Ցանկացած նախագահ, որ կփորձի Արցախը հանձնել Ադրբեջանին, հաջորդ օրը չի լուսացնի: Չի լինելու հանձնում, լինելու է փոխզիջում:
Ու լրիվ աբսուրդ ա, թե ոչ լեգիտիմ նախագահն է, որ Արցախը պահելու է... Այսինքն, եթե լեգիտիմ չի, հրաժարական կտա, իր կաշին կփրկի, իսկ իրենից հետո կգա լեգիտիմ կոչված նախագահը և Արցախը վարդագույն ժապավենով կհանձնի Ադրբեջանին, և դեռ ավելի մեծ տպավորության և հանդիսավորության համար շոմպայնով էլ կշնորհավորի: Թե՞ ոչ լեգիտիմին հաջորդելու է ոչ լեգիտիմը... ասենք ամիսը մեկ նախագահ փոխենք, որ Արցախը <<պահենք>>Արցախը կպահենք ՀՀ-ն զարգացնելով ու ամրապնդելով, ոչ թե մկների ժողով գումարելով:
Մի բան հիշեք. Արցախը մերն է, չի հանձնվելու Ադրբեջանին: Ադրբեջանը շա՞տ է ցանկանում, որ Արցախը լինի իր կազմում, թող գա ու փորձի վերցնել: Համոզված եմ, որ ռիսկ չի անի այդ քայլին դիմել... ու, ինչպես տեսնում եք, չի էլ անում:
Էջանիշներ