User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: Ակումբցիներից ում գրառումներն են ինձ համար հետաքրքիր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայում գրելու գայթակղությանն էլ չդիմացավ Ռուբին...
    Դժվար է ինչ որ հերթականություն ընտրել ու մի քանի մղոնանոց գրառում չանելը, որովհետև եթե ակումբցիների գրառումները հետաքրքիր չլինեին, դրանցից սովորելու բան չունենայի, ապա ոչ ակումբն էսքան կսիրեի, ոչ էլ ակումբցիներին:
    Լավ, նախ սկսեմ էն մարդկանցից, ում գրառումները կարդում էի ակումբում գրանցվելուց շատ առաջ:
    Մինչև ակումբը.
    Google-ում առաջին հայատառ փնտրածս բառը «Հարրի Փոթթեր» էր, իսկ առաջին արդյունքը բնականաբար akumb.am-ն էր, իսկ առաջին հանդիպածս մասնակիցը՝ Գալաթեան: (Հա՜, ու ես անտանելի լավ հիշողություն ունեմ:) Սկսեցի կարդալ Գալի բոլոր գրառումները, կարծեմ նաև վիկտորինաները Հարրիի մասին. 12-13 տարեկան երեխա էի, բա ուրիշ ի՞նչ կարդայի:
    Հետո սկսեցի Ակումբի «Ստեղծագործական» բաժինը փորփրել: Ամենաշատը տպավորված էի Այվիի հեքիաթներով: Չնայած սև տառերով գրած էր, որ ոչ երեխաների համար են, բայց ես՝ 13 տարեկանում Մարկես կարդացածս, չնահանջեցի ու լա՜վ էլ արեցի, որովհետև քիչ եմ հանդիպել Այվիի գրածների պես համով, բարի, հետաքրքիր, հումորով ու հետն էլ ուսուցողական ստեղծագործություններ: Ինձ համար ամենաաչքի ընկնող, ամենահակասական ու ամենահետաքրքիր գրառումները Rhayader-ինն էին՝ իր սովորական գրառումներից սկսած ստեղծագործություններով վերջացրած: Նախաակումբային կյանքիցս մեկ էլ Բյուրի ստեղծագործություններն են տպավորվել:

    Որպես ակումբցի.
    Գրանցվելուցս հետո վերոհիշյալ մարդկանց գրառումներն ավելի ու ավելի շատ սիրեցի: Գալաթեային «Գետնահարկ» պատմվածքի շնորհիվ բացահայտեցի ու դասեցի իմ ակումբի գրողների շարքերը: Բյուրի օրագրային գրառումներն եմ շատ սիրում՝ թե՛ ճամփորդականը, թե իր անձնականն ու անկապում: Իր գրառումներից անկեղծություն ու ազատություն է թափվում, դե արի ու մի սիրի: Մեկ էլ շա՜տ մեծ ուշադրությամբ կարդում էի/եմ էս թեմայում Այվիի ու Բյուրի ոչ մի գրառում բաց չեմ թողնում. հուսամ մի օր արդյունքի կհասնեմ:
    Սիրում եմ նաև Ուլուանայի գրառումները՝ ոչ միայն խելացի են, հետաքրքիր, այլև մտքերը միշտ սիրուն ու անսխալ են շարադրված: Ինչքան էլ երկար լինեն իր գրածները, միևնույն է մի շնչով ու հետաքրքրությամբ կարդացվում են: Բացի դրանից միշտ սովորելու ինչ-որ բան կա իրենից. Ուլուանան երբեք անիմաստ գրառում չի անում:
    Ցանկացած թեմայում, նույնիսկ՝ «Զրուցարան»-ում, երբ տեսնում եմ, որ վերջին գրառումը Հայկօինն է, անպայման կարդում եմ: Որ թեմայում էլ գրի, ինչ էլ գրի. համով ու հետաքրքիր է գրում. դրանում էս վերջին «Հավաքածու»-ի ժամանակ համոզվեցի, երբ շատ Հայկօի մեկնաբանությունները որոշ պատմվածքներից ավելի հետաքրքրությամբ էին կարդացվում: (Չնայած որ իմ գրածին էդպես էլ չհասավ)
    Նշված բոլոր մարդկանց գրառումները «Գրականություն» բաժնում էլ էմ սիրում: Քանի՜ գիրք եմ ակումբցիների շնորհիվ կարդացել, ու դրանց մեծ մասն էլ ամենասիրելիներից են դարձել:

    «Երաժշտություն» բաժնում ամենաշատը Ռամշտայնի գրառումներն եմ սիրում. սկզբում զարմացել էի, որ Հայաստանում իմ նման երաժշտական ճաշակ ունեցող մարդիկ էլի կան:
    Առանց Two-Face-ի գրառումների «Խաղեր» բաժինը չեմ պատկերացնում: Տնաշենը էնքան գայթակղիչ թրեյլերներ ա դնում, որ ես իմ չայնիկ տեղով ուզում եմ ամեն ինչ թողեմ ու էդ խաղը խաղամ:
    Չուկի գրառումներն եմ սիրում՝ թեմա փակելիս. հաճախ էդ մի տող մոդերատորականն ավելի բովանդակալից ու հավես ա, քան ամբողջ թեման:
    Սմոքիի գրառումների բարությունն եմ սիրում, Սամբիթբաբայի ՝ հանգստությունը, Նաիրուհու ու Տիգի՝ հայրենասիրությունը...
    Դե եթե ես չասեմ, որ սիրում եմ նաև Մարիի մունաթախառն, ամեն ինչից սժգոհ, տեղ-տեղ գոթական ու մռայլ տարեր պարունակող գրառումները, ապա ինքը ինձ կուտի: Դե որպես այլմոլորակային արմատներ ունեցող վհուկ, մեր մարսեցի բարեկամի՝ Ալֆայի գրառումներն եմ սիրում:
    Ուֆ, էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը: Էսքան շատախոսեցի, բայց որ գրեի, էլի կգրվեր: Հա՝ մեկ էլ առանձնահատուկ շատ եմ սիրում որոշ թեմաների «հոգեհաններին», որովհետև առանց իրենց կոնֆլիկտային գրառումների էլ անհետաքրքիր կլիներ...

    Հ.Գ. Փաստորեն՝ իմ զգացմունքները գնալով լրջանում են ֆորումի նկատմամբ. տեսնես գոնե Ակումբն ինձ սիրու՞մ է:
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 07.05.2013, 03:25:


  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.05.2013), Chuk (07.05.2013), einnA (08.05.2013), ivy (07.05.2013), John (07.05.2013), Rammstein (07.05.2013), Sagittarius (07.05.2013), Sambitbaba (07.05.2013), Smokie (07.05.2013), StrangeLittleGirl (07.05.2013), Tig (07.05.2013), Two-Face (07.05.2013), Գալաթեա (07.05.2013), Լեդի Վարդ (07.05.2013), Հայկօ (07.05.2013), Մարկուս (07.05.2013), Նաիրուհի (07.05.2013), Ներսես_AM (07.05.2013), Նիկեա (24.04.2019), Ուլուանա (07.05.2013), Ռուֆուս (07.05.2013), Վոլտերա (07.05.2013)

  3. #2
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Էս թեման ո՞նց եմ բաց թողել
    Միանշանակ Յոհանի ու հիմնականում իրա գրառումներն եմ կարդում

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (24.04.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիներից կազմված ընտանիքներ
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.08.2013, 01:27
  2. Գրառումներ: 19
    Վերջինը: 01.04.2013, 14:24
  3. New.am Նորույթ հետաքրքիր կայքեր փնտրողների համար
    Հեղինակ՝ Avagyan, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 11
    Վերջինը: 10.03.2011, 14:40
  4. Իդեալական կին/տղամարդ ակումբցիներից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.05.2008, 21:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •