Շատ եմ սիրում Ուլուանայի գրառումները, միշտ մի հետաքրքիր բան կարելի է գտնել, ու մի բան կարելի է սովորել։
Սիրում եմ Ռուֆուսի գրառումները, բարի, անկեղծ… չնայած, պիտի խոստովանեմ, որ նոր էի գրանցվել ակումբում, Raedwulf-ից շատ բացասական տպավորություն էի ստացել, բայց քիչ-քիչ` Æþelwulf-ով, հետո Ռուֆուսով դառավ իմ պատկերացրած Raedwulf-ի հակապատկերը…։
Չուկի գրառումներն եմ հետաքրքրությամբ կարդում, հատկապես էս տիպինները մորթում են։
Դատարկությունի գրառումները լավն են, միշտ հետաքրքիր են ու հեչ դատարկ չեն։
Քանի որ հեռահաղորդակցության բաժնում եմ ավելի ակտիվ, ապա այնտեղ ակտիվ անդամներից դուր են գալիս Helios-ի գրառումները։
Դե Աթեիստն ու Ներսես_AM-ն էլ աչքի են ընկնում ինֆորմատիվ գրառումներով, բայց Աթեիստին վերջերս քիչ եմ նկատում գրառելիս։
Էջանիշներ