Հա, էս էն դեպքն ա, «ումոմ Արտգեո նե պոնյած»
Կոմպս վիդեո վիխոդ ունի։ Էդ վիդեո վիխոդը միացրել եմ հեռուստացույցին, նաև 4 հատանոց կաբել եմ անցկացրել, առանձին, հեռախոսալարերից, որ ձայնը փոխանցեմ համակարգչից հեռուստացույց։ 4-ից երեքը օգտագործվում ա։ Մեկը աջ ձայն, մեկը ձախ ձայն, մյուսն էլ գրաունդ, էն որ նկարի վրա ՍԼԵԵՎԵ ա գրած։ Իրականում սա կարող եմ դարձնել մոնո, այսինքն օգտագործեմ ընդամենը երկու լար։ Ինձ հիմա պետք ա, հակառակ ուղղությամբ էլ ձայն ուղղարկել։ Հեռուստացույցից համակարգիչ։ Դրա ահամար պետքա էլի նույն քանակով՝ 3 լար։ Հաշվի առնելով, որ մի ուղղությամբ մոնոն լրիվ բավարարում ա, ստացվում ա 2 մի կողմ ու 3 մյուս կողմ։ Միաժամանակ սրանք չեն օգտագործվելու, բայց միացրած մնալու են։ Հիմա, ասածս ինչ ա, էն ՍԼԵԵՎԵ, այսինքն գրաունդը, որ երկուսի համար էլ մի լարը օգտագործեմ, կաշխատի՞, որևէ բան չի՞ վառվի։
Էջանիշներ