Ես «Կարգին հաղորդման» շատ հումորների մեջ տեսել եմ copy paste ռուսական հումորներից:
Եվգենի Պետրոսյան
Միքայել Զադորնով
Վլադիմիր Վինակուր
Սերգեյ Դրոբոտենկո
Յուրի Գալցեվ
Յան Արլազորով
Վիկտոր Կոկլյուշկին
Պոնոմարենկո եղբայրները
Կարեն Ավանեսյան
Մաքսիմ Գալկին
Ես «Կարգին հաղորդման» շատ հումորների մեջ տեսել եմ copy paste ռուսական հումորներից:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Նշվածներից ամենաշատը Զադորնովի հումորն եմ սիրում: Պետրոսյանինը վատ չի, չնայած միջին եմ սիրում: Իմ հիշելով Գալկինինն էլ վատը չի: Մնացածին չեմ ճանաչում, կամ էլ դիտելով չեմ հավանել ու չեմ փորձել անունը հիշել:
Հենց նոր Զադորնովից մոտ 5-6 վիդեո նայեցի յութուբից կարծիքս անցյալ տարվա վաղեմությամբ չարտահայտելու համար:
Հավանում եմ հումորը. ամեն դեպքում հումոր կա: Պոզ ու պոչ կպցնելու հիմք չտեսա: Բոլոր ազգերի մասին խոսելիս էլ ինձ դուր է գալիս:
Դե հա, հումոր կա, ոչ մեկ չասեց չկա, բայց ես որքան տեսել եմ ինքը 1 ազգից է խոսում ու ընդգծված բացասական երանգով, որը կարողա քիչ դոզայով ծիծաղելիա, բայց որ չափը անցնումա արդեն հումորը կորումա:
Մանավանդ մի ժամանակ, առանց հումորի լուրջ "գիտական" վերլուծություններ էր կատարում մեծն ռուս ազգի մասին ու ռուսաց լեզվի մասին ու ահագին զավեշտալի բլթեր անում:
Rammer (24.03.2010)
Մի՛ մոռացիր, որ հումորը բավական բարդ ժանր է: Շատ դժվար է հումոր կարդալ 10 րոպե, ուր մնաց՝ մի ժամ, այն էլ պարբերաբար ու տարիներով: Ոչ մի հումորային սցենարիստ ի վիճակի չէ անսպառ հումոր հնարել բարձր մակարդակով:
Կարգին հաղորդումն եք էդքան գովում (չեմ հիշում ովքեր, կոնկրետ քեզ նկատի չունեմ), բայց իրենց մոտ մի քանի թեմա է անընդհատ: Կապիկություն են անում շատ լավ, բայց ծաղրում են մե՛կ հոմոսեքսուալիստներին, մե՛կ պոռնիկներին: Դա ավելի լավ է՞:
Ամեն հայ, որ նստած տեղը հայագովք ա անում ու հայտնի մարդկանց մեջ մի կաթիլ հայի արյուն ա որոնում, էդ նորմալ է: Որ ռուսներն էլ ինքնագովություն են անում, դա բլթ ա: Ամերիկացիների մասին էլ ինքս նման լիքը դեպքերի ականատեսն եմ եղել, ինչ ինքն է պատմում ու ծաղրում, այնպես որ էդ թեման իմ սրտից է ու սիրելիներից է:
Ուլուանա (21.03.2010)
Այսքանին անդրադառնամ, իհարկե գրելը դժվար է, բայց երբ նյութը 1 թեմայից այն կողմ չի անցնում արդեն պետքա մտածելու տեղիք տա, իսկական հումորիստը պետքա բազմազան թեմատիկաներով խոսա: Չգիտեմ միգուցե ստեղծագործական կրիզիսա, կարգինից չեմ խոսում, բայց եթե համեմատենք կարգինը 1000 անգամ ավելի բազմազան է քան Զադոռնովը: Պատկերացնում ես, կարգինը 7 տարի հոլովակներ նկարեր ու բոլորում ասեր "էծի տուպիե ամերիկաբցի" ասենք:
Ժող էնքան եմ սիրում Պետրոսյանի այս համարը.
http://www.youtube.com/watch#!v=xPk6...zKU&playnext=1
Իմ կարծիքով մեջներից կարգին հումորիստը Պետրոսյանն է: Զարդորնովը Պետրոսյանի հետ համեմատած անտաղանդ մեռնում է իր շովինիստական տափակ հումորով: Մենակ Պետրոսյանին լսելիս կարող եմ լաց լինելու չափ ծիծաղել, մնացածը թեթև ժպիտ են առաջացնում:
Si vis pacem, para bellum
Կան հումորներ, որ շատ եմ հավանել, բայց շատ քիչ եմ տեսել, օրինակ Պետրոսյանի 60-ամյակին նվիրված համերգի ժամանակ, հենց իր ելույթը պրապորշիկի ու զինվորների տնազով «пейвый-втойоой, пейвый-втойоой, пятый-шестоой, пейвый-втойоой,» ո՞վ ա տեսել, ես երկու անգամ հաջողացրեցի նայել, 2-րդն էլ էդ համերգի կրկնությանը, բայց հաճույքով երրորդ անգամ էլ կնայեի, չորրորդն էլ . . . .:
Կա եւս մի հումոր, ընդհամենը մեկ անգամ եմ տեսել, երկու տարի առաջ, որ Պետրոսյանը մոտը լիիիքը բջջային հեռախոսներ ունի ու իրան հազար տեղից զանգում են, մեկ սիրուհին, մեկ կինը, մեկ որդին, մեկ շեֆը, մեկ ենթակաները, ինքն էլ խառնում էլ ա արդեն «Котенок я бы с тобой поженился, если бы не эта кобыла . . . . это ты дорогая?» «Идиоты, дураки, болваны . . . . это вы Павел Семеныч?»
Վետրովից էլ կա մի հումոր, երկու անգամ եմ հաջողացրել նայել, Վետրովը դեղնավուն խաղալիք крыс-ի հետ, որին Վետրովի հետեւից խաղացնում էր մեկը:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Շատ եմ սիրում Մոիսեենկո եւ Դանիլյեց Վլադիմիրներին, շատ լավն են իրենց «Стиральный порошок»-ը եւ «Кролики»-ն:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Սվետլանա Ռոժկովան էլ համով է
Adriano (25.03.2010)
Խառումամբուռու
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ