*e}|{uka* (15.03.2010)
Խոսքն իմ մաիսն չէ,ամեն դեպքում չեմ կարծում 'դիմակի միջոցով(եթե դրան ես բերում),կարելի է ընդամենը թաքցնելով բնավորության մի կողմը,կամ պարզապես առանց ի լուր աշխարհի ցուցդրելու հանդես գալ մեկ այլ կողմով,դա դիմակ չէ,դա դու ես ուղակի մյուս կողմից:Չեմ կարծում թե պարտադիր է բոլորին բացահայտել սեփական էությունը ,բոլոր մանրամասնություններով ըստ իս դա խիստ անձնական է
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Թող դիմակ չլինի, թող շերտ լինի, եթե դիմակ բառից տենց վախենում եք: Իսկ ո՞վ ասեց, որ դիմակները դու չես: Հո ուրիշի դիմակները չե՞ս կրում, դու քո անձնական պահարանից հանում ես ու սիրուն հագնում:Ու դու ես խաղում տակը, հագնելով ուրիշ չես դառնում:![]()
Чеширский КотЭ
Դիմակը ինչի՞ ա մենակ բացասական իմաստով հասկացվում չգիտեմ, օրինակ բերեմ համոզված եմ բոլորի հետ էլ եղել ա տենց, ես երբ տրամադրություն չեմ ունենում ու մարդկանց մեջ եմ, չեմ ուզում որ ինձ հարցեր տան, թեկուզ ընկերները, դրա համար ուրախ եմ ինձ պահում, այսինքն ուրախ դիմակով եմ, իրականում ես տխուր եմ, բայց ոչ մեկ էտ չի տեսնում, արտաքինից ես ուրախ եմ, հիմա անցնենք էությանը, մարդիկ 99.9 տոկոսը մարդկանց ունի էության թաքցրած կողմեր, այսինքն ունի հոգեվիճակ կամ բնավորության գիծ որը ոչ մի կերպ չի ուզենա ցույց տալ բոլորին, ու ինչ որ իքս իրավիճակում ինքը կարա ուղղակի խաղա ու դա անի բնազդով կարա անի նաև գիտակցված, այսինքն իր էություն էն ինչ որ խորքում ա ու տենց ա իրականում, ցույց չտա, ու էտ անի ուղղակի դիմակի միջոցով, այսինքն խաղա, միշտ չէ որ կարաս ուղղակի չխոսաս, ու էտ հանցագործություն չի, ես դիմակ վատ իմաստով հասկանում եմ մենակ էն ժամանակ երբ դու ուրիշ մարդ ես խաղում ինչ որ շահի ակնկալիքով, մնացած դեպքերը ուղղակի պաշտպանություն են:
Մեծ ժամանակային կտրվածքով իհարկե հնարավոր չի, բայց կարճ ժամկետում հնարավոր է, երբ թատրոն կամ կինո ես նայում դերասանի խաղով երբեք չես կարող դատել իրա էության մասին, եթե էտ նույն դերասանը քո հետ ծանոթանա ու նույն կերպ ուղղակի խաղա , այսինքն խաղա 180 աստիրանով այլ մարդ, դու քանի որ նրան նոր ես սկսում ճանաչել երբեք չես կարող համոզված ասել որ ինէը կեղծում ա ու իրականում ինքը լրիվ այլ մարդ ա, հետագայում եթե շարունակես իրա հետ շփվել իհարկե կսկսես բացահայտել, ուղղակի ես ողջ էությունը փոխելու խաղի իմաստը չեմ տեսնում:
Հենց հիմա փորձում ենք ընկալել ու հասկանալ ,,դիմակ" բառի բացատրական իմաստը, և, փորձում ենք հիշել ու վերարտադրել բոլոր այն դիմակները, որոնք մենք տեսել ենք մեր կյանքի ընթացքում: Սկսած մանկական տարիների հանդեսներից ու ներկայացումներից մինչև հիմա...
Միանգամից պարզ է դառնում, որ նրանք բազմատեսակեն, բազմաբնույթ ու բազմիմաստ: Եվ ոչ մեկիս մտքով չի անցնի որակել՝, որ բոլորը դրանցից չար են, կամ վատ է դրանք կրել: Կարևորը դիմակի ներսում թաքնված, նրա ետևում պատսպարված էությունն է:
Դիմակ կրելը լա՞վ է արդյոք, թե վա՞տ, կպատասխանեմ քիչ ուշ, բայց՝, որ մենք բոլորս ինչ որ չափով դիմում ենք նրանց օգնությանը, անառարկելի փաստ է: Իսկ եթե մի բան կրում է այսքան լայն հասարակական բնույթ՝, ինձ թվում է շատ վատ չի կարող լինել:Շատ վատ է, երբ գայլը կրում է գառան դիմակ, երբ հիմարը կրում է խելոքի դիմակ ու երբեմն էլ մոռանում է դրա մասին, վատ է՝, երբ մեկը հագնելով բանիմաց մարդու դիմակ, կարող է ոչ իրազեկ մարդկանց համոզել, որ մածունը սև է:
Իհարկե , շատ լավ կլիներ առանց դիմակի, բայց մենք առայժմ չենք հասել հասարակական զարգացման այն բարձր սանդղակին, որ կարողանայինք լինել բացարձակ անկաշկանդ, ազատ, առանց բարդույթների ու թուլությունների: Եվ սա է պատճառը, որ մենք երբեմն-երբեմն դիմում ենք դիմակների օգնությանը, վախենալով՝, որ մեր այս կամ այն նախասիրությունը կարող է տարօրինակ թվալ հասարակությանը:
Հարգելիներս, լավ քննարկում եք, դայց ինչ է նշանակում դիմակ ըստ ձեզ?
person բառը, որը այժմ նշանակում է անձ, առաջացել է պերսոնա-դիմակ, երբ Հին Հունաստանում թատրոնում դերասանները կրում էին տարբեր հույզեր արտահայտելիս: Հարցը նրանում է, թե դիմակ ասելիս դուք ինչ եք հասկանում?Այսինքն նույնիսկ ընկալումը կարող է խիստ անհատական լինել...
Հոգենանալիտիկ Յունգը առանձնացրել է դիմակ/persona/ արքետիպը, որը մեր հասարակությանը ներկայանալու դեմքն է, այն թե ինչպես ենք մենք ներկայացնում մեզ այլ մարդկանց հետ շփման ընթացքում: Դիմակը նշանակում է մի շարք դերեր, որոնք մենք կրում ենք սոցիալական պահանջներին համաձայն:Յունգը գտնում է, որ դիմակը ծառայում է մեզ համար տպավորություն գործելու համար և որպես արքետիպ այն մեզ անհրաժեշտ է այլ մարդկանց հետ կյանքում շփման համար, բայց նա նաև զգուշացնում է, որ երբ այն մարդու համար ձեռք է բերում գերնշանակություն, ապա անձը կարող է դառնալ ոչ խորքային, մակերեսային մի դերի բերված և օտարացված իրական հուզական փորձից:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ