Քանի որ տարբեր թեմաներ կան մեր նախընտրած ու չնախընտրած գրքերի ու գրողների մասին, իսկ մեզնից շատերը իրականում շատ ժամանակ են տրամադրում նաև Ակումբ ընթերցելուն, որոշեցի բացել այս թեման… Փնտրեցի ակումբում, այդպիսի թեմա չգտա… Ամեն դեպքում եթե կրկնվում եմ, ներողամիտ եղեք… Ուրեմն այս թեմայում նշում ենք այն ակումբցիներին, ում գրառումներին հետևում ենք, ում գրառումները հետաքրքիր են մեզ… Ու նաև անպայման հիմնավորում ենք, թե հատկապես ինչու են տվյալ ակումբցու գրառումները մեզ համար հետաքրքիր։ Թեման կարող է ոչ ոքի էլ չհետաքրքրել, բայց ես ուզում էի արտահայտվել… Նախ անկեղծորեն խոստովանեմ, որ անկախ ամեն ինչից հետևում եմ վանաձորցիների և ռեալում ճանաչածս մարդկանց գրառումներին, այդ մարդկանց իրականում ճանաչում եմ, ու միշտ հետաքրքիր է լինում, թե այս կամ այն թեմայում ինչ են գրել… Իսկ հիմա գրեմ այն ակումբցիների մասին, ում գրառումներին հետևում եմ անկախ ճանաչելուց… Առաջին հորիզոնականում ինձ մոտ գտնվում է անխոս Դատարկությունը, նույնիսկ մասնագիտական, իրականում ինձ չհետաքրքրող թեմաներում նրա արած գրառումները ինձ միշտ հետաքրքրում են… Նաև շատ համով-հոտով գրառումներ է երբեմն անում, որոնք առանձնահատուկ եմ հավանում… Չգիտեմ, գուցե սուբյեկտիվ է… Երկրորդ տեղում My World My Space-ն է, ում բանաստեղծություններն եմ շատ հավանում, մնացած գրառումներին հետևում եմ զուտ վիրտուալ ընկերականության նկատառումներով… Իմփրեշընի անկապ օրագրի և մանրապատումների գրառումներն եմ շատ հավանում… Հայկօյի և վերջերս նաև Ռայադերի գրառումներն էլ մեծ հետաքրքրությամբ եմ կարդում… Կետիկավոր Հայկոյի բարի ու անկեղծ գրառումները շատ եմ սիրում… Սթրեյնջի գրառումներն էլ ինձ միշտ հետաքրքիր են, երևի տարօրինակ բաներ սիրում եմ, դրանից է… Ուլուանայի կարծիքը ցանկացած թեմայում չի կարող անտարբեր թողնել ինձ… Դավիդուսի հետ համարյա համախոհներ ենք կարծես, դրա համար իր գրառումներն էլ անպայման աշխատում եմ բաց չթողնել, Չուկի գրառումներին անկեղծ ասած հետևում եմ, որ տեսնեմ, թե տվյալ թեմայի վերաբերյալ ադմինն ինչ ասաց, մեկ էլ մեր նկարած նկարների թեմայում ակումբցիների հեղինակած նկարներին եմ հետաքրքրությամբ հետևում, այսքանը, ում մոռացա, ներեցեք
Էջանիշներ