Մեջբերում Sophie-ի խոսքերից Նայել գրառումը
Կներես Արիացի իսկ ո՞վ ասաց, որ կնոջը հարցնում էին ամունանալ կամ չամուսնանալ: Եթե կնոջը 17 տարեկանում ամունացնում էին ինքն ինչ էր իմանում իրավունքնեի ոտնահարությունների մասին, որ մի հատ էլ հակառակ որոշում կայացներ: Հա ի դեպ ասեմ, որ այդ քո ասած սահմանը ոչ միայն ամուսինն է որոշում այլև սկեսուրը, սկեսրարը:
Քո ասածը խիստ մասնավոր դեպք ա, որը ընդհանուր պատկերի հետ քիչ կապ ունի: Օրինակ իմ երկու տատիկներն էլ ամենաերջանիկ ձևով են իրենց կյանքը անցկացրել:
Իսկ էն, որ սկեսուրն ու սկեսրարն են սահմանը որոշում, տենց բան չի կարող լինել: Իհարկե, եթե տղան առանձին տուն չունի ու ապրում է մոր ու հոր հետ, ապա թե՛ տղան, թե՛ կինը պարտավոր են հարգել ու ընդունել ծնողների որոշումները, այն պարզ պատճառով, որ ապրում են նրանց տանը: Բայց առանձին ապրելու դեպքում սկեսուրն ու սկեսրարը ընդհանրապես չեն խառնվում այդ ընտանիքի գործերին: