Եվգենի Պետրոսյան
Միքայել Զադորնով
Վլադիմիր Վինակուր
Սերգեյ Դրոբոտենկո
Յուրի Գալցեվ
Յան Արլազորով
Վիկտոր Կոկլյուշկին
Պոնոմարենկո եղբայրները
Կարեն Ավանեսյան
Մաքսիմ Գալկին
Զադորնովի էժանագին նացիոնալիստական ոճով հումորներից մեղմ ասած սիրտս խառնումա: Իհարկե լավ հումորներ էլ ունի, բայց ընդհանուր առմամբ անդուրա:
Amarysa (18.03.2010), Sagittarius (20.03.2010), Վիշապ (17.03.2010)
Adriano (17.03.2010)
Մեջներից Զադորնովն է, որ իմաստային ա հումորը ավելի շատ՝ մնացածը կապիկություն են անում, ընդհանուր առմամբ ցածր եմ գնահատում ռուսական հումորը՝ ավելի ճիշտ երևի ցածր սխալ ա ասել՝ պարզապես ռուսական ա ու ինձ ոչ հոգեհարազատ: Մեր մի կարգին հաղորդումը իմ համար հազար հատ Եվգենի Պետրոսյան արժի:
Կարողա ես ոչ բոլոր ծրագրերն եմ նայել, բայց մեղմ ասած 1-2 ժամանոց ծրագրում մենակ լսել "էծի տուպիե ամերիկանցի" արդեն անլուրջա: Իհարկե հումոր կա, բայց իր մոտ դա արդեն հասելա հիվանդագին բնույթի: Էլ չասեմ, որ իր հաղորդումների ժամանակ արդեն լրիվ լուրջ փորձ էր անում "ապացուցել", որ աշխարհի բոլոր լեզուները առաջացել են ռուսերենից: Ռուսները ամենահին, ամենախելացի, ամենադիմացկուն, ամենահին լեզուն ունեցող ազգնա, բայց այ մնացածը "տուպիյե":
Մի խոսքով նայողը իր հետևությունները կանի
Վերջին խմբագրող՝ Norton: 17.03.2010, 17:20:
Համաձայն եմ այն պահով, որ ռուսակենտրոնությունը Զադորնովի թույլ տեղն է: Տեսեք, քանի այդ ամենը կատակ է կամ էլ կատակախառն մի բան` ամեն ինչ տեղին է: Բայց հենց Զադոռնովը սկսում ե խառնվել պատմական հարցերին... ուղղակի պետք չէ, էլի: Անձամբ ես չափազանց շատ եմ սիրում այդ հումորիստին, որ նրան դրա համար... չսիրեմ Ուղղակի վերաբերվում եմ այդ ամենին որպես մարդկային հերթական թուլության - իրոք, ով է անթերի?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ձայնալար (17.03.2010)
Եվգենի Պետրոսյան
Միքայել Զադորնով
Վլադիմիր Վինակուր
Սերգեյ Դրոբոտենկո
Յուրի Գալցեվ
Յան Արլազորով
Վիկտոր Կոկլյուշկին
Պոնոմարենկո եղբայրները
Կարեն Ավանեսյան
Մաքսիմ Գալկին
Էս ցուցակում հումորիստ մենակ Զադորնովն ու Կոկլյուշկինն են։ Մնացածը տափակ հումորի վարպետներ են Պետրոսյանի գլխավորությամբ։ Անշլա՞գ եք նայում։ Մի ժամանակ ես էլ էի նայում։ 12 տարեկանում…
Հումորիստներ են Ժվանեցկին, Զադորնով, Կոկլյուշկին, հիշեմ էլի կգրեմ։
Amarysa (18.03.2010)
իհարկե մեր ժամանակներում ընտրությունը մեծ է, ով ինչ ուզում նայում է: ես օրինակ շատ սիրում եմ կարգին հաղորդումը սակայն, հետ չեն մնում Զադորնովը ու Պետրոսյանը և այլոք: Այստեղ կարևորը նա է թե ինչ նպատակով ես նայում այդ հաղորդումները, օրինակ ես ուղղակի , երբ ուzում եմ ուրախանամ, տրամադրությունս բարձրացնեմ շատ հաճախ դիտում եմ ռուսական հումորային ծրագրերը: Սակայն եթե ամեն ինչ դիտվի քաղաքական լույսի տակ հումորը կգնա, իսկ քաղաքականությունը կմնա, սակայն չէ, որ դրանք հումորային ծրագրեր են: Այսինքն եթե այստեղ որևէ մեկը կամ մի քանիսը կան որ սիրում են Զադորնովին չարժե վատաբանել, քանզի նույն կարգին հաղորդումը լրիվ ուրիշ ժանրի հումորային ծրագիր է նրանք ուրիշ: Իհարկե թե Զադորնովը, թե Պետրոսյանը մեծ դեր ունեն ռուսական հումորում, նրանք իրենց գործի իսկական մասնագետներ են, եթե կարգին հաղորդման հայկոն ու մկոն մի քանի տարի է սկսել են, նրանք տասնյակ տարիներ են այդ գործի մեջ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ