Բարև բոլորին
Ով կարող է ինձ ինչ-որ կոնկրետ տեղեկություն տալ Հայաստանի մանկատներից որևէ մեկի մասին, ուզում ենք մի օր նվերներ առնենք երեխաներին ու գնանք, բայց չգիտեմ որ մանկատուն կարելի է գնալ, տվյալներ ինտերնետում չգտա:
Բարև բոլորին
Ով կարող է ինձ ինչ-որ կոնկրետ տեղեկություն տալ Հայաստանի մանկատներից որևէ մեկի մասին, ուզում ենք մի օր նվերներ առնենք երեխաներին ու գնանք, բայց չգիտեմ որ մանկատուն կարելի է գնալ, տվյալներ ինտերնետում չգտա:
Բարև)
Միակ մանկատունը, որտեղ եղել եմ` Զեյթունին է /կամ N59, կամ N59 դպրոցի մոտ, էդ մասը լավ չեմ հիշում/, կարելի է, օրինակ, էնտեղ գնալ:
Rhayader (19.03.2010)
Եղավ մերսի, իսկ ինչի էիր գնացել, օգնության համար էլի? Պայմանավորվել էիր, թե հենց միանգամից գնացիր մտար?
Հարգելի Բիզնեսմեն, մտեք ակումբի «Բարեգործական ծրագիր» թեման http://www.akumb.am/showthread.php/8...A3%D5%AB%D6%80, ահագին ինֆորմացիա կգտնեք։ Ակումբցիները տարբեր մանկատներ այցելել են, երեխաներին նվերներ տարել, հետները խաղացել, զբաղացրել։
Վերջին խմբագրող՝ Ariadna: 19.03.2010, 16:23:
When life gives you lemons, make lemonade
Եթե իրոք ուզում ես և հնարավորություն ունես բարի գործ անել, մանկատներից բացի սոցիալապես շատ ավելի խոցելի խմբեր կան, ով բարեգործություն ա մտածում, մանկատուն ա այցելում, ակումբի որոշ անդամներ էլ, որքան գիտեմ, մանկատներից մեկին բազմիցս ու շարունակաբար օգնում են, բայց կան մարդիկ, որ շատ ավելի մեծ օգնության կարիք ունեն, մանկատներին ի վերջո որոշ չափով պետությունն ա պահում, բարեգործներն ու նրանց, ում պետք ա բարեգործ երևալ, առաջին հերթին մանկատուն են գնում, մասնավորապես Կուկի այս գրառումը նայիր, էս մարդկանց օգնիր, թե կարող ես, մեծ գործ արած կլինես…
Ariadna (19.03.2010), My World My Space (19.03.2010), Արևհատիկ (19.03.2010), Ժունդիայի (19.03.2010)
Շինարար ջան ապրես հետաքրքիր մեկնաբանությունների համար, բայց էտ քո ասածները իմ մտքով շատ անգամա անցել: Ուղղակի իմ կարծիքով մանկատան երեխաները էն խավն են, որոնք շփման, ուշադրության ու սիրո կարիք միշտ ունեն: Կապ չունի պետությունը օգնումա թե չէ, կամ ինչքան բարեգործներ են բարեգործություն անում մանկատների հաշվին: Մանկատնում մեծացող երեխան մնումա մանկատնում մեծացող երեխա: Պիտի շփումը նրանց հետ մեծացնել, խորհուրդներ տալ, որ կյանքում ճիշտ ուղղու վրա կանգնեն: Իսկ ինչ վերաբերվումա բարեգործները բարեգործություն են անում որ բարեգործ երևան, դու երևի ընդհանուր նկատի չունէիր, որոշ դեպքեր հնարավոր են: Ուղղակի մի բան կասեմ, իրանք գոնե մի բան անում են, իսկ մնացածը ինչ են անում???
Քո ասած Link-ը նայեցի: Ուղղակի չգիտեմ, թող դաժան չթվամ, բայց իմ կարծիքով ավելի հասուն տարիքի մարդիկ պետք է ամեն ինչի ինքնուրույն հասնեն: Օգնությունները լուծում չեն: Դրանք ժամանակավոր բնույթ են կրում և մարդու մեջ առաջացնում են չաշխատելու, ուրիշից սպասելու, հույսը ուրիշի վրա դնելու սովորություն: Իսկ եթե իրենք փորձեն ինչ-որ բան ստեղծեն, թեկուզ գիտեմ շաաատ դժվարա, իրանց դրության մեջ մտնում եմ, էտ ժամանակ դանդաղ, բայց թեկուզ տարիների ընթացքում մի բանի կհասնեն: Անհնար բան չկա, մեծ ցանկությունա պետք:
CactuSoul (19.03.2010)
BusinessMen (19.03.2010)
BusinessMen, շատ լավ միտք է: Իսկ ի՞նչ կարծիքի ես Սպիտակի կամ Գյումրու մանկատներից մեկն այցելելու մասին: Ինֆորմացիա, կարծում եմ, Ռուֆուսը կարող է տալ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ապրես Ariadna ջան, ահագին կարևոր ինֆորմացիա գտա: Ուրախ եմ որ նման բաներ կազմակերպում եք:
Եթե ուզում եք կարանք բոլորով գնանք, ովքեր ցանկանում են, բայց սկզբի համար ավելի ցանկալիա Երևանի մանկատներից մեկը: Մենք ընկերներով ու գործընկերներով մոտ 70,000 դրամ կդնենք: Ես ամեն ինչ կկազմակերպեմ, ուղղակի մանկատան հետ կապնվելու հարցնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ