User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Կազմակերպված մատերիա՝ գիտակցություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կազմակերպված մատերիա՝ գիտակցություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդը օժտված է գիտակցությամբ: Իր գիտակցությամբ մարդը կարողանում է ինչ-որ չափով հասկանալ տիեզերքի բնույթն ու իր իսկ սեփական ուղեղի աշխատանքը: Մարդը կարողանում է հասկանալ, որ ունի գիտակցություն: Շատ կենդանի օրգանիզմներ դա չեն գիտակցում: Եթե փորձենք միաբջիջ ամեոբային բացատրել նրա դերը սննդի շղթայում՝ ոչինչ չի ստացվի:
    Մարդը օժտված է գիտակցությամբ, բայց դա միայն մարդու մտածողության արդյունքն է ինքն իր մասին: Հենց ամեոբայի օրինակով էլ. մարդը դատում է ամեոբայի «հասկանալ - չհասկանալու» մասին իր գիտակցությամբ, հնարավոր է, որ նա ունենա ինչ-որ «գիտակցություն», սակայն մարդու գիտակցությունն ինքն իրեն խաբում է: Մարդը փորձում է հասկանալ աշխարհը ու ինքն իրեն` օգտագործելով իր գիտակցությունը և հասնում է որոշակի արդյունքների: Մենք համարում ենք, որ մեր գիտակցությունը ճշմարիտ լուծումներ է գտնում, դրանում համոզվում ենք հենց օգտագործելով մեր գիտակցությունը:

    Իսկ ի՞նչ կլինի, եթե մի պահ մտածենք, որ մեր գիտակցությունը սխալական է ի սկզբանե, այսինքն տրամաբանական եզրահանգումները, լուծումները և այն ամենը, ինչ մարդը հասել է իր պատմության ընթացքում սխալ են, սխալ մտածողության արդյունք են և այդ «սխալը» մեր գիտակցությունը չի կարողանում ընկալել, քանի որ այն ընկալելու համար մենք օգտվում ենք հենց գիտակցությունից, իսկ նա` սխալական է: Այս դեպքում, մենք կարող ենք ենթադրել ինչ ցանկանանք ու համարենք, որ դա ճշմարիտ է:

    Կարելի է մտածել նաև հետևալ կերպ. այն ինչ գոյություն ունի արտաքին աշխարհում` մեր նյարդային համակարգի գործունեության արդյունքն է, այսինքն շրջապատում ոչինչն չկա, կա միայն մեր նյարդային համակարգը, որը կառուցում է ամեն բան ու մենք չենք կարող ապացուցել հակառակը, քանի որ մեր շրջապատի հետ կապը ապահովում է միմիայն մեր նյարդային համակարգը: Հնարավոր է նաև հետևալ դեպքը. մենք գիտենք, որ միայն մենք ենք օժտված գիտակցությամբ ու ապացուցում ենք այդ մեր գիտակցությամբ, շրջապատող անկենդան ու կենդանի բնության յուրաքանչյուր առարկա նույն կերպ է մտածում, դրա համար էլ ոչ մեկս չենք կասկածում առարկաների գիտակցված լինելու մեջ:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.03.2010), Freeman (19.06.2010), Tig (22.03.2010), Արևհատիկ (21.03.2010), Հայկօ (21.03.2010), Շինարար (21.03.2010)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կազմակերպված մատերիա՝ գիտակցություն

    Ինչքան հասկացա՝ տիեզերքի՝ գիտակցություն ունենալու հիպոթեզի համար հիմք են ծառայել երկու դրույթ.

    1. Մարդը կազմված է կազմակերպված նյութից և գիտակցություն ունի:
    2. Տիեզերքը կազմված է կազմակերպված նյութից:

    Բայց, ըստ էության, ի՞նչ է մարդը: Ի՞նչ է մեր իմացած ցանկացած կենսատեսակը: Նյութի մի կազմակերպված կույտ, որն ընդունակ է բազմանալու, հարմարվելու և նույնիսկ շրջակա միջավայրն իրեն հարմարեցնելու, չէ՞: «Կազմակերպված նյութ» հասկացությունը գիտակցությունը չի ներառում: Սխալ է պնդելը, թե մարդու ատոմներն ավելի կազմակերպված են, քան առյուծինը. երկուսն էլ ընդունակ են կատարելու նույն հիմնական գործողությունները՝ մարսողություն, շարժում, բազմացում և այլն: Ավելին՝ գիտակցության առումով էլ մարդն առյուծից որակապես ոչ մի բանով չի տարբերվում, տարբերությունները զուտ քանակական են: Քանի որ գիտակցությունը, միտքը, մտածողությունը պարզապես կենսատեսակի այդ վերոհիշյալ հիմնական ֆունկցիաները կարգավորելու, կանոնակարգելու, համակարգելու և հսկելու գործիքներ են: Առյուծը դրանք չի՞ կարգավորում: Կարգավորում է: Նույնը՝ մարդը. սակայն մարդու այդ համակարգը մի քիչ ավելի զարգացած է: Ինչ ուզում եք ասեք, բայց վերացական մտածողությունը, արվեստները, փիլիսոփայությունը և մնացած այն ամենը, որ այսպես թե այնպես, ուղղակի կամ անուղղակի կորպով չեն նպաստում բազմացմանն ու ադապտացմանը (ներառյալ այս տիպի թեմաներն ու քննարկումները ), պարզապես побочный эффект-ներ են՝ մարդու՝ ավելի լավ հարմարվող ու ավելի լավ տարածվող դառնալու ճանապարհին: Այսինքն՝ գիտակցությունը շատ հեղհեղուկ հասկացություն է. դժվար է ասել, թե ամեոբայից՝ սունկ, սնկից՝ ծաղիկ, ծաղկից՝ մողես, մողեսից՝ կատու, կատվից՝ մարդ ճանապարհին հստակորեն ո՞րտեղ հայտնվեց այդ գիտակցությունը: Պարզապես կենսատեսակներից մեկը (մարդը) սկսեց ադապտացիայի ու գոյատևման նպատակով ավելի շատ օգտագործել իր ունեցած գործիքներից մեկը (միտքը՝ համակարգող, հսկող օրգանը), ոչ թե մյուսը (մկանները, ասենք): Մի խոսքով, շատ հեռացա բուն թեմայից. ասածս այն էր, որ մատերիայի կազմակերպվածությունը (մեզ ծանոթ աշխարհում) ոչ միշտ է հանգեցնում մարդու մակարդակով գիտակցության. մարդն ընդամենը մասնավոր դեպք է, ով ընտրել է այդ մի ճանապարհը: Երկրորդ՝ գիտակցություն ասվածը, ամեն դեպքում, ծառայում է նորից նույն վերոհիշյալ նպատակներին՝ գոյատևմանն ու բազմացմանը, իսկ թե Տիեզերքը գոյատևման ու բազմացման խնդիր ունի, չենք կարող ասել և ոչ մեկս:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (22.03.2010), Արևհատիկ (21.03.2010), Դատարկություն (21.03.2010), Ժունդիայի (22.03.2010), Շինարար (21.03.2010)

  5. #3
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կազմակերպված մատերիա՝ գիտակցություն

    Հայկ ջան բայց արի ընդունենք, որ մարդը օժտված է ավելի բարձր գիտակցությամբ, քան իրեն պետք կլիներ միայն բազմանալու ու տեսակը պահպանելու համար: Օրինակ բերածդ առյուծը մտածված որս է անում իր սովը հագեցնելու համար, սեքսով է զբաղվում՝ բազմանալու համար և այն...: Ի տարբերություն առյուծի, մարդը կարողանում է տիեզերք բարձրանալ, լուսին թռչել ու բարդ մաթեմատիկական հաշվարկներ կատարել, տիեզերքի ուսումնասիրության համար, որը ոչ մի կերպ կապ չունի տեսակի պահպանման ու զարգացման հետ: Մարդու մոտ բարձրին հասնելու ձգտում կա, որը չկա ոչ մի այլ կենդանու մոտ:
    Ինչո՞վ է օգնում տիեզերքի մասին գիտելիքների կուտակումը տեսակի պահպանման կամ կերակրման գործում: Հակառակը, մարդիկ իրենց առօրյա կոմֆորտի ու ստամքոսի համար նախատեսված միջողներով գիրք են գնում ու սովորում, արվեստով են զբաղվում ու ստեղծագործում, որը ոչ մի ընդհանուր բան չունի միայն կշտանալ ու բազմանալ ցանկացող կենդանիների հետ:

    Ամբողջ հարցը կայանում է նրանում, թե ի՞նչն է ստիպում մարդուն ստեղծագործել, ավելի մեծ գիտելիքներ կուտակել ասենք հարևան գալակտիկայի մասին, որտեղ հայտնվելու ֆիզիկական հնարավորություն առանց այդ էլ չկա: Համենայն դեպս մեզ հայտնի մաթեմատիկան մեկ տարբերակ է թողնում այդպիսի ճանապարհորդության համար, այն էլ ոչ ստաբիլ ճիճվի առանցքների միջոցով:

    Ինչ վերաբերվում է գիտակցության իլուզիայի մասին, որը նշել է Դատարկությունը:
    Գիտակցության իլուզիան իհարկե հնարավոր բան է, բայց մարդը շատ ոլորտներ ուսումնասիրելիս օգտագործում է ոչ միայն սեփական զգայարանները, որոնք կարող են իլուզիա ու խաբեություն ստեղծել, այլ տարբեր տեսակի չափիչ սարքեր ու ուսումնասիրվող մատերիայի այնպիսի ազդեցություններ, որոնք նույնիսկ մեր զգայարանները ի վիճակի չեն ֆիքսել: Օրինակ հենց բազմաչարչար մութ մատերիայի գոյությունը մենք չէինք էլ նկատի, եթե չլիներ նրա գրավիտացիան: Իսկ գրավիտացիան զգայարաններով չենք զգում, այլ միայն տեսնում ենք նրա ճկած տարածություն-ժամանակային ցանցը, որը ուղիղ հետագծերը ճկում է շրջանաձև ուղեծրերի:
    Մատիրցայի գաղափարը տվյալ դեպքում ռեալ չէ: Այն ինչ մենք հայտնաբերել ենք, ավելի քան իրական է ու գոյություն ունի անկախ մեր գիտակցությունից ու զգայարաններից: Տիեզերական զոնդերը, որոնք չափում են տիեզերքի ռադիացիան, չեն կարող ունենալ իլուզիաներ, կամ հենց նույն իլուզիաները, որոնք մենք կունենաինք:
    էսպես չի մնա

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.03.2010), Tig (22.03.2010), Դատարկություն (22.03.2010), յոգի (22.03.2010), Շինարար (22.03.2010)

  7. #4
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կազմակերպված մատերիա՝ գիտակցություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է գիտակցության իլուզիայի մասին, որը նշել է Դատարկությունը:
    Գիտակցության իլուզիան իհարկե հնարավոր բան է, բայց մարդը շատ ոլորտներ ուսումնասիրելիս օգտագործում է ոչ միայն սեփական զգայարանները, որոնք կարող են իլուզիա ու խաբեություն ստեղծել, այլ տարբեր տեսակի չափիչ սարքեր ու ուսումնասիրվող մատերիայի այնպիսի ազդեցություններ, որոնք նույնիսկ մեր զգայարանները ի վիճակի չեն ֆիքսել: Օրինակ հենց բազմաչարչար մութ մատերիայի գոյությունը մենք չէինք էլ նկատի, եթե չլիներ նրա գրավիտացիան: Իսկ գրավիտացիան զգայարաններով չենք զգում, այլ միայն տեսնում ենք նրա ճկած տարածություն-ժամանակային ցանցը, որը ուղիղ հետագծերը ճկում է շրջանաձև ուղեծրերի:
    Մատիրցայի գաղափարը տվյալ դեպքում ռեալ չէ: Այն ինչ մենք հայտնաբերել ենք, ավելի քան իրական է ու գոյություն ունի անկախ մեր գիտակցությունից ու զգայարաններից: Տիեզերական զոնդերը, որոնք չափում են տիեզերքի ռադիացիան, չեն կարող ունենալ իլուզիաներ, կամ հենց նույն իլուզիաները, որոնք մենք կունենաինք:
    Ահա հասկանում եմ, որ ամեն բան չէ, որ մեր զգայարաններով ընկալում ենք, բայց ցանկացած սարքի ցուցադրած արդյունքները, մենք ընկալում ենք մեր զգայարաններով և ապա կատարում մեր զգայարանների ընկալածի հիման վրա մեր եզրահանգումները, որը արդեն բարձրագույն ճանաչողական գործընթացն է, այսինքն, եթե մեր զգայարանները կամ մտածողությունը մեզ ստի, ամեն դեպքում, նույնիսկ ամենաճշգրիտ սարքի ժամանակ սխալ արդյունքը ապահովված է, մենք ուրիշ տարբերակ չունենք արտաքին միջավայրը ուսումնասիրելու համար: Կամ երկրորդ դեպքի համար. իրականում սարքը գոյություն չունի, մեր նյարդային համակարգը ստիպում է զգալ ինչ - որ սարքի գոյություն, ազդակներ փոխանցելով դեպի ռեցեպտորներ, ապա զգայարաններով ընկալում է նրա արդյունքները նույն կերպ և մենք կատարում ենք սխալ եզրահանգումները:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (22.03.2010), Շինարար (22.03.2010)

  9. #5
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կազմակերպված մատերիա՝ գիտակցություն

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա հասկանում եմ, որ ամեն բան չէ, որ մեր զգայարաններով ընկալում ենք, բայց ցանկացած սարքի ցուցադրած արդյունքները, մենք ընկալում ենք մեր զգայարաններով և ապա կատարում մեր զգայարանների ընկալածի հիման վրա մեր եզրահանգումները, որը արդեն բարձրագույն ճանաչողական գործընթացն է, այսինքն, եթե մեր զգայարանները կամ մտածողությունը մեզ ստի, ամեն դեպքում, նույնիսկ ամենաճշգրիտ սարքի ժամանակ սխալ արդյունքը ապահովված է, մենք ուրիշ տարբերակ չունենք արտաքին միջավայրը ուսումնասիրելու համար: Կամ երկրորդ դեպքի համար. իրականում սարքը գոյություն չունի, մեր նյարդային համակարգը ստիպում է զգալ ինչ - որ սարքի գոյություն, ազդակներ փոխանցելով դեպի ռեցեպտորներ, ապա զգայարաններով ընկալում է նրա արդյունքները նույն կերպ և մենք կատարում ենք սխալ եզրահանգումները:
    Էդ տարբերակը զուտ որպես մոդել հնարավոր ա, բայց ռեալ չի: Եթե նույնիսկ ռեալ ա, ապա էդ սիմուլյատորը տիեզերքից էլ բարդ պետք ա լինի:
    էսպես չի մնա

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #6
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կազմակերպված մատերիա՝ գիտակցություն

    Տիեզերքը դա մի հսկա մարմին է, որը հսկվում է Գիտակցության կողմից և այդ տիեզերքում գոյություն ունի շատ մութ և լույս մասեր, որոնց մասին դեռ գիտնականները կարգին չգիտեն, դա Նյութ է ««մատերիա»», որը ըստ Սանկհյա փիլիսոփայության բաղկացած է քսանչորս նյութական տարրերից և դրանց վրա իշխում է Գիտակցությունը, այսինքը Ապրող Էակը: Նույնը դա մարդու մարմինն է, որը նույնպես բաղկացած է քսանչորս տարրերից և դրա վրա իշխում է Ապրող էակը: Երբ ապրող էակը լքում է մարմինը ապա մարմինը վերածվում է մի անգիտակից մատերիայի և միաձուլվում է հողի հետ...
    Ապրող էակը, որը գտնվում է Մարմնի սրտում, նրանից բխում է կյանքի ուժը, գիտակցությունը և տարածվում է մարմնով մեկ այրան և շնչի ճամփուղիներով, որոնք ըստ Էակի ցանկությամբ գործի են դնում մարմնին: Գոյություն ունի տասը Օդի տեսակ, որոնք են՛ Պրանավայուն, որի դերը զգայարանների և զգայական առարկաների միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններն է ղեկավարում: Դա ականջին թույլ է տալիս լսել, աչքերին տեսնել, քթին հոտոտել, լեզվին ճաշակել և ձեռքերին շոշափել:
    Այս գործողությունները կատարվում են Էակից դուրս, մարմնում: Մյուս տեսակը դա Ապանավայուն է, դերը վայրընթաց, մյուսը Վիյանա վայուն, որը կծկում և լայնացնում է, մյուսը Սամանա վայուն, որը պահպանում է հավասարակշռությունը և մյուսը Ուդանա վայուն, որը վերընթաց է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքացիական գիտակցություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.11.2008, 16:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •