Այսինքն դասախոսիս նկարագրածն ավելի վատ վիճակ էր, քան հիմա: Ծնողն ամուսնացնում էր իր ուզած տղու հետ, թեկուզ էտ տղեն շատ փոքր էր աղջկանից ու ընդհանուր երկուսն էլ երեխա: Դա արդեն ի վերջո բերում էր դավաճանության: Իսկ դավաճանողը կդավաճանի և սրա, և նրա հետ: Այսինքն արդեն կորցնում ա իր բարոյականությունը, իսկ տղեն, չստանալով կնոջից ինչ որ բան, նույնպես դավաճանում ա, էն բարձր խոտերում: Բայց երկուսն էլ լավ իմանալով դա, մինչև կյանքի վերջ ապրում են: Կան գեղջկական երգեր, որտեղ բառերում այրիացած կինն ուրախանում է, որ վերջապես պրծավ իրիկից (ամուսնուց):
աա, պարզա արդեն
դե լաավ եկեք մի դեպք էլ ես պատմեմ, ինձ էլ էն նույն մամայիս տատնա պատմել ու ես ծանոթ եմ եղել գործող անձանց բոլորի հետ
Ուրեմն մի ընտանիքա, որում ապրում են ամուսիններ ու ամուսնու առաջին կնոջից մնացած երկու զավակները: Երբ ամուսինը պատերազմա գնում ու հետ գալիս տեսնումա կինը մի երեխա էլ ունի: ՈՒ ամբողջ գյուղը գիտեր, որ էտ երեխան կինը ունեցել էր ամուսնու որդուց, բայց ոչ մեկ բան չէր ասում: Տենց էլ մարդիկ ապրեցին` կինը մինչև մահ, ամուսինն էլ մինչև հիմա ապրումաԵրեխայի հայրությունն էլ պապն էր ընդունել:
Տատս նաև պատմում էր, որ պատերազմի տարիներին շատերը լեվի երեխա էին ունենում ու ծննդաբերության ժամանակ խեղդում, որ խայտառակ չլինեն, որովհետև ամուսինները պատերազմի դաշտում էին:
Այսինքը նենց էլ չի, որ եսիմ ինչ բարոյակ են եղել ու հիմա են վդրուգ անբարո դառել ու դա լրիվ օտար պրոպագանդայի արդյունքիցա: Պարզապես հիմա մարդիկ ավելի քիչ են կաշկանդվում, ավելի քիչ ուշադրություն են սկսել դարձնել դիմացինի կարծիքին, Մեծ մասը հասկացելա, որ իրա անձնականը ոչ մեկին չի վերաբերում և այլն: Ու տենց էլ պետքա լիներ...
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Վերջին մտքերի հետ թույլ տուր չհանաձայնել: Ախր ինչպես նշվեց, ազատ սերը խառնում են ուրիշ բաների հետ: Ընդհանուր, ազատության իմաստը չեն հասկանում, իրանց նենց ազատ են պահում, որ դրանով ազդում են դիմացինի նյարդերին:
ինչ՞ես ճիշտ կարդացի ՝Գլոբալիզացիան մարդկությանը տանում է ճիշտ ուղով , հաաաաաա՞ լուրջ ես ասում, իսկ դու տեղյակ ես գլոբալիզացիայի նպատակի գործողությունների մշակված պլանի մասին, թե ինչպես նոր երկրներ և նոր տարածքներ գրավի, կամ նրա մյուս կողմը դիտարկել ես ,նախքան դա ասելը,որ ճիշտ ուղով է տանում, եթե ուսումնասիրած լիներիր հաստատ նման անմտություն չէիր ասի
Քանի որ ավելի շատ գլոբալիզացիայի մասին է, պատասխանեցի այստեղ՝
http://www.akumb.am/showthread.php/4...AB%D5%A1/page6
Իսկ իմ կարծիքով ամեն ինչ էլ նորմալ է, սերունդը գնալով ավելի լավն ու բարոյական է դառնում, կամաց–կամաց ավելի են կարևորում սիրելով ամուսնանալը, եթե 5 տարի իրար հետ ման են գալիս ու հետո զգում են, որ էնքան էլ հարմար չեն, ամոթից չեն ամուսնանում, թե բա ինչ կխոսեն մեր մասին, իհարկե էդպիսիններն էլ դեռ կան, որ կուլ են գնում հասարակության կարծիքին։ Իհարկե էդ ամեն ինչը շատ դանդաղ է տեղի ունենում, ու երևի մեր ծոռները կապրեն էն օրենքներով ու նորմերով, որոնք կուզեի, որ հիմա լինեին, բայց ամեն դեպքում առաջընթաց կա։ Իսկ նախամուսնական սեռական հարաբերությունները բացարձակ կապ չունեն բարոյականության հետ, եթե մարդիկ իրար սիրում են, իրենք են որոշում՝ երբ, որտեղ կամ ինչ հաճախականությամբ։ Իսկ անբարոյականություն է ասենք սուտասանությունը, ընտրություններին 5հազար դրամով հոգին ծախելը, կաշառակերությունը, 8-րդ դասարանի կրթությամբ մարդուն դեպուտատ դարձնելը....., այ էդ երևույթների դեմ է պետք պայքարել, որ վաղը ունենանք նորմալ, առողջ սերունդ։
When life gives you lemons, make lemonade
Նախ ամեն մարդ թող մտածի իր բարոյական արժեքները կայունացնելու ու հաստատելու ուղղությամբ, հետո թող զբաղվի մնացածի "հոգիների փրկությամբ"…
Ամեն մեկիս արածը կուտակվում դառնում է հասարակական բարոյականություն։
Եթե ամեն մեկը մի վատ բան անելուց առաջ մտածի ու չանի, դա արդեն ահագին բան է։
Whyspher Whisper (18.03.2010), Yevuk (18.03.2010)
Ինչքա՞ն կարելի ա էս նույն թեման տարբեր վերնագրերով բացել ու քննարկել:
Ծխացրիք:
Լիովին համաձայն եմ, հիմա ուղղակի մարդու տարբեր ցանկությունները ավելի շատ որպես բնական են ընդունվում ու դրանք բավարարելու ճանապարհին էլ ընտրության ազատությունը բավականին մեծ է: Բայց միևնույն ժամանակ ծանոդներից մեկը /ամերիկյան կրթական ծրագրերի հետկապ ունեցող/ պատմում էր, թե ինչպես են ամերիկյան կազմակերպությունները վճարում երիտասարդներին մարդաշատ վայրերում զույգերով ման գալու, համբուրվելու համար: Ինձ սկզբից անիմաստ թվաց, բայց հենց էդպես է, որ անգիտակցաբար որպես սովորական ես սկում ընդունել այլ ազգին բնորոշ վարվելակերպը, հետևաբար սկսում ես վարվել նույն կերպ: Դա էլ երևի հայ երիտասարդի վարքի ու հայկական ընտանիքի ձևավորման դասակն պատկերացմանը հակառակ է:
Ադմինիստրացիային առաջարկում եմ փակել սույն թեման, նույնիսկ ջնջել թեման, որովհետև թեման շատ կոպիտ ձևով վիրավորում ա շատերին: Թեմայի հենց առաջին գրառման մեջ ասվում է, որ ծխող կանայք անբարոյական են: Միայն սա արդեն բավական է թեման փակելու և թեմայի հեղինակին խիստ նկատողությւոն տալու համար, հաջորդ անգամ նմանատիպ թեմա բացելու դեպքում նույնիսկ զրկելու թեմա բացելու հնարավորությունից և իրավունքից՝ մեծ թվով մարդկանց անհարկի վիրավորվելու հնարավորությունից զերծ պահելու համար:
Թեմայի քննարկումները ծավալվում են և շարունակելու են ծավալվել անհանդուրժողականության մթնոլորտում: Մեկը հենց ես, և կարծում եմ՝ շատերը չեն կարող հանդուրժել, որ ծխող կնոջը համեմատեն հարբեցող ու թմրամոլ կանանց հետ, մերկ ման եկող կանանց հետ (չգիտեի, որ կան այդպիսի կանայք. այ կիսամերկ գիտեի, բայց մերկ՝ ոչ), ծխող կանանց համեմատել մարմնավաճառների հետ: Աբսուրդի է հասնում: Կարծում եմ՝ ֆորումի ղեկավար կազմը թույլ չի տա ֆորումում մի թեմա, որը միտված է անհանդուրժողականություն սերմանելուն, մեծ թվով մարդկանց անհարկի կոպտորրեն վիրավորելուն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մոդերատորական. Ազգայնամոլության տարրեր պարունակող, անհանդուրժողականության տարրեր պարունակող, վիրավորական ձևակերպումներ պարունակող, սխալ բաժնում ու վատ պահանջով բացված թեման փակվում է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ