Արցախի անկախության ճանաչումը այլընտրանք չունի, քանի որ այլապես ցանկացած գործողություն Հայաստանի կողմից, լինի դա ռազմական տեխնիկա ուղարկել, կամավորներ ու առավել ևս բանակ Հայաստանի միջազգայնորեն ընդունված տարածքներից դուրս, համարվում է օկուպացիոն գործողություն։ Նույնիսկ եթե Արցախահայությանը սպառնող վտանգն է պատճառը, թե պատմական անարդարություները ու սահմանների անորոշությունը, մեկ է սկզբից պիտի Հայաստան պետությունը հայտարարի թե ինչ կարգավիճակով է վերաբերվում Արցախին ու ցանկացած այլ տարածքի ու միայն դրանից հետո համապատասխան գործողությունների դիմի...
Դա էր պատճառը որ Ռուսաստանը Օսեթիուան ու Աբխազիան հապճեպ ճանաչեց առանց տարակուսելու, որ կարող է մնացած հյուսիսային կովկասի ժողովուրդներն էլ սկսեն անկախություն պահանջել։
Նույն կերպ Թուրքիaն է ճանաչել հյուսիսային կիպրոսի պետությունը, որ իր զորքերի այնտեղ գտնվելը հիմնավորի։
Անկախության ճանաչումը արվում է սեփական զորքերի տեղաշարժը հիմնավորելու համար, օրինակ հարևան պետության ժողովրդին բնաջնջումից փրկելու կամ կարգուկանոնն այնտեղ հաստատելու համար զորք մտցնելու համար...
Դա նույնիսկ սերժանտները ու ռոբոտներն են հասկանում, ինչու էլ հա ակնարկում են, որ եթե Ադրբեջանը որոշի ռազմական գործողություններ սկսել, Հայաստանը առաջին քայլը որ անի Արցախի անկախության ճանաչելն է լինելու, որի կհետևի ռազմական համագործակցության պայմանավորվածություն ու ՀՀ Զինուժի ու նրա հետ համագործակցողների պարտավորվածությունը օգնել Արցախ պետությանը։
Հարցը միայն նրանում է, որ սերժանտները ու ռոբոտները չեն դադարում բլոտ խաղալ ու Արցախը ճանաչելը իրենց վերջին կոզիրն է, իսկ հայությունը բլոտ խաղալու ժամանակ չունի, մեկ է պիտի ճանաչի Արցախ պետությունը, դրանից էլ ինչքան արագ այնքան հեշտ կլինի լուծում գտնել ու նույնիսկ հնարավոր պատերազմից խուսափել....
Էջանիշներ