարդյուն նրան տարբեր հատուկ զենքեր ու սուպերուժերով օգնականներ տալիս, ներառյալ կրիպտոնիտը՝ քարը, որը Սուպերմենին զրկում էր իր ուժերից: Միևնույն է՝ Լյուտերը «համոզիչ չէր»: Իսկ Բեթմենի «Ջոկերը» (Crazy heel) միանգամից «կպնում է սրտիդ»:
    Popular heel
    Անտագոնիստի հատկանիշներով օժտված հերոս, ներկայացված դրական կոնտեքստում: Նա կարող է խաբել, խորամանկել, ահաբեկել, մասսայական ջարդեր ու ավերածություններ կազմակերպել, բայց մնալ ընթերցողի սիրելին: Մայքլ Մուրկոկը, դատելով առաջին գրքի նախաբանից, փորձել է իր Էլրիկին ստեղծել այս կատեգորիայի մեջ, բայց անհաջող. Էլրիկն իրականում «չարյաց փոքրագույն» ու «հանգամանքների զոհ» կատեգորիայի պրոտագոնիստ է: Ինչն է մեղավորը. Մուրկոկի մոլուցքն Էլրիկի ամեն քննադատելի արարքի համար արդարացում գտնել: Այս դասի հիանալի ներկայացուցիչներ են Ալան Մուրի V-ն ու Ֆրենկ Միլլերի «Մեղքերի Քաղաքի» Դուայթը: Հաճախ նրանց կարելի է բացատրել «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով:
    Delinquent heel
    Հակահասարակական, «քյառթու» տիպ: Փորձում է վախեցնել մարդկանց, ճնշել, վանդալիստական վարք է ցուցաբերում: Նա հերոսի հետ նույն միջավայրում է ապրում ու բոլորին ստիպում է խաղալ իր կանոններով: Իսկ իր կանոններով նա միշտ հաղթող է, հակառակ դեպքում նա ազատ է փոխել կանոնները: Գլխավոր անտագոնիստ դարձնելու համար անհրաժեշտ է ուրիշ կարգերի գծերի հետ միախառնել ու մեծ վարպետություն ցուցաբերել:
    Foreign heel
    Այս կետում շեղվենք ռեսլինգային բնորոշումից ու տանք նոր սահմանում. նա «օտարածին մարմին» է հերոսի աշխարհի համար, աշխարհը կասկածի տակ է դնում նրա գոյության իրավունքը, դրանով նրա վրայից հանելով ցանկացած բարոյական պահանջ: Մարդկանց տեսանկյունից նա հրեշ է: Կարող է լինել նվաճող կամ ինքնապաշտպանվող: Օրինակ՝ «Մատանիների Տիրակալի» Սաուրոնը:

    Իհարկե, սրանք միայն «թելեր» են, իսկ լավագույն անտագոնիստները միայն մի թելով չեն հյուսվում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Minerva (24.03.2010), SSS (22.03.2010), Yeghoyan (21.03.2010), Արևածագ (20.03.2010), Դատարկություն (20.03.2010), Շինարար (20.03.2010)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Մի աղջիկ կար, ում հետ ես ժամադրվում էի շենքերի տանիքներին: Բառիս բուն իմաստով: Մի անգամ նույնիսկ ամբողջ գիշերը տանիքին անց կացրեցի, որ առավոտը շուտ նրան տեսնեմ: Նա էլ իմ համար նախաճաշ էր բերել:
    Լավ աշուն էր: Ինչ-որ արիստոկրատիկ բան կար մեր զույգի մեջ, երևի հազվագյուտ դեպքերից էր, որ ես ինձ «հարդարված» տեսքի էի բերել:
    Ես անսովոր վառ երազներ եմ տեսնում, գիտե՞ս: Ես տարբերություն չեմ դնում իրական ու երազային իրադարձությունների միջև: Երևի միայն այն հարցում, որ երազներս միայն իմն են: Ինչ էլ լինի, ինչ էլ ունենաս, մի օր արթնանում ես՝ ու չկա:
    Չափից դուրս հաճախ եմ կոմպրոմիսի գնացել ինքս իմ խղճի հետ, նամանավանդ աղջիկների հարցում: Բայց ախր ես ուրիշ կյանքերով էլ եմ ապրել, ուրիշ մարդկանց հետ: Թե երազում, թե արթմնի: Մարկ Պաուլերի դրած նկարը հիշեցրեց: Ես շատ տարբեր կյանքերով եմ ապրել: Բայց ամեն անգամ արթնանում էի, ու դա չկար: Մի կողմից վատ է՝ բան չկա, որի վրա կարող եմ հենվել, մյուս կողմից՝ ախր հենարանները վատ սովորություն ունեն սոսնձվել ու բալլաստ դառնալ: Ու ես ազատ եմ նոր կյանք սկսել:
    Էհ) ցանկացած դեպքում, մի օր ես արթնանում եմ, ու այդ ամենը չկա: Հանճարեղ ռեժիսոր է Ամենոբարը. նրա «Բացիր աչքերդ» ֆիլմն այս վիճակը հիանալի է նկարագրում:
    Բացիր աչքերդ, Սոֆ:
    Չձանձրացրեցի՞:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Minerva (24.03.2010), SSS (22.03.2010), Yellow Raven (20.03.2010), Yevuk (21.03.2010), Արևածագ (21.03.2010), Ժունդիայի (26.03.2010), Մանուլ (06.04.2010), Շինարար (20.03.2010)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Վերջապես նորմալ քնեցի: Մոտ տասնմեկ ժամ անընդմեջ: Չէին սպասում, թե կստացվի:
    Լսում եմ Սթիվեն Քինգի «Սև Աշտարակի» առաջին մասի աուդիոգիրքը: Ասեմ, որ գիրքը հիանալի է գրված, նամանավանդ վերամշակված (հեղինակի կողմից վերամշակված, ոչ թե ինչ-որ մեկի վերապատմած-պարզեցրած-կրճատածը): Անձամբ ես այրվելու արժանի հերետիկոսներ եմ համարում այն մարդկանց, ովքեր աուդիոգրքերն օգտագործում են գործով զբաղված ժամանակ գիրք լսելու համար: Անձամբ ես դրանք օգտագործում եմ, երբ աչքերս չեմ ուզում լարել կամ երբ գիրք կարդալը հարմար չի (ասենք՝ երթուղայինում):
    Չնայած՝ դե, այդ մարդկանց կարդացածն էլ սովորաբար այնքան թեթև բան է լինում, որ կարող են ականջի պոչով լսել, իրենց գործն էլ զուգահեռ անել: Պատկերացնում եմ, «Սև Աշտարակի» վախենալի պահերը լսող ու աման լվացող մարդն ինչպես է կասկածանքով ու վախով նայում ետ, ստուգում, արդյո՞ք ատրճանակները գոտու վրա են կամ՝ Տոլկիենի «Մատանիների Տիրակալը» լսող մարդն ինչպես է շորերը պարզաջրում նույն կատաղությամբ, ինչպես ռոհիրրիմներն են օրկերին ջարդում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Minerva (24.03.2010), Moonwalker (06.08.2013), SSS (22.03.2010), Yellow Raven (21.03.2010), Yevuk (21.03.2010), Արևածագ (21.03.2010), Դատարկություն (22.03.2010), Շինարար (21.03.2010)

  9. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Ինքնահիացմունքի պերեդոզ կստանամ հիմա սարքեցի փորումի բլոգը: Չմոռանամ՝ Չուկին էլ գրեմ, որ ինքն էլ Ակումբի համար նման մի բան սարքի, բազմաթիվ լավ ձևեր սովորել եմ, օգտակար կլինի:
    Ում հետաքրքիր է՝ http://tpforums.blogspot.com/
    Կցել եմ Թվիթթերին ու Ֆեյսբուքին, Ֆեյսբուքով տարածելու ֆունկցիա եմ ավելացրել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լուսաբեր (22.03.2010), Ֆրեյա (24.03.2010)

  11. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Լավ օր էր: Եթե կարող եք ձեր նախկին ընկերուհու հետ (ով ձեզ ինքն է թողել) այսքան մոտիկ մնալ, ապա ձեր նախկին ընկերուհին հազվագյուտ ազնիվ ու տակտով մարդ է
    Հետո գնացի օֆիս, Թոմիկի, Արինի ու Արինի ընկերներից մեկի հետ միասին կոնյակ հարբեցինք (ասում էի, չէ՞, որ պետք է հարբել) Չէ, իսկապես լավ օր էր: Շնորհակալություն, Գոհարիկ: չնայած նկարում անկապ ես դուրս եկել, չաղո
    Կցված նկարներ Կցված նկարներ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (24.03.2010), Farfalla (24.03.2010), Leo Negri (23.03.2010), VisTolog (24.03.2010), Yevuk (27.03.2010), Ժունդիայի (24.03.2010), Ռուֆուս (23.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աչքերի լինզայի ընտրություն
    Հեղինակ՝ Նոյեմ, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 28.04.2017, 22:36
  2. Համար երեք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Փորձարկումներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 18.09.2010, 12:42
  3. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 24.08.2010, 14:19
  5. Նոր IDE web ծրագրավորողների համար
    Հեղինակ՝ Alik-V, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.11.2009, 16:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •