User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Որոշեցի մի փոքրիկ բլոգանման բան էլ այստեղ պահել: Հիմնական պատճառը՝ մնացած բլոգերում գրելու հավես մի տեսակ չկա: Այլ կերպ ասած՝ մոտս նորից վատ տրամադրության շրջան է:
    Տաքությունս երեկ իջավ: Ես դա հասկացա, երբ Դիաբլո էի խաղում: Դուրիելը կմախքներիս վերջը մի վայրկյանում տվեց ու հարձակվեց նեկրոմանտիս վրա, իսկ վերջինս, չգիտես ինչու, լռվեց: Որոշեցի, որ կսպանի (կարծում էի՝ մի հարվածն էլ բավական կլինի), բայց արի ու տես՝ հաղթեցի: Հենց այդ պահին էլ զգացի, որ կոկորդս էլ չի այրվում, մարմնովս տարածված ծանրության զգացողությունն էլ թուլացել է:
    Աշխարհում ամենամեծ չարիքներից մեկը ոչ էթիկ գովազդն ու պիառն են: Դրանց ամենազզվելի արտահայտումը՝ գրաֆիկական բաններային ցանցերը: Մարդիկ, անկախ նրանից, քլիք անում են դրանց վրա, թե ոչ, անընդհատ ինֆորմացիա են ստանում: Այն էլ ինչ պրոպոգանդիստական բնույթի:
    Պավել Գլոբան ու Նաստրոդամուսը գուշակում են նոր ՍՍՀՄ
    Ռուսաստանի վերջը մոտ է
    Իրական փաստեր ընդդեմ հրեաների
    Գիտնականներն աստծո գոյության ապացույց են գտել
    Աշխարհի վերջը մոտ է
    Եվ այսպես շարունակ: Ինչ-որ մարդիկ, ովքեր ցանկանում են ուշադրություն գրավել, առավել ճչան վերնագրեր են գոռում: Թեև դրա տակ ուրիշ նպատակներ էլ կարող են լինել:
    Ամենաանտանելին տարբեր ինտերնետային խաղերի գովազդներն են: Ցույց է տալիս, ինչպես է ժամանակն ավարտվում, դու ահա-ահա կպարտվես: Եթե քո կարծիքով ուշադրություն չես դարձնում դրա վրա, ենթագիտակցական լարվածության, չհասցնելու զգացողությունը մնում է:
    Նմանատիպ բաններային ցանցերը կայքերին, որոնք կհամաձայնեն իրենց հետ համագործակցել, բավականին լավ փողեր են վճարում:
    Հենց նոր մի սայտում գովազդ էր՝ «ստրիպտիզ ձեր աշխատանքային սեղանի վրա»: Նկարում՝ անորեկտիկ, հոգնած հայացքով ու թառամած մաշկով մի աղջիկ, ձողից բռնված: Ինչ մելանխոլիկ ժամանակաշրջանում ենք ապրում:
    Լավ, չկենտրոնանամ վատ բաների վրա: Պետք է շտապ տնից դուրս գալ ու մի լավ հարբել: Ո՞վ կմիանա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Minerva (24.03.2010), SSS (20.03.2010), Yeghoyan (21.03.2010), Yellow Raven (20.03.2010), Yevuk (20.03.2010), Արևածագ (20.03.2010), Դատարկություն (20.03.2010), Ժունդիայի (26.03.2010), Լուսաբեր (20.03.2010), Շինարար (20.03.2010)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Արդեն տաքություն չունեմ: Տրամադրությունս էլ, ինչպես երևում է, սկսեց բացվել:
    Սաֆարին ափդեյթից հետո սկսեց աշխատել Վիստայի վրա, ուրախությանս չափ չկա: Ընդհանրապես, եթե ինչ-որ մեկը չի օգտվել Սաֆարիից, ինքը չգիտի, թե ինչ ա իսկական բրոուզերը: Ինչքան տանջվեցի Օպերայի քմահաճությունների պատճառով: Օրինակ, վերջինը, որը կարծես թե վերջն էր իր վիդջեթներով ու մնացած համով բաներով, Ֆեյսբուք խրոնիկապես հրաժարվեց լոգին լինել: Ինտերնետ Էքփլորեր 8-ն առաջին մի քանի օրը լավ աշխատեց, նույնիսկ զարմացել էի: Մինչև Էջաքսով էջ մտա: Օրինակ՝ ֆոտոբաքեթ: Ու սկսեց ամեն տառը գրելուց մտածել... Մոզիլլայի հետ ուրիշ պատմություն է: Մի քանի ժամ աշխատանքից հետո սկսում է հիշողությունն այնպիսի տեմպերով խժռել, որ ԱյԹյունսս սկսում է կտրտել:
    Բայց Սաֆարին իմ սիրտը պատկանում է կծած խնձորներին:
    Տակ, տեխնիկական բաժինը փակենք, անցնենք գրականին: Քանի որ վաստակաշատ ֆենտեզի կարդացող եմ, մի քանի խորհուրդ տամ սկսնակ ֆենտեզի գրողներին անտագոնիստների մասին:
    Մոտիվացիա: Ժողովուրդ, ձեր բացասական հերոսների մոտիվացիան եթե համոզիչ չլինի, քանի թուր էլ տաք ձեռքերը, օրկերի քանի հազարանոց բանակ էլ դնեք ետևը, նա համոզիչ չի դառնա: Իսկ մոտիվացիան ընտրելիս զգույշ եղեք, որ մոտիվացիան համապատասխանի անտագոնիստի անհատականությանն ու մասշտաբին: Ցանկացած դեպքում, անտագոնիստների դասակարգման համար կարելի է կիրառել ռեսլինգում կիրառվող տարբերակը.
    Crazy heel
    Գժված տիպ: Վտանգավոր, անկանխատեսելի: Հաճախ մեղադրում է ուրիշներին իր անհաջողությունների մեջ, առանց պատճառի հարձակվում սրա-նրա վրա: Ամենից հաճախ ձգտում է ճանաչման կամ իշխանության: Օրինակ՝ Հերոստրատը:
    Monster heel
    Հրեշ, ուրիշներին իր ուժով բազմակի գերազանցող, ամեն ինչ իր ճանապարհին ոչնչացնող անտագոնիստ: Երբեմն՝ նպատակ չունենալով դա անել: Օրինակ՝ Քինգ Քոնգը:
    Egotistical heel
    Էգոիստ: Ունի նպատակ, որին հասնելու համար պատրաստ է չափից դուրս հեռու գնալ ու զոհաբերել ուրիշ մարդկանց կամ նրանց նպատակները: Կարող է ձգտել փողի, իշխանության կամ այլ բաների: Սովորաբար մակերեսային տիպ է, նրան անիմաստ է գլխավոր անտագոնիստ դարձնելը: Սովորաբար այդպիսի հերոսներն իրենց ագահության պատճառով պրոբլեմներ են ստեղծում թե իրենց, թե ուրիշների համար: Օրինակ՝ Սուպերմենի թշնամի Լեքս Լյուտերը: Քանի թողարկում էին հեղինակներն ապարդյուն նրան տարբեր հատուկ զենքեր ու սուպերուժերով օգնականներ տալիս, ներառյալ կրիպտոնիտը՝ քարը, որը Սուպերմենին զրկում էր իր ուժերից: Միևնույն է՝ Լյուտերը «համոզիչ չէր»: Իսկ Բեթմենի «Ջոկերը» (Crazy heel) միանգամից «կպնում է սրտիդ»:
    Popular heel
    Անտագոնիստի հատկանիշներով օժտված հերոս, ներկայացված դրական կոնտեքստում: Նա կարող է խաբել, խորամանկել, ահաբեկել, մասսայական ջարդեր ու ավերածություններ կազմակերպել, բայց մնալ ընթերցողի սիրելին: Մայքլ Մուրկոկը, դատելով առաջին գրքի նախաբանից, փորձել է իր Էլրիկին ստեղծել այս կատեգորիայի մեջ, բայց անհաջող. Էլրիկն իրականում «չարյաց փոքրագույն» ու «հանգամանքների զոհ» կատեգորիայի պրոտագոնիստ է: Ինչն է մեղավորը. Մուրկոկի մոլուցքն Էլրիկի ամեն քննադատելի արարքի համար արդարացում գտնել: Այս դասի հիանալի ներկայացուցիչներ են Ալան Մուրի V-ն ու Ֆրենկ Միլլերի «Մեղքերի Քաղաքի» Դուայթը: Հաճախ նրանց կարելի է բացատրել «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով:
    Delinquent heel
    Հակահասարակական, «քյառթու» տիպ: Փորձում է վախեցնել մարդկանց, ճնշել, վանդալիստական վարք է ցուցաբերում: Նա հերոսի հետ նույն միջավայրում է ապրում ու բոլորին ստիպում է խաղալ իր կանոններով: Իսկ իր կանոններով նա միշտ հաղթող է, հակառակ դեպքում նա ազատ է փոխել կանոնները: Գլխավոր անտագոնիստ դարձնելու համար անհրաժեշտ է ուրիշ կարգերի գծերի հետ միախառնել ու մեծ վարպետություն ցուցաբերել:
    Foreign heel
    Այս կետում շեղվենք ռեսլինգային բնորոշումից ու տանք նոր սահմանում. նա «օտարածին մարմին» է հերոսի աշխարհի համար, աշխարհը կասկածի տակ է դնում նրա գոյության իրավունքը, դրանով նրա վրայից հանելով ցանկացած բարոյական պահանջ: Մարդկանց տեսանկյունից նա հրեշ է: Կարող է լինել նվաճող կամ ինքնապաշտպանվող: Օրինակ՝ «Մատանիների Տիրակալի» Սաուրոնը:

    Իհարկե, սրանք միայն «թելեր» են, իսկ լավագույն անտագոնիստները միայն մի թելով չեն հյուսվում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Minerva (24.03.2010), SSS (22.03.2010), Yeghoyan (21.03.2010), Արևածագ (20.03.2010), Դատարկություն (20.03.2010), Շինարար (20.03.2010)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Մի աղջիկ կար, ում հետ ես ժամադրվում էի շենքերի տանիքներին: Բառիս բուն իմաստով: Մի անգամ նույնիսկ ամբողջ գիշերը տանիքին անց կացրեցի, որ առավոտը շուտ նրան տեսնեմ: Նա էլ իմ համար նախաճաշ էր բերել:
    Լավ աշուն էր: Ինչ-որ արիստոկրատիկ բան կար մեր զույգի մեջ, երևի հազվագյուտ դեպքերից էր, որ ես ինձ «հարդարված» տեսքի էի բերել:
    Ես անսովոր վառ երազներ եմ տեսնում, գիտե՞ս: Ես տարբերություն չեմ դնում իրական ու երազային իրադարձությունների միջև: Երևի միայն այն հարցում, որ երազներս միայն իմն են: Ինչ էլ լինի, ինչ էլ ունենաս, մի օր արթնանում ես՝ ու չկա:
    Չափից դուրս հաճախ եմ կոմպրոմիսի գնացել ինքս իմ խղճի հետ, նամանավանդ աղջիկների հարցում: Բայց ախր ես ուրիշ կյանքերով էլ եմ ապրել, ուրիշ մարդկանց հետ: Թե երազում, թե արթմնի: Մարկ Պաուլերի դրած նկարը հիշեցրեց: Ես շատ տարբեր կյանքերով եմ ապրել: Բայց ամեն անգամ արթնանում էի, ու դա չկար: Մի կողմից վատ է՝ բան չկա, որի վրա կարող եմ հենվել, մյուս կողմից՝ ախր հենարանները վատ սովորություն ունեն սոսնձվել ու բալլաստ դառնալ: Ու ես ազատ եմ նոր կյանք սկսել:
    Էհ) ցանկացած դեպքում, մի օր ես արթնանում եմ, ու այդ ամենը չկա: Հանճարեղ ռեժիսոր է Ամենոբարը. նրա «Բացիր աչքերդ» ֆիլմն այս վիճակը հիանալի է նկարագրում:
    Բացիր աչքերդ, Սոֆ:
    Չձանձրացրեցի՞:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Minerva (24.03.2010), SSS (22.03.2010), Yellow Raven (20.03.2010), Yevuk (21.03.2010), Արևածագ (21.03.2010), Ժունդիայի (26.03.2010), Մանուլ (06.04.2010), Շինարար (20.03.2010)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Վերջապես նորմալ քնեցի: Մոտ տասնմեկ ժամ անընդմեջ: Չէին սպասում, թե կստացվի:
    Լսում եմ Սթիվեն Քինգի «Սև Աշտարակի» առաջին մասի աուդիոգիրքը: Ասեմ, որ գիրքը հիանալի է գրված, նամանավանդ վերամշակված (հեղինակի կողմից վերամշակված, ոչ թե ինչ-որ մեկի վերապատմած-պարզեցրած-կրճատածը): Անձամբ ես այրվելու արժանի հերետիկոսներ եմ համարում այն մարդկանց, ովքեր աուդիոգրքերն օգտագործում են գործով զբաղված ժամանակ գիրք լսելու համար: Անձամբ ես դրանք օգտագործում եմ, երբ աչքերս չեմ ուզում լարել կամ երբ գիրք կարդալը հարմար չի (ասենք՝ երթուղայինում):
    Չնայած՝ դե, այդ մարդկանց կարդացածն էլ սովորաբար այնքան թեթև բան է լինում, որ կարող են ականջի պոչով լսել, իրենց գործն էլ զուգահեռ անել: Պատկերացնում եմ, «Սև Աշտարակի» վախենալի պահերը լսող ու աման լվացող մարդն ինչպես է կասկածանքով ու վախով նայում ետ, ստուգում, արդյո՞ք ատրճանակները գոտու վրա են կամ՝ Տոլկիենի «Մատանիների Տիրակալը» լսող մարդն ինչպես է շորերը պարզաջրում նույն կատաղությամբ, ինչպես ռոհիրրիմներն են օրկերին ջարդում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Minerva (24.03.2010), Moonwalker (06.08.2013), SSS (22.03.2010), Yellow Raven (21.03.2010), Yevuk (21.03.2010), Արևածագ (21.03.2010), Դատարկություն (22.03.2010), Շինարար (21.03.2010)

  9. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Ինքնահիացմունքի պերեդոզ կստանամ հիմա սարքեցի փորումի բլոգը: Չմոռանամ՝ Չուկին էլ գրեմ, որ ինքն էլ Ակումբի համար նման մի բան սարքի, բազմաթիվ լավ ձևեր սովորել եմ, օգտակար կլինի:
    Ում հետաքրքիր է՝ http://tpforums.blogspot.com/
    Կցել եմ Թվիթթերին ու Ֆեյսբուքին, Ֆեյսբուքով տարածելու ֆունկցիա եմ ավելացրել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լուսաբեր (22.03.2010), Ֆրեյա (24.03.2010)

  11. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Լավ օր էր: Եթե կարող եք ձեր նախկին ընկերուհու հետ (ով ձեզ ինքն է թողել) այսքան մոտիկ մնալ, ապա ձեր նախկին ընկերուհին հազվագյուտ ազնիվ ու տակտով մարդ է
    Հետո գնացի օֆիս, Թոմիկի, Արինի ու Արինի ընկերներից մեկի հետ միասին կոնյակ հարբեցինք (ասում էի, չէ՞, որ պետք է հարբել) Չէ, իսկապես լավ օր էր: Շնորհակալություն, Գոհարիկ: չնայած նկարում անկապ ես դուրս եկել, չաղո
    Կցված նկարներ Կցված նկարներ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (24.03.2010), Farfalla (24.03.2010), Leo Negri (23.03.2010), VisTolog (24.03.2010), Yevuk (27.03.2010), Ժունդիայի (24.03.2010), Ռուֆուս (23.03.2010)

  13. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Ֆորումի բլոգի համար լոգո նկարեցի, որ վերջապես բռնեց ֆորումի կոնցեպցիայի հետ հետո ֆոտոշոփով կախարդեցի վրան, մինչև մարդկային տեսք ստացավ: Գնահատեք.

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (24.03.2010), Ariadna (24.03.2010), ars83 (24.03.2010), Minerva (24.03.2010), SSS (24.03.2010), Whyspher Whisper (30.03.2010), Yevuk (27.03.2010), Արևածագ (24.03.2010), Դեկադա (24.03.2010), Ուլուանա (24.03.2010), Ֆրեյա (24.03.2010)

  15. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Վերջերս որոշ մարդիկ իմ նկատմամբ, մեծամիտ չհնչի, հիացմունքի նման զգացողություն են ունենում: Այս իրավիճակն ավելի, քան լավ են նկարագրում Ջոն Պետրուչիի հետևյալ տողերը.
    Misunderstood
    Waiting
    In the calm of desolation
    Wanting to break
    From this circle of confusion

    Sleeping
    In the depths of isolation
    Trying to wake
    From this daydream of illusion

    How can I feel abandoned even when the world surrounds me
    How can I bite the hand that feeds the strangers all around me
    How can I know so many
    Never really knowing anyone

    If I seem superhuman
    I have been
    Misunderstood

    It challenges the essence of my soul
    And leaves me in a state of disconnection
    As I navigate the maze of self control

    Playing a lion being led to a cage
    I turn from a thief to a beggar
    From a god to God save me

    How can I feel abandoned even when the world surrounds me
    How can I bite the hand that feeds the strangers all around me
    How can I know so many
    Never really knowing anyone

    If I seem superhuman
    I have been
    Misunderstood

    Playing a lion being led to a cage
    I turn from surreal to seclusion
    From love to disdain
    From belief to delusion
    From a thief to a beggar
    From a god to God save me

    How can I feel abandoned even when the world surrounds me
    How can I bite the hand that feeds the strangers all around me
    How can I know so many
    Never really knowing anyone

    If I seem superhuman
    I have been
    Misunderstood
    Ահա և երգը.


    Ընդհանրապես, երգերի բառերից առումով, ես Պետրուչիի նկատմամբ հարազատության զգացողություն ունեմ:
    Ահա ևս մի երգ, որի բառերի հեռինակը նա է.
    Solitary Shell
    He seemed no different from the rest
    Just a healthy normal boy
    His mama always did her best
    And he was daddy's pride and joy

    He learned to walk and talk on time
    But never cared much to be held
    and steadily he would decline
    Into his solitary shell

    As a boy he was considered somewhat odd
    Kept to himself most of the time
    He would daydream in and out of his own world
    but in every other way he was fine

    He's a Monday morning lunatic
    Disturbed from time to time
    Lost within himself
    In his solitary shell

    A temporary catatonic
    Madman on occasion
    When will he break out
    Of his solitary shell

    He struggled to get through his day
    He was helplessly behind
    He poured himself onto the page
    Writing for hours at a time

    As a man he was a danger to himself
    Fearful and sad most of the time
    He was drifting in and out of sanity
    But in every other way he was fine

    He's a Monday morning lunatic
    Disturbed from time to time
    Lost within himself
    In his solitary shell

    A momentary maniac
    With casual delusions
    When will he be let out
    Of his solitary shell
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (24.03.2010), Whyspher Whisper (30.03.2010), Արևածագ (24.03.2010)

  17. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Տակ, առաջին սեր, կոնչերտո ջութակի ու նվագախմբի համար, ռե մինոր:
    Եթե սպասում եք նոստալգիկ ու սենտիմենտալ պատմություն լսել իրար թաթիկներից բռնած զբոսնող դպրոցականների մասին, ապա հիասթափեցնեմ ձեզ՝ այդպիսի բան իմ մոտ չի եղել (էժանագին ռոմանտիկայի նոպաները մոտս սկսեցին բարձր դասարաններում ու ինստիտուտի ցածր կուրսերում):
    Adagio
    Իհարկե, կար Նա) Նա-ին անվանենք Լիլիթ, որովհետև անունն իսկապես Լիլիթ էր: Լիլիթը հորաքրոջս հարևան բժշկի աղջիկն էր. շիկահեր, ակտիվ երեխա էր, այնքան գեղեցիկ Բացի այդ ամենից, նա նաև մրցակիցս էր՝ ես երկրորդ Բ դասարանի ամենաուժեղ գերազանցիկն էի, նա՝ երկրորդ Ա-ինը: Եթե մեր ծնողները փորձում էլ էին կոմունիստական ձևերով մեր միջև մրցակցություն սերմանել, դա նրանց մոտ չստացվեց. շատ արագ մենք անբաժան ընկերներ դարձանք: Միասին նստում ու մոնոպոլիա էինք խաղում՝ ժամերով, նույնիսկ օրերով:
    Ասեմ, որ շատ կեղտոտ էի խաղում բանկից փողեր էի ցրում, տներն էի խառնում, բայց ոչ թե նրա համար, որ հաղթեմ, այլ որ խաղը չավարտվի: Կարելի է ասել՝ մենք մի անվերջանալի երկար խաղ էինք խաղում: Ձեր իմացած մոնոպոլիաներից չէր. մեծ դաշտով, երեք «օղակներով»՝ ազնիվ, կրիմինալ ու էլիտար:
    Հիշում եմ, որ իմ համար «բախտ» էր բացում: Դե, աղջիկները սիրում են այդ տարիքում նման բաներով տարվել: Ինչ-որ բարդ հաշվարկ էր ԶԱՔՍ (ուղղագրական սխալն առկա էր կոնցեպտուալ նպատակներով) ու ՍԱՀՆԱԿ բառերի տառերի հետ կապված, մի քանի աղջիկների անուններ էի տալիս, իբր թե որոշում էր, թե ում հետ ինչ հարաբերություններ են լինելու: Ասեմ, որ այս ամենը ես չէի հորինել: Զ-ն չեմ հիշում, ինչ էր նշանակում, Ա-ն նշանակում էր, որ ամուսնանալու եմ այդ աղջկա հետ, Ք-ն, իհարկե, նշանակում էր, որ այդ աղջկան, հմմ, դոմփելու եմ (ի ամոթ ինձ ասեմ, որ երկրորդ դասարանում ես չգիտեի, թե դա ինչ է, իսկ Լիլիթը գիտեր իհարկե, ես գիտակի դեմք էի անում ու չէի հարցնում), Ս-ն՝ որ սիրահարվելու եմ: Ես ամեն անգամ նրա անունն էլ էի տալիս, բայց երբեք ոչինչ չէր ստացվում: Չնայած, հիմա որ մտածում եմ, գոնե այդ հարցում այդ «գուշակությունն» ինձ ճիշտ պատասխան տվեց:
    Ավելորդ կլինի ասել, որ ոտքերիս մատներից մինչև ականջներիս ծայրերը սիրահարված էի նրան: Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչպես, բայց սիրահարված էի: Անընդհատ ուզում էի ասել, ու երևի կասեի, եթե ամեն ինչ այդպես հանկարծակի չավարտվեր:
    Մի օր իմացա, որ ընտանիքով տեղափոխվում են Երևան: Ես ու Լիլիթը խոստացանք գտնել իրար, ինչ էլ լինի: «Նորք պանսիոնատի մոտ», ահա թե ինչ ասաց ինձ:
    Ես մտքումս խոստացա նրան միշտ սիրել: Մենք միասին անց կացրեցինք մոտ կես տարի:
    Largo
    Մի կես տարուց ես էլ Երևան եկա: Այդ պահից սկսած ես փորձում էի պահել խոստումս, բայց ոչինչ չէր ստացվում: Երբ փորձում էի ազգականներիցս ինչ-որ բան իմանալ, ազգականներս սկսում էին կատակներ անել այդ առիթով, ինչն իմ համար ստորացուցիչ էր: Դրա համար էլ ես սկսեցի փակվել ինքս իմ մեջ, ոչ մեկին ոչ մի բան չէի ասում: Շատ մարդիկ չէին կարողանում բացատրել իմ տրամադրության կտրուկ անկումները, բայց իմ ինչի՞ն էր դա պետք:
    Լիլիթին չորս տարի չգտնելուց հետո հանձնվեցի: Իհարկե, «երիտասարդ» այրու կյանք էի վարում, ուրիշ աղջիկների նկատմամբ ուշադրություն ցուցաբերելով, որ իմ պրոբլեմներն ուշադրություն չգրավեն ու ծաղրի առարկա չդառնան: Ես փոքր ժամանակ անասելի զգայուն էի ծաղրի նկատմամբ. անսովոր անունը, բնականաբար, խնդիրներ էր ստեղծում բակում (ինչքան էլ դա տարօրինակ հնչի՝ ոչ դպրոցում), իսկ սիրային պլանում ամենաթեթև ակնարկը հորս կատակների առիթ էր դառնում, ու ոչ մեկը չէր հասկանում, թե ինչքան վատ եմ ես զգում դրանից:
    Այլ կերպ ասած՝ ես մնացել էի ինքս իմ հույսին:
    Երբ առաջին անգամ հանդիպեցինք, 94 թվի ամառն էր: Երբ հանդիպեցինք նորից, արդեն 2001 թվի օգոստոսն էր: Ահա թե ինչպես դա պատահեց. մի անգամ ինձ զանգահարեց մեր ընդհանուր ծանոթներից մեկն ու խոսքի մեջ ասաց. «Գիտե՞ս, Լիլիթի հետ էի խոսում, քեզանից էր հարցնում»:
    Allegro Molto
    «Իսկապե՞ս», հարցրեցի ես՝ լսածիս չհավատալով: Չեք պատկերացնի, ինչպես էր սիրտս բաբախում:
    «Հա, իր մեյլն էր տվել, որ փոխանցեմ քեզ»:
    Առաջին կուրսը նոր ավարտած, տասնվեց տարեկան տղա էի: Պատկերացնու՞մ եք, ինչեր անցան մտքովս: Պատկերացրեցի, որ նա էլ է այս ամբողջ ընթացքում փնտրել ինձ, որ նա էլ է... սիրե՞լ ինձ: Այո, ես այդպես պատկերացրեցի:
    Իրար հետ թեթևակի խոսեցինք՝ չափազանց հուզված էի, որ հեռախոսով երկար խոսեմ: Լիլիթն ասաց, որ շուտով իր ծննդյան օրն է. օգոստոսի 13-ին
    Ճիշտն ասած, չէի սպասում, որ մարդ կարող է իր ծննդյան օրը դիսկոյում նշել (ասեմ, որ դա առաջին ու վերջին անգամն էր, որ ես դիսկո ոտք դրեցի): Հանդիպեցինք ու... ճանաչեց: Ես էլ ճանաչեցի, չնայած երկուսս էլ անասելի փոխվել էինք: Նայեց ինձ, ես ժպտացի, նա էլ ժպտաց: «Բայանդու՞ր», հարցրեց: «Լիլիթ», ես տեղս չէի գտնում: Ինձանից բարձրահասակ էր դարձել (տասերորդ դասարանում իմ բոյը 1,42 էր, երկրորդ կուրսի սկզբում՝ 1,60, հիմա՝ 1,77): Էլի գեղեցիկ էր, բայց ինչ-որ խորթ, վանող բան էր ավելացել, որը ես տարիքի հետ սովորեցի ճանաչել. Լիլիթն էքստրովերտ էր դարձել այլ կերպ ասած, նրա «հասարակական ես»-ն «անձնական ես»-ից ավելի մեծ էր:
    Երբեք չեմ սիրել պարել. այդ օրն էլ բացառություն չէր: Ես եկել էի միայն մի նպատակով. ասել ամեն ինչ, որ կիսատ էր մնացել: Փարթիի մեջ տեղում ես հնարավորություն ունեցա դա անել:
    «Գիտե՞ս, ես քեզ սիրում էի»:
    «Գիտեմ, գնալուց առաջ Էդգարը քո նամակը բերել էր»:
    «Ի՞նչ նամակ»:
    «Դե, որ գրել էիր: Էդգարը բացել-կարդացել էր, ծիծաղելով բերեց»:
    Գրողն ինձ տանի, թե ինչ-որ նամակ էի գրել: Մինչև հիմա էլ այդ ամենն իմ համար գաղտնիք է մնում:
    «Իսկ դու ինձ սիրու՞մ էիր: Եթե քեզ այն ժամանակ ասեի, ի՞նչ կանեիր»:
    «Ինչքան հիշում եմ՝ չէի սիրում: Համ էլ կջղայնանայի»:
    «Իսկ... եթե սիրու՞մ էիր»:
    «Չէ, հաստատ չէ: Ես այդ ժամանակ այդպիսին էի»:
    Ասես ամեն ինչ երազի մեջ կատարվեր. հիշում եմ՝ ինչպես սեղանից տանձ վերցրեցի ու կծեցի: Որդնած էր: Ինչևէ, ես այն մինչև վերջ կերա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Minerva (25.03.2010), SSS (25.03.2010), Yevuk (27.03.2010), Արևածագ (24.03.2010), Դեկադա (24.03.2010), Էլիզե (19.06.2010), Ժունդիայի (26.03.2010), Լուսաբեր (24.03.2010), Ձայնալար (25.03.2010), Ուլուանա (24.03.2010)

  19. #10
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ք-ն, իհարկե, նշանակում էր, որ այդ աղջկան, հմմ, դոմփելու եմ (ի ամոթ ինձ ասեմ, որ երկրորդ դասարանում ես չգիտեի, թե դա ինչ է, իսկ Լիլիթը գիտեր իհարկե, ես գիտակի դեմք էի անում ու չէի հարցնում),
    Իսկ ես դրա մասին միայն 2-րդ կուրսում եմ իմացելէնպես որ մի նեղվի
    իսկ ընդհանուր ընտիր էր
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (25.03.2010)

  21. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես դրա մասին միայն 2-րդ կուրսում եմ իմացելէնպես որ մի նեղվի
    իսկ ընդհանուր ընտիր էր
    Ես ոչ միայն չգիտեի, թե այդ բառն ինչ է նշանակում, այլև չէի իմանում, որ մարդիկ բազմանալու համար այդպիսի բարդ ծիսակարգ են իրականացնում դրա մասին ես իմացա չորրորդ դասարանում: Մոտս շոկ էր, սարսափ, ախր ես բավականին թերի պատկերացում ունեի նույնիսկ այն մասին, թե ինչ վերջնական տեսք են ստանալու իմ սեռական օրգանները, էլ չեմ խոսում կանացի սեռական օրգանների մասին: Այդ ժամանակ էլ ես որոշեցի, որ եթե ամուսնանամ, երբեք սեքսով չեմ զբաղվելու: ինչ-որ տեղ նույնիսկ սարսափ էի զգում այն մտքից, որ ծնողներս ինձ ունենալու համար նման զզվելի բան են արել:
    Մի քանի ամսից մոտիկ ընկերոջս պատմեցի դրա մասին: Նա, բարեբախտաբար, ուրիշ տեսանկյուն ուներ այդ հարցի վերաբերյալ ու իր տեսանկյունն ապացուցելու համար ինձ պոռնոֆիլմ ցույց տվեց: Ես հասկացա երկու բան.
    ա) սեքսը բնավ էլ զզվելի չի, ընդհակառակը՝ այն ինձ ձգում է
    բ) սեքսը միայն բազմանալու մեթոդ չի
    Դրանից հետո սկսեց ինտենսիվ ուսումնասիրությունների շրջանը բացի դրանից՝ խոսք տվեցի ինքս ինձ չտառապել գեղեցիկ թվացող հիմարություններով: Ու մինչև այժմ էլ ձգտում եմ այդ կանոնից չհեռանալ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Մի քանի զվարճալի պատմություն:
    Մի անգամ Աբովյանով քայլում էի ուշ ժամի, այնտեղ էլ մի բոմժ մուրացկան կա (Սիլ Պլազային կից): Անցնում էի կողքով, մեկ էլ վերև նայեց ու զարմացած ասաց.
    «Վայ քու արա»:
    Բառացիորեն, հենց այդպես էլ ասաց

    Մի անգամ էլ ինչ-որ աղանդավորական մոտեցավ.
    - Կուզեի՞ք, որ ես ձեզ հասցնեի աստծո խոսքը:
    - Չէ, շնորհակալություն, լավ է:
    - (քթի տակ) Է, դե տանձիս թե չուզես
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    SSS (25.03.2010), Yellow Raven (25.03.2010), Yevuk (27.03.2010), Դեկադա (25.03.2010), Ժունդիայի (26.03.2010), Լուսաբեր (25.03.2010), Ձայնալար (25.03.2010)

  24. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Տաքությամբ, ջղայնացած, տորրենտները՝ մեռած վիճակում (քրոջս տորրենտները չգիտեմ ինչու իմերին խեղդում են) գնաց քնելու:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  25. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Էդ ինչ լավն ա «A Lot Like Love» կինոն Ընդհանրապես, քիչ են կինոները, որ էդքան պրոբլեմատիկ լինելով հանդերձ էդքան բարի լինեն:
    Չգիտեմ ինչու՝ ինձ դուր են գալիս գրեթե բոլոր ֆիլմերը, որոնց մեջ առաջին պլանի գործողությունները դանդաղ են ընթանում, այդ ընթացքում երկրորդ պլանի վրա տարիներ են անցնում, լիքը բաներ են փոխվում, բայց հերոսի հիմնական զարգացումն ու ապրումները դանդաղ, հանգիստ են ընթանում: Օրինակներ՝ «Ամելի», «Ֆորրեսթ Գամփ»:
    Ֆիլմը չնայած կարելի է մտցնել ռոմանտիկ կատակերգությունների կատեգորիայի տակ, ոչ գերքաղցրացրած է, ոչ էլ «պոշլի»: Չնայած՝ ի՞նչ եմ պատմում, ինքներդ նայեք

    Երգ ֆիլմից (որ ֆիլմի տրամադրությունը պատկերացնեք).


    Ֆիլմի թրեյլերը.
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 26.03.2010, 02:25:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Minerva (05.04.2010)

  27. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Եռաձայն ֆուգա երգեհոնի, աչքերի ու ասեղների համար

    Տաքություն ունեցած ժամանակ գինի հառռռբելն ու երգեր երգելն մի այլ կայֆ ա)))
    In the jail that held Mc Swiney
    In the prison where he died
    Lies two daughters of old Ireland
    And they fill my heart with pride
    For I know that England wishes
    That we'd let them die alone
    But the voice of dear old Ireland
    Cries for us to bring them home

    Hear it ring on the air
    It's the voice of my country so fair
    Can't you feel can't you see
    The IRA will set them free

    Twas the love of dear old Ireland
    Brought them to a prison hell
    But the ghosts of Pearse and Connolly
    Filled their lonely prison cell
    Clarke and Plunkett stand beside them
    Mc Donagh Mc Dermott and Wolfe Tone
    And all the voices of old Ireland
    Cry for us to bring them home

    So I pray you men of Ireland
    Don't betray our daughters true
    Proudly stand beside our heroes
    Lest they die for me and you
    Though the tyrant would deny us
    We can break their hearts of stone
    And all of Ireland will be singing
    When we bring our daughters home
    Մի քիչ молодежная-террористическая ստացվեց (ալյա «Jingle Bombs»), բայց դե
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աչքերի լինզայի ընտրություն
    Հեղինակ՝ Նոյեմ, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 28.04.2017, 22:36
  2. Համար երեք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Փորձարկումներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 18.09.2010, 12:42
  3. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 24.08.2010, 14:19
  5. Նոր IDE web ծրագրավորողների համար
    Հեղինակ՝ Alik-V, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.11.2009, 16:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •