Նախ, սկսենք նրանից, որ 2008-ին ԼՂՀ-ն այդ տարածքները հռչակել է իր կազմի մեջ. չկան այլևս անվտանգության գոտի, ԼՂԻՄ եզրույթները: ԼՂԻՄ-ը լուծարել են դեռ ադրբեջանցիները՝ խորհրդային շրջանում, իսկ անկախության հռչակագրում հայտարարելով, որ 1918 թվի Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդն են իրենց հռչակում, դրանով իրենք իրենց զրկել են Արցախի վրա որևէ իրավունքից: Ու ո՞նց եք պատկերացնում, որ ԼՂՀ-ն կտա իր անվտանգության երաշխիքը հանդիսացող տարածքները: Այդ տարածքներով 4 շրջան է կարծեմ կազմվել՝ վարչատարածքային նոր բաժանումների հիման վրա: Այդքան մակերեսորեն մի նայեք այս հարցին, թե այս նախագահը սա կտա, այն մեկը չի տա... նախագահի տալով չի: Ու բացի դա մեռա կրկնելով՝ միակողմանի զիջում չի լինելու:
Էջանիշներ