Մարդը օժտված է գիտակցությամբ, բայց դա միայն մարդու մտածողության արդյունքն է ինքն իր մասին: Հենց ամեոբայի օրինակով էլ. մարդը դատում է ամեոբայի «հասկանալ - չհասկանալու» մասին իր գիտակցությամբ, հնարավոր է, որ նա ունենա ինչ-որ «գիտակցություն», սակայն մարդու գիտակցությունն ինքն իրեն խաբում է: Մարդը փորձում է հասկանալ աշխարհը ու ինքն իրեն` օգտագործելով իր գիտակցությունը և հասնում է որոշակի արդյունքների: Մենք համարում ենք, որ մեր գիտակցությունը ճշմարիտ լուծումներ է գտնում, դրանում համոզվում ենք հենց օգտագործելով մեր գիտակցությունը:
Իսկ ի՞նչ կլինի, եթե մի պահ մտածենք, որ մեր գիտակցությունը սխալական է ի սկզբանե, այսինքն տրամաբանական եզրահանգումները, լուծումները և այն ամենը, ինչ մարդը հասել է իր պատմության ընթացքում սխալ են, սխալ մտածողության արդյունք են և այդ «սխալը» մեր գիտակցությունը չի կարողանում ընկալել, քանի որ այն ընկալելու համար մենք օգտվում ենք հենց գիտակցությունից, իսկ նա` սխալական է: Այս դեպքում, մենք կարող ենք ենթադրել ինչ ցանկանանք ու համարենք, որ դա ճշմարիտ է:
Կարելի է մտածել նաև հետևալ կերպ. այն ինչ գոյություն ունի արտաքին աշխարհում` մեր նյարդային համակարգի գործունեության արդյունքն է, այսինքն շրջապատում ոչինչն չկա, կա միայն մեր նյարդային համակարգը, որը կառուցում է ամեն բան ու մենք չենք կարող ապացուցել հակառակը, քանի որ մեր շրջապատի հետ կապը ապահովում է միմիայն մեր նյարդային համակարգը: Հնարավոր է նաև հետևալ դեպքը. մենք գիտենք, որ միայն մենք ենք օժտված գիտակցությամբ ու ապացուցում ենք այդ մեր գիտակցությամբ, շրջապատող անկենդան ու կենդանի բնության յուրաքանչյուր առարկա նույն կերպ է մտածում, դրա համար էլ ոչ մեկս չենք կասկածում առարկաների գիտակցված լինելու մեջ:
Էջանիշներ