Իրականում տիեզերքում դոմինանտ դեր խաղացողը հենց «կազմաքանդող» մատերիան է: Այսինքն դրան գիտնականները մատերիա չեն էլ կոչում, բայց դրա գոյությունը արտահայտվում է գալակտիկաների ու ամբողջ մեզ տեսանելի մատերիայի արագացումով իրարից հեռացմամբ՝ ցրմամբ: Ներկայիս դիտարկումներով տիեզերքը արագացումով ընդարձակվում է և ցրիվ է գալիս: Դրա պատճառը մութ էներգիան է, որը կազմում է հայտնի տիեզերքի 74 տոկոսը:
Ինձ մատեիայի կազմակերպող ուժի, կամ կազմակերպվածության «ձգտման» առեղծվածը հանգիստ չի տալիս: Ի՞նչն է ընդամենը 26 տոկոս կազմող մատերիային ստիպել կազմակերպվել, չնայած ընդհանուր 74 տոկոս մութ էներգիայի ազդեցությանը: Հա, նշեմ, որ այդ 26 տոկոսից 22-ը մութ մատերիան է, որը մենք չենք տեսնում, բայց որի գոյությունն արդեն ապացուցված է: Այն ստիպում է գալակտիկայի կենտրոնի ու ծայրամասերի աստղերին պտտվել նույն պարբերությամբ ու գրավիտացիոն ազդեցությամբ նույնպես երևում է: Ցանկացած գալակտիկայի զանգվածը տեսանելի մատերիայից 160 անգամ մեծ է ստացվում, քան պետք է լիներ:
Ի՞նչն է կազմակերպում մատերիան սկսած ատոմներից, մարդու ուղեղի նեյրոններից, մինչև աստղյին կլաստերների ու գալակտիկաների մատերիան:
Էջանիշներ