Հիշում եմ, թե սկզբում ինչպես էի վերաբերվում Մինիստրի գրառումներին (մոտավորապես այսպես ), նամանավանդ երբ ինձ փորձում էր համոզել, որ Տոտի տարոյի «Աշտարակ» քարտի վրա իլյումինատների աչքն է նկարած ու ինչ-որ պարանոիկ սայտերի հղումներ էր տալիս:
Բայց մի պահից սկսած զգացի, որ լրիվ ադեկվատ ու բավականին խելոք մարդու գրառումներ եմ կարդում: Չեմ զարմանա, եթե իմանամ, որ Մինիստրին այլմոլորակայինները (կամ իլյումինատները) գողացել են ու փոխարենը իրենց մարդուն դրել: Կարծում եմ՝ հասունացել է Սիմփսոնսից եկած մի հարց. Մինիստր, ի՞նչ ես արել իսկական Մինիստրին
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Իսկ, ես, օրինակ ոչ մեկի գրառումներն էլ չեմ սիրում, որովհետև ակումբում թեմաների...մմմ...95 տոկոսը ոչ էլ կարդում եմ, որովհետև էս վերջերս ահավոր ներվայնանում ու հոգնում եմ դամբուլանման խոսակցություններից: Խնդրում եմ ոչ ոք չվիրավորվի կամ չկարծի, թե վիրավորում եմ, դա վերջիվերջո ԻՄ ընկալումն է էդ խոսակցությունների, ոչ թե դրանք վարողի մեղքը, երևի: Որ նոր էի գրանցվել, մի-երկու փորձ արել եմ, բայց գրեթե միշտ թեմաները վերածվում էին ջուրծեծոցիի (կրկնում եմ՝ ինձ համար): Կարդում եմ երաժշտական բաժնում կատարված բոլոր գրառումները (թեմաների որոշ կատեգորիա անշուշտ հանած)՝ անկախ նրանից, թե ով է հեղինակը: Այնուամենայնիվ, որ տեսնեմ գրառման հեղինակը Ռայն ա, ամենայն հավանականությամբ կկարդամ (բայց եթե Ռայի գրառումը տեսնեմ, օրինակ, «Հայ սուպեռստառ» թեմայում, այլևս հրազենի սպառնալիքի տակ էլ լինեմ, չեեեմ բացի ես էդ թեման (պատճառը՝ վերևում)): Սենց... Հա, մեկ էլ սիրում եմ Ռուֆուսի բացած ինֆորմատիվ բնույթի թեմաները տարբեր հետաքրքիր բաների մասին (էն ուտելիքները, գերեզմանոցները) ու համարյա միշտ կարդում եմ:
Մեկ էլ հատուկ չեմ սիրում ավելորդ երկար գրառումները, ու, բնականաբար, աշխատում եմ խուսափել բոլոր նրանց գրառումներից, ովքեր այդ հակումն ունեն:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Rhayader (15.03.2010)
Եթե թեման ինձ հետաքրքրում ա, ուրեմն բոլոր գրառումները կարդում եմ: Օրինակ՝ «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնի թեմաները կարդում եմ՝ անկախ նրանից, թե ով ա գրառում կատարել:
Մեծ հետաքրքրությամբ կարդում եմ Ուլուանայի գրառումները: Ինձ դուր ա գալիս, երբ մարդը գրում ա առանց որևէ մեկին վիրավորելու: Շատ բարի մարդու տպավորություն ա ստեղծվել իմ մոտ ու նաև շատ խելացի:
Առանձնակի հետաքրքրությամբ կարդում եմ Արիացու գրառումները: Իրա դեպքում կապ չունի, որ թեմայում ա գրառում կատարել : Եթե տեսնում եմ վերջին գրառումը ինքն ա արել, մտնում եմ կարդում, նույնիսկ, եթե «Քաղաքականություն» բաժնում լինի
Մինիստր-ի և Davidus-ի գրառումները կարդալուց մտածում եմ, որ էս մարդիկ իմ մտքերն են գրել՝ խելացի ձևակերպված:
Մասնագիտական առումով շատ եմ հավանում Elmo-ի գրառումները: Շատ լավ ա բացատրում
Հետաքրքրիր են նաև Դատարկության, Շինարարի, Yeghoyan-ի, Լեոյի, Լուսաբերի, Յոժուկի, Jarre-ի գրառումները:
Անկապ օրագրում՝ Երկնայինի գրառումներն են հավանում:
Կարդում եմ նաև Դայանայի ու Farfalla-ի օրագրերը:
Հա, մեկ էլ VisTolog-ի գրառումներն եմ կարդում: Միշտ մի հետաքրքիր բան գտնում եմ իր գրառումներում:
Առայժմ այսքանը: Հետո կարող ա էլի հիշեմ, կգրեմ
Մոդերատորական։ Թեմայի անիմաստ կամ իմաստալից լինելու վերաբերյալ կարծիքներն ու դրանց արձագանքները տեղափոխվել են «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ»։
Թեմայից դուրս հետագա գրառումներն արդեն ոչ թե տեղափոխվելու են վերոնշյալ թեմա, այլ ջնջվելու են, հեղինակներն էլ ստանալու են նկատողություններ։ Այնպես որ եթե թեմայի պահանջին բավարարող ասելիք ունեք, գրեք, հակառակ դեպքում շրջանցեք թեման։
Ուշադրություն. թեմայի հեղինակի համաձայնությամբ թեմայի պահանջը փոքր–ինչ փոխվել է. նշելով որևէ ակումբցու անուն՝ որպես ձեզ համար հետաքրքիր գրառումներ անողի, հարկավոր է նաև հիմնավորել, թե ինչու եք տվյալ ակումբցու գրառումները հետաքրքիր համարում։ Սա արվում է թեման անհիմն ու անհետաքրքիր գովասանքների հոսքի վերածելուց հնարավորինս խուսափելու նպատակով։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նախ, անակնկալի եկա տեսնելով, որ մի քանի հոգու համար գրառումներս հետաքրքիր են, անչափ զգացված եմ և շնորհակալ
Կան որոշ մարդիկ ում գրառումները մեծ սիրով եմ կարդում՝ անկախ բաժնից ու թեմայից։ Այսինքն այդ մարդկանց բոլոր գրառումներն եմ կարդում ու վարկանշավորում ։ Վստահ եմ, որ նրանք գիտեն, թե իրենք ովքեր են
Բայց հատուկ ուզում եմ նշել մի մարդու, ում գրառումները տեսնելով աշխարհով մեկ եմ լինում։ Ու հենց իր շնորհիվ է, որ ես գրանցվեցի Ակումբում։ Խոսքը ԱՐՇԱԿ-ի մասին է։ Իմ համար քո բոլոր գրառումները արժեքավոր են ու ես բոլորը կարդում եմ։
Վերջերս հատկապես հետաքրքրել են SSS--ի գրառումները արվեստի և զգացմունքների ոլորտից: Միշտ էլ ակումբ մտնելիս ձգտում եմ առաջինը դրանք նայել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ոնց ա ստացվել, Գայլի գրառումների մասին մոռացել եմ նշել: Ամենալուրջ թեմայում, որտեղ մարդիկ քսան-երեսուն տողանոց գրառումներ կանեն, Գայլը կգա մի պարզ, երեք-չորս բառանոց գրառում կանի, առաջին հայացքից միամիտ մի հարց, պարզունակ թվացող մի միտք, որում մեկը ես էնքան իմաստություն եմ տեսնում, իր էս երկու բառով ցույց կտա էդ ամբողջ քննարկման անիմաստությունը, շատ ու շատ երկար գրառումների սնամեջությունը, մի խոսքով մեծ հաճույքով եմ կարդում իր գրածները, ինչը ամենևին չի նշանակում, որ իր բոլոր ասածների հետ համաձայն եմ
Ընդհանրապես հակված եմ կարդալու բոլորի գրառումները, հատկապես սիրում եմ օրագրային թեմաները: Բայց կա մեկը, որին կլանված սպասում եմ միշտ` գրառում կատարելիս, իհարկե:
FARFALA հավատա ամեն անգամ ինձ բնորոշ կամ էլ հոգեհարազատ են քո ցանկացած գրառում: Ապրե՜ս
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
ինձ ամենաշատը դուր է գալիս Yeghoyan-ի գրառումները,նրա գրածները տարբերվում են մյուս գրառումներից,միշտ նույնիսկ ամենատխուր թեմայում հումորով է գրում,իսկ նրա սիրած սմայլը սա է
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Սելավի. հնարավոր չի մի գրառում, որն իր մեջ մի հետաքրքիր ինֆո չպարունակի: Ամեն գրառման մեջ մի նոր «հայտնագործություն» եմ գտնում, ամեն մի գրառման մեջ կարդում եմ այնպիսի բաներ, որոնք երևի երբեք էլ չէի իմանա:
Միակ Ակումբցին է, ով եթե նույնիսկ 10 էջ գրառում անի, մեծ հաճույքով կկարդամ:
Մոդերատորական. հիշեցնում եմ, որ թեման նախատեսված է նրա համար, որ մարդիկ նշեն, թե կոնկրետ որ ակումբցիների գրառումներն են իրենց դուր գալիս և ինչու (հիմնավորելը նույնպես մտնում է թեմայի պահանջների մեջ), ոչ թե վերացական կարծիքներ գրեն։ Մեջբերում եմ թեմայի առաջին գրառման այն հատվածը, որում հստակ ու թավատառով նշված է թեմայի պահանջը.
Ուրեմն այս թեմայում նշում ենք այն ակումբցիներին, ում գրառումներին հետևում ենք, ում գրառումները հետաքրքիր են մեզ… Ու նաև անպայման հիմնավորում ենք, թե հատկապես ինչու են տվյալ ակումբցու գրառումները մեզ համար հետաքրքիր։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շինարար (26.04.2010)
Հավեսով կարդում եմ Ռայադերին, հետն էլ դրույքներ անում, թե քանի րոպեից են դրանք ջնջվելու
Արիադնան ու Ձայնալարը մի առանձին պատմություն են, իրենց հումորը նրանցից ա, որ օֆիսում թաքուն Ակումբ կարդալուց սկսում եմ բարձր ծիծաղել /տնաշեններ, խիղճ ունեք/
Ռուֆուսի բացած թեմաներն եմ սիրում, ինֆորմատիվ, հետաքրքիր, մեկ էլ սիրում եմ ինքը ոնց ա նկարագրում մարդկանց, մի տեսակ մեղմ, ինքը մեղմ մարդ ա:
Շատ էի սիրում ivy-ի գրառումները, սակայն նա հիմա չի գրում Ակումբում:
Ուլուանա. էլի եմ ասել` իր գրառումները հայերենի ու ճիշտ գրելու, խոսելու գեղեցիկ դասեր են: Զգացմունքներ արտահայտելիս ժլատ է, բայց մեկ-մեկ շատ էմոցիոնալ բաներ է գրում` հիմնականում ստեղծագործելիս:
Հետաքրքրությամբ հետևում էի Դայանայի մետամորֆոզներին, նա մի երկու տարվա ընթացքում շատ փոփոխվեց ու ինձ համար հետաքրքիր էր հետևել էդ ամենին:
Հայկօ-ն մի այլ տեսակի երևույթ ա: Չափազանց կիրթ, զարգացած ու հետն էլ անտանելի հումորով մարդ: Իր գրառումները կարդում եմ միշտ:
Մարկիզ վերջն ա: Գրառմանը նայելով` կարող եմ ասել, թե քանի բաժակ է խմել Մարկիզը հիմնականում գրում ա շատ ավելի քիչ, քան ունի գրելու, դրանով ինքը հետաքրքիր ա:
Համոզված եմ, որ լիքը մարդկանց մոռացա: Հետո կգրեմ:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ariadna (09.01.2011), Farfalla (28.04.2010), Gayl (28.04.2010), Kita (28.04.2010), Rhayader (28.04.2010), SSS (28.04.2010), Tig (28.04.2010), VisTolog (27.04.2010), Yellow Raven (28.04.2010), Արևածագ (28.04.2010), Արևհատիկ (28.04.2010), Դեկադա (28.04.2010), Ինչուիկ (28.04.2010), Հայկօ (27.04.2010), Ձայնալար (08.01.2011), Մանուլ (28.04.2010), Մարկիզ (28.04.2010), Նաիրուհի (17.08.2013), Ռեդ (28.04.2010), Ռուֆուս (27.04.2010)
Մելիք- այս մարդու պատճառով եմ եկել ակումբ: Ո'չ, նա ինձ չի հրավիրել, առավել ևս, իմ գալն ու իր գնալը համարյա մեկ եղավ: Երբ մշտական ինտերնետ չունեի, հազվադեպ հնարավորության դեպքում նայում էի հայերեն կայքերի ստեղծագործողների բաժինները, ամենաշատն ինձ դուր եկավ հե'նց Մելիքի գործերը: Հիմա էլ հաճախ բացում եմ էջերը, ուր Մելիքի բանաստեղծություններն են, չնայած վաղուց դրանք քաշել եմ կոմպիս մեջ, մեծագույն հետաքրքրությամբ կարդում եմ նաև հայտնած կարծիքները:
Ուլուանա- հավասարակաշռիր, հոգևոր հարուստ ու կայուն միջուկով մարդ է: Կարդում եմ, մի երկու անգամ էլ վազ եմ տվել այս ու այն թեմա, ուր որ ըստ իս, ինքը պիտի չգրեր, ու ճակատիս շրխկացել է... մոդերատորականը:
Դեկադա, CactuSoul- իրենց գրածներն ինձ համար նշանակություն ունեն՝ ուշադիր կարդալու համար:
Հայկօ- վերջերս եմ «բացահայտել», հիմա էլ անունը գրելիս ժպտում եմ: Գրեթե բոլոր գրառումներում «չամչի հատիկը» կա, որով տարբերվում է մնացած ակումբցիներից:5+
Jarre,My World My Space Շինարար, ars83, jundiai , Lion- իրենց գրածներն էլ անուշադրության չեմ մատնում:
Չուկ- Հաճախ դժկամությամբ եմ գնում գրածը կարդալու, բայց ակումբի կանոնները չիմանալը չի փրկում պատասխանատվությունից, դրա համար էլ գնում եմ, ու երբեմն ուրախացնում է՝ երբ գրածը ադմինական չէ, այլ կարծիք:
Magic-Mushroom – ինձ բոլորովին անհայտ, բայց պարզվում է՝ չափի մեջ շատ գայթակղիչ բաներից է հաճախ գրում:Անկեղծությունն է դուրս գալիս:
Magic-Mushroom (15.06.2010), My World My Space (18.05.2010), Norton (18.05.2010), Tig (18.05.2010), Yevuk (24.05.2010), Դեկադա (18.05.2010), Նաիրուհի (17.08.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ