Թեման բացելուց իհարկե չեմ ակնկալել, որ կստանամ պատասխան իմ հարցերին, որովհետև դրանց պատասխանը գտնելուց նոբելյան մրցանակի կարժանանաք: Ուզում եմ պարզապես քննարկենք ու ամեն մեկս մեր հասկացածով կիսվենք:
Էս թեմայով ցանկացած մտորրում կամ ցանկացած հետևություն կարող է շատերի համար ծիծաղելի ու անհավանական թվա, բայց մի պատմական ճշմարտություն կա, որը պետք է որ բոլորին ստիպի լուրժ վերաբերվել հարցին:
Մարդը օժտված է գիտակցությամբ: Իր գիտակցությամբ մարդը կարողանում է ինչ-որ չափով հասկանալ տիեզերքի բնույթն ու իր իսկ սեփական ուղեղի աշխատանքը: Մարդը կարողանում է հասկանալ, որ ունի գիտակցություն: Շատ կենդանի օրգանիզմներ դա չեն գիտակցում: Եթե փորձենք միաբջիջ ամեոբային բացատրել նրա դերը սննդի շղթայում՝ ոչինչ չի ստացվի:
Բայց այստեղ գալիս է ամենամեծ բայցը: Մեր մոլորակը իր վրա բնակվող կյանքի բոլոր դրսևորումներով ու կատարյալ կազմակերպվածությամբ ինքնին բավականին զարմանալի տեղ է: Չվախենամ բնորոծումներից. մեր մոլորակը հրաշք տեղ է տիեզերքում: Ու այդ հրաշք տեղի ամենաինտելլեկտուալ կենդանին՝ մարդը երևի միակն է, որը հրաշքներին չի հավատում, բայց իր իսկ գոյությունն ու գիտակցությամբ օժտված լինեը ավելի քան հրաշք է: Դրա համար ամենաանհավանական տարբերակները նույնիսկ ըսկի էլ խելքից դուրս չեն ու ծիծաղելի չեն: Ծիծաղելի չէ, որ մի քանի միլիոն նյարդային բջջիջները կոնկրետ դասավորության դեպքում գիտակցություն են ձեռք բերում ու ծիծաղելի չի լինի, եթե մեզնից մեկը անում է ենթադրություն, որ մեր մոլորակը իր բոլոր կենսահամակարգով ձևավորում է ավելի կատարյալ գիտակցություն: Ու առավել ևս չեմ ծիծաղի, եթե մեկն ասի, որ տիեզերքը, իր բոլոր ատոմների կոնկրետ դասավորությամբ օժտվել է գիտակցությամբ՝ գերհզոր գիտակցությամբ:
Էջանիշներ