Պատմական վերլուծությունների վրա ժամանակ ծախսելու իմաստ չեմ տեսնում։ Ով ինչքան է դատարկ կամ լիքնը հասկանում ինչ է կատարվել 1998ին ժամանակի հետ կպարզվի։

Հիմա հարցը ուրիշ է Հայկական կողմի միակ փաստարկը «Արցախը հայության անվտանգության ու նոր Եղեռնից խուսափելու երաշխիքն է» ԱՄՆն պատրաստվում է չէզոքացնել նրանով, որ ընդունելու է Եղեռնը ու ստիպելու է Թուրքիային Եղեռնը դատապարտել ու հայերի հետ ու նկատմամբ անվտանգ վերաբերմունք ստեղծել։

Փոխարենը հայությունից պահանջվում է Արցախը հանձնել թուրքերի ենթակայությանը քանի որ Եղեռնը ընդունելով թուրքերը փոխվում են ու անվտանգությունը ապահովված է լինելու, չեք հավատում ԱՄՆի մամայի արևով են երդվելու։
Կամ պարզ ասած ԱՄՆ խոստանալու է խաղաղարար ուժերով այդ հարցին հետևել, որ թուրքերի Եղեռնը դատապարտելը իրականություն դառնա։

Սա ձեռնոտու է ԱՄՆին, քանի որ կտա հնարավորություն Ռուսաստանին զսպելու ու ուզած չուզած համաձայնվելու, որ ԱՄՆ ուժեր Արցախում տեղադրի միջազգային խաղաղարարների հովանու տակ, ինչը ԱՄՆ շատ ձեռնտու է - Իրանի սահմանին ռազմաբազա...

Ադրբեջանը այստեղ դեր չի խաղում, դրանից էլ բան չեն կարողացել ասեն, արդեն համաձայնվել են Մադրիդյան սկզբունքներին։

Հարցը Հայաստան-Թուրքիա է դառել Արցախն ու Եղեռն էլ մանր խաղաքաղ ու ես չեմ տեսնում ինչ որ մեկին հայկական աշխարում, որ պլոճիկ ունենա հրաժարվի Հայաստան-Թուրքիա պայմանագրից։
Արցախցիք հենց դա են հասկացել ու հիմա ասում են Իգոր Մուրադյանի բերանով, որ հիմա ինչ նոր նախագահ էլ լինի Արցախը հանձնելու է։

Ռուսներին եթե ձեռնտու չի էլ միգուցե, բայց դրա դեմ նրանք միայն մի բան կարող են անել, փորձեն Հայաստանում հեղաշրջում անեն մինչ Սարգսյանը հասնի Վաշինգտոն ու որևէ քննարկում սկսվի Արցախ-Եղեռն փոխանակման գործում... Կամ Ռուսները պատերազմի սպառնալիքները իրակնություն պիտի կդարձնեն, որ այս ամենը դադարեցնեն, բայց դրա համար ինչ որ մեկը կամ Հայաստանում կամ Ադրբեջանում պիտի պատրաստ լինի նման ծայրահեղության...