Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Ցանկացած նախագահ, որ կփորձի Արցախը հանձնել Ադրբեջանին, հաջորդ օրը չի լուսացնի: Չի լինելու հանձնում, լինելու է փոխզիջում:
Ու լրիվ աբսուրդ ա, թե ոչ լեգիտիմ նախագահն է, որ Արցախը պահելու է... Այսինքն, եթե լեգիտիմ չի, հրաժարական կտա, իր կաշին կփրկի, իսկ իրենից հետո կգա լեգիտիմ կոչված նախագահը և Արցախը վարդագույն ժապավենով կհանձնի Ադրբեջանին, և դեռ ավելի մեծ տպավորության և հանդիսավորության համար շոմպայնով էլ կշնորհավորի: Թե՞ ոչ լեգիտիմին հաջորդելու է ոչ լեգիտիմը... ասենք ամիսը մեկ նախագահ փոխենք, որ Արցախը <<պահենք>> Արցախը կպահենք ՀՀ-ն զարգացնելով ու ամրապնդելով, ոչ թե մկների ժողով գումարելով:

Մի բան հիշեք. Արցախը մերն է, չի հանձնվելու Ադրբեջանին: Ադրբեջանը շա՞տ է ցանկանում, որ Արցախը լինի իր կազմում, թող գա ու փորձի վերցնել: Համոզված եմ, որ ռիսկ չի անի այդ քայլին դիմել... ու, ինչպես տեսնում եք, չի էլ անում:
Ես հասկացել եմ թե դա ոնց է լինելու: Հենց որ որևէ լեգիտիմ, կամ ոչլեգիտիմ ստորագրեց պայմանագիրը արևը կմարի: Ամբողջ մոլորակով էլ հաջորդ օրը չենք լուսացնելու: Դա հասկանում են աշխարհի բոլոր մեծամեծերը ու ըտենց բան թույլ չեն տա:
Արխային էղի Աստղ ջան, եթե մենք մեր կարճամտության, կամ այլ բնական ու անբնական արատների պատճառով չհիշենք, ուրիշները հիշելու են ու նման էշություն չեն անի: