Պատերազմները միշտ էլ հրահրվում են:
Բայց մեր-հայերիս մոտ կա այն սխալ թեզը, թե պատերազմները ուժեղներն են հրահրում:
Ոչ, պատերազմը թույլերն են հրահրում իրենց թույլությամբ:
Ուժեղն ուժեղի վրա չի հարջակվի: Ուժեղը թույլի վրա է հարձակվում, երբ համոզված է, որ հաստատ կհաղթի:
Հիմա մենք աշխարհով մեկ ողբ ենք կապել, թե մենք ապրել ենք ուզում, թե մենք թույլ ենք, թե մենք պատերազմ չենք ուզում, վախենում ենք պատերազմից, ձեր ցավը տանենք, արեք էս արյունարբու թուրքերից մեզ ազատեք:
Այդ պայմաններում, առողջ քաղաքական տրամաբանության շրջանակներում, մեր հարեևանների մեջ չպետք է լինի մեկը, որ չուզենա մեզանից մի բան փախցնել: Դրա համար ոչ միայն թուրք ու ադրբեջանցին է մեր վզին նստած, այլ վրացիք էլ են օրը մեջ խաղեր տալիս: Իրանն էլ մեծ խաղերի մեջ է, ժամանակ չունի, թե չէ սատկող էշից ինքն էլ մի նալ կպոկեր: Իսկ միջնորդներն էլ շշկռած են թե ինչ անեն, մեր շառի տակից ոնց դուրս գան: Դրսում կատու ենք, ներում էլ համատարած ԲՏ:
Արդեն մի 20000 տարի է, քաղաքակրթության ու պետության առաջացման պահից ի վեր, քաղաքական այբուբեն կա ստեղծված: Այդ այբուբենի առաջին տառը ա-ն չի- Պ-ն է: Հիմնական բառն էլ ոչ թե արա-սար~~~~ պրիմիտիվիզմն է, այլ ՊԱՏԵՐԶՄ բառն է:
Ցավալի է, բայց Նժդեհ-ից ու այլ մի քանիսից բացի, հայերս քաղաքական մսուրից էն կողմ մարդ չունենք անցած:![]()
Էջանիշներ