Lion (26.12.2011), Lusinamara (12.09.2011), Magic-Mushroom (13.09.2011), Meme (12.09.2011)
Meme Այնքնան եմ սիրում քո գրառումները,միշտ սիրով եւ մեկ բաժակ ժասմինի թեյով կարդում եմ՝հատկապես քո օրագիրը,բա քո ոճը ինչքան՜ շատ եմ սիրում,ինչպես ասում են նորաձեւությունը անցնում է,իսկ ոճը միշտ մնում է,հենց կարդում եմ քո գրառումները մի տեսակ հաճելի մելանխոլիա է մոտս առաջանում եւ հիշում եմ մանկությունս,շատ եմ սիրում ռոմանտիզմը,խնդրում եմ միշտ մնա այդպիսին,քեզ նման աղջիկները ցավոք(միգուցե ավելի լավ է,ամենինչի քիչը լավ է) շատ քիչ են,երջանիկ եղիր
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Էս վերջերս երկու ակումբցի եմ հայտնաբերել ում ցակացած գրառում, անկախ նրանից ինչի մասին է, դեռ մի քանի բառ կարդացած, ձեռքս արդեն գնում է շնորհակալության կոճակին, մի երկու բառ հետո` վարկանիշի
Գեա և Way, շնորհակալություն հետաքրքիր, բովանդակալից և ամենակարևորը միշտ էթիկայի սահմաններում գրառումների համար:
Arpine (25.12.2011), E-la Via (30.10.2011), Meme (28.11.2011), Moonwalker (30.10.2011), Sambitbaba (06.11.2012), Tig (30.10.2011), Արևհատիկ (30.10.2011), Գեա (30.10.2011), Դատարկություն (30.10.2011), Ժունդիայի (30.10.2011), Ձայնալար (25.12.2011), Նաիրուհի (30.10.2011), Ֆոտոն (30.10.2011)
Ակումբում Շատերը կան, ում գրառումները հաճույքով եմ կարդում: Որոշակի մարդկանց, որոշակի ասպեկտներում հետաքրքիր է լինում կարդալը: Օրինակ մարդիկ կան, որոնք ինձ համար հետաքրքիր են զվարճալի, անեկդոտներ բաժնում, կան զուտ գիտական առումով, ստեղծագործելու առումով, մտածելակերպի տեսանկյունից, օրագրային գրառումներից, և ան: Ամեն դեպքում, առանձնացնեմ մի քանիսին:
Առաջին հերթին ուզում եմ նշել Ivy-ին, միգուցե մասնագիտական առումով է, բայց նրա գրառումներին հանդիպելիս, անպայման կարդում եմ:
Ինչպես նաև Շինարար, Հայկօ, Impression, Էլիզե, Jarre, Lion, Cactusoul:
Meme,Lion,Նարե91 , Moonwalker , Էլիզե - պարզապես հետաքրքիր են նրանց գրառումները:Սիրում եմ կարդալ դրանք՝ ինչ չափի էլ լինեն…
Անպայման պետք է նշեմ նաև Lusina-ին ու Valentina-ին
Վերջին խմբագրող՝ anahit96: 04.01.2012, 18:00:
Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է:
Նոր հին թեմաների գրառումներն էի կարդում ու նենց մի տեսակ կարոտեցի որոշ ակումբցիների գրառումներին:
Եթե պատահական, թեկուզ հյուրի կարգավիճակով ակումբ մտնեք, իմացեք, որ ձեզ սպասում են ու շտապ գրառումներ անելու Mark Pauler, Գեա, E-la Via (Way),Թամարա,Jarre,Farfalla,Lusinamara ...
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Էս թեմայում գրելու գայթակղությանն էլ չդիմացավ Ռուբին...
Դժվար է ինչ որ հերթականություն ընտրել ու մի քանի մղոնանոց գրառում չանելը, որովհետև եթե ակումբցիների գրառումները հետաքրքիր չլինեին, դրանցից սովորելու բան չունենայի, ապա ոչ ակումբն էսքան կսիրեի, ոչ էլ ակումբցիներին:
Լավ, նախ սկսեմ էն մարդկանցից, ում գրառումները կարդում էի ակումբում գրանցվելուց շատ առաջ:
Մինչև ակումբը.
Google-ում առաջին հայատառ փնտրածս բառը «Հարրի Փոթթեր» էր, իսկ առաջին արդյունքը բնականաբար akumb.am-ն էր, իսկ առաջին հանդիպածս մասնակիցը՝ Գալաթեան: (Հա՜, ու ես անտանելի լավ հիշողություն ունեմ:) Սկսեցի կարդալ Գալի բոլոր գրառումները, կարծեմ նաև վիկտորինաները Հարրիի մասին. 12-13 տարեկան երեխա էի, բա ուրիշ ի՞նչ կարդայի:
Հետո սկսեցի Ակումբի «Ստեղծագործական» բաժինը փորփրել: Ամենաշատը տպավորված էի Այվիի հեքիաթներով: Չնայած սև տառերով գրած էր, որ ոչ երեխաների համար են, բայց ես՝ 13 տարեկանում Մարկես կարդացածս, չնահանջեցի ու լա՜վ էլ արեցի, որովհետև քիչ եմ հանդիպել Այվիի գրածների պես համով, բարի, հետաքրքիր, հումորով ու հետն էլ ուսուցողական ստեղծագործություններ: Ինձ համար ամենաաչքի ընկնող, ամենահակասական ու ամենահետաքրքիր գրառումները Rhayader-ինն էին՝ իր սովորական գրառումներից սկսած ստեղծագործություններով վերջացրած: Նախաակումբային կյանքիցս մեկ էլ Բյուրի ստեղծագործություններն են տպավորվել:
Որպես ակումբցի.
Գրանցվելուցս հետո վերոհիշյալ մարդկանց գրառումներն ավելի ու ավելի շատ սիրեցի: Գալաթեային «Գետնահարկ» պատմվածքի շնորհիվ բացահայտեցի ու դասեցի իմ ակումբի գրողների շարքերը: Բյուրի օրագրային գրառումներն եմ շատ սիրում՝ թե՛ ճամփորդականը, թե իր անձնականն ու անկապում: Իր գրառումներից անկեղծություն ու ազատություն է թափվում, դե արի ու մի սիրի: Մեկ էլ շա՜տ մեծ ուշադրությամբ կարդում էի/եմ էս թեմայում Այվիի ու Բյուրի ոչ մի գրառում բաց չեմ թողնում. հուսամ մի օր արդյունքի կհասնեմ:
Սիրում եմ նաև Ուլուանայի գրառումները՝ ոչ միայն խելացի են, հետաքրքիր, այլև մտքերը միշտ սիրուն ու անսխալ են շարադրված: Ինչքան էլ երկար լինեն իր գրածները, միևնույն է մի շնչով ու հետաքրքրությամբ կարդացվում են: Բացի դրանից միշտ սովորելու ինչ-որ բան կա իրենից. Ուլուանան երբեք անիմաստ գրառում չի անում:
Ցանկացած թեմայում, նույնիսկ՝ «Զրուցարան»-ում, երբ տեսնում եմ, որ վերջին գրառումը Հայկօինն է, անպայման կարդում եմ: Որ թեմայում էլ գրի, ինչ էլ գրի. համով ու հետաքրքիր է գրում. դրանում էս վերջին «Հավաքածու»-ի ժամանակ համոզվեցի, երբ շատ Հայկօի մեկնաբանությունները որոշ պատմվածքներից ավելի հետաքրքրությամբ էին կարդացվում: (Չնայած որ իմ գրածին էդպես էլ չհասավ)
Նշված բոլոր մարդկանց գրառումները «Գրականություն» բաժնում էլ էմ սիրում: Քանի՜ գիրք եմ ակումբցիների շնորհիվ կարդացել, ու դրանց մեծ մասն էլ ամենասիրելիներից են դարձել:
«Երաժշտություն» բաժնում ամենաշատը Ռամշտայնի գրառումներն եմ սիրում. սկզբում զարմացել էի, որ Հայաստանում իմ նման երաժշտական ճաշակ ունեցող մարդիկ էլի կան:
Առանց Two-Face-ի գրառումների «Խաղեր» բաժինը չեմ պատկերացնում: Տնաշենը էնքան գայթակղիչ թրեյլերներ ա դնում, որ ես իմ չայնիկ տեղով ուզում եմ ամեն ինչ թողեմ ու էդ խաղը խաղամ:
Չուկի գրառումներն եմ սիրում՝ թեմա փակելիս. հաճախ էդ մի տող մոդերատորականն ավելի բովանդակալից ու հավես ա, քան ամբողջ թեման:
Սմոքիի գրառումների բարությունն եմ սիրում, Սամբիթբաբայի ՝ հանգստությունը, Նաիրուհու ու Տիգի՝ հայրենասիրությունը...
Դե եթե ես չասեմ, որ սիրում եմ նաև Մարիի մունաթախառն, ամեն ինչից սժգոհ, տեղ-տեղ գոթական ու մռայլ տարեր պարունակող գրառումները, ապա ինքը ինձ կուտի: Դե որպես այլմոլորակային արմատներ ունեցող վհուկ, մեր մարսեցի բարեկամի՝ Ալֆայի գրառումներն եմ սիրում:
Ուֆ, էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը: Էսքան շատախոսեցի, բայց որ գրեի, էլի կգրվեր: Հա՝ մեկ էլ առանձնահատուկ շատ եմ սիրում որոշ թեմաների «հոգեհաններին», որովհետև առանց իրենց կոնֆլիկտային գրառումների էլ անհետաքրքիր կլիներ...
Հ.Գ. Փաստորեն՝ իմ զգացմունքները գնալով լրջանում են ֆորումի նկատմամբ. տեսնես գոնե Ակումբն ինձ սիրու՞մ է:
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 07.05.2013, 03:25:
CactuSoul (07.05.2013), Chuk (07.05.2013), einnA (08.05.2013), ivy (07.05.2013), John (07.05.2013), Rammstein (07.05.2013), Sagittarius (07.05.2013), Sambitbaba (07.05.2013), Smokie (07.05.2013), StrangeLittleGirl (07.05.2013), Tig (07.05.2013), Two-Face (07.05.2013), Գալաթեա (07.05.2013), Լեդի Վարդ (07.05.2013), Հայկօ (07.05.2013), Մարկուս (07.05.2013), Նաիրուհի (07.05.2013), Ներսես_AM (07.05.2013), Նիկեա (24.04.2019), Ուլուանա (07.05.2013), Ռուֆուս (07.05.2013), Վոլտերա (07.05.2013)
Էս թեման ո՞նց եմ բաց թողել
Միանշանակ Յոհանի ու հիմնականում իրա գրառումներն եմ կարդում
Նիկեա (24.04.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ