User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Մարդկային դիմակներ

  1. #16
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մենք գիտենք, թե ինչ ենք ցանկանում? Մենք ցանկանում ենք այն, ինչ հասարակությունն է ցանկանում: Այ ստեղ ա, որ հանդիպում ես քո դիմակավորված, անմխիթար վիճակին:
    Մենք կորցնում ենք մեր եսը սկսած ծնված օրվանից: Ու ավելի ու ավելի, երբ մտնում ենք հասարակություն, որտեղ վատը ձրի տալիս են, իսկ լավն իմանալու համար պիտի բախտ վիճակվի պատահական իմանաս, կամ այնքան հետաքրքրասեր լինես, որ պրպտես, գտնես:
    Եթե նույնիսկ չգիտենք, մեկա` դառնում ենք այն, ինչը մեր ենթագիտակցությունն է ուզում ու կապ չունի ինչ դիմակ է մեր դեմքին..


  2. #17
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ անունը?
    Անունը չեմ հիշում, ցավոք։ Ինքը համր մուլտ էր։ Տպավորիչ էր ու բավական ճնշող...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #18
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում M.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկային դիմակներ. ինքնապաշտպանության միջո՞ց, թե՞...

    Մարդիկ հաճախ նոր ծանոթություններ հաստատելուց հանդես են գալիս դիմակով, իսկ ոմանք նույնիսկ երկար ժամանակ անց չեն ձերբազատվում դրանից:
    Ով էր նա սկզբից և ով է հիմա և այս երկուսից որն է նա իրականում.....?????????


    Յուրաքանչյուրը տեսնում է՝ ինչպիսին ես դու, քչերն են զգում՝ ինչպիսին դու կաս։
    Մաքիավելի
    Ոչ միայն ինքնապաշտպանության, այլ նաև ինքնախաբեության ու դիմացինին խաբելու, դիմացինի վրա ավելի ուժեղ տպավորություն գործել միջոց:
    Այն տպավորությունն եմ երբեմն ունենում, թե մենք բոլորս մասնակցում ենք անվերջանալի Վենետիկյան դիմակահանդեսին:
    Դիմակի միջոցով կարող ես միայն քեզ հատուկ գծերը կամ թաքցնել, կամ էլ ճոխացրած արտահայտել, կամ էլ ընդհանրապես չունեցած գծեր ստեղծել ու այդ դիմակը ավելի ուժեղ ամրացնել դեմքին:
    Այս վերջին մի քանի տարին փորձում եմ որքան հնարավոր է շերտ առ շերտ հեռացնել այդ դիմակները, շերտերը, մեկ-մեկ թվում է, որ այլևս չի մնացել, բայց մեկ էլ դիմակս ավելի նուրբ արտահայտման ձև է ընդունում, որը դժվար է բացահայտել: Գիտեք, որքան որ ազատվում եմ այդ շերտերից, այնքան շատ եմ զգում իմ իրական եսը, ավելի շատ եմ թեթևություն, միասնություն զգում: Ներքին հակադրություններս, քաոսը, երկատվածությունս անհետանում է:
    Մաքիավելիի խոսքերը շատ գեղեցիկ են, բայց կավելացնեի, որ նաև քչերն են զգում, թե ով են իրենք:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (14.03.2010), յոգի (14.03.2010)

  5. #19
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Իմ կարծիքով՝ դիմակներ չկան։ Ես ինքս տարբեր մարդկանց մոտ ու տարբեր իրավիճակներում տարբեր եմ լինում, բայց ոչ մեկի ժամանակ չեմ կեղծում։ Իմ մեջ կա այն ամենը, ինչը ցույց եմ տալիս։ Նույնիսկ ամենաուժեղ պահերիս իմ մեջ լացկան աղջնակ կա և հակառակը։ Խելոք-խոնարհ վիճակից հանկարծակի կարող եմ ծայրահեղ ագրեսիվ դառնալ առանց կեղծելու։ Ուղղակի ժամանակ առ ժամանակ հատկություններից մեկնումեկը գերիշխող է դառնում, և տպավորություն է ստեղծվում, թե մարդը տվյալ պահին իր հերթական դիմակով է։ Մենք հաճախ դժվարությամբ ենք խոստովանում, որ ինքներս մեզ չենք ճանաչում, ինչպես նաև այն, որ ոչ մեկս քարացած, կաղապարի մեջ դրված չենք. անընդհատ փոփոխվում ենք, մի քանի րոպեում կարող ենք արմատապես փոխել կարծիքը որևէ երևույթի նկատմամբ։
    Մենք ուզում ենք, որ և´ մենք, և´ մյուսները լինեն միայն այսպիսին կամ այնպիսին՝ չփոփոխվող, հաստատուն, կռահելի, որովհետև այդպես ապրելը շատ կհեշտանար։ Իմ կարծիքով՝ դիմակների տեսությունը հենց սրանից է առաջանում։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.03.2010), E-la Via (15.03.2010), Rhayader (15.03.2010), Երկնային (24.03.2010), Հայկօ (15.03.2010), Ուլուանա (15.03.2010)

  7. #20
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Նաիրուհու հետ լրիվ համաձայն եմ, դիմակներ չկան: Բազմաթիվ դիմակների ու մեկ իսկական դեմքի գաղափարն ինքնին ենթադրում է, որ մարդը ունի միայն ու միայն մեկ իսկական բնավորություն, վարքագիծ, մտածելակերպ, վերաբերմունք և այլն, ինչը, բնականաբար, սխալ է: Մարդը շատ ավելի բարդ ու բազմակողմանի էակ է, ու այդ բազում կողմերից յուրաքանչյուրին (բացի մեկից) դիմակ անվանելը սխալ է: Այն, որ ինչ-որ մեկը կարող է օրվա առաջին կեսին լինել խիստ ու ուշադիր ղեկավար՝ կոստյումով ու փողկապով, իսկ երկրորդ կեսին՝ կարճ շալվարը հագին ուրախ ծիծաղել ընկերների հետ՝ գարեջրի շիշը ձեռքին, ոչ թե երկու տարբեր դիմակներ են, այլ երկու տարբեր իրավիճակային վարքագծեր: Ամեն դեպքում՝ թե՛ կոստյումի և թե՛ կարճ շալվարի միջի անհատը մնում է նույնը: Մի փորք փոխակերպելով հայտնի ասույթը (there are no problems, only situations), կարելի է ասել. դիմակներ չկան, կան իրավիճակներ:
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Legolas (15.03.2010), Rhayader (15.03.2010), Արևածագ (16.03.2010), Երկնային (24.03.2010), Նաիրուհի (15.03.2010), Ուլուանա (15.03.2010), Ռեդ (15.03.2010)

  9. #21
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Համաձայն չեմ: Դիմակներ կան: Սովորական մարդիկ ենք, աստվածային էակներ չենք... Դիմակները անպայման նրա համար չեն, որ ինչ-որ բան թաքցնենք, խաբենք... Կյանքը խաղ ա ու այդ խաղը դիմակներով պիտի խաղաս: Մերն են, ուրիշինը չեն, կեղծ չեն, չնայած կան և կեղծ դիմակներ, որը նույնպես խաղի մեջ կիրառելի ա: Ինչու՞ լինեմ միատիպ բոլոր մարդկանց հետ, ինչու՞ լինեմ բացահայտ բոլորի համար: Ինչու՞ խաղի մասնակիցները պետք է տեսնեն իմ տխուր, թափանցիկ դեմքը// չեմ ասում տխուր եմ, օրինակ եմ բերում//, կհագնեմ իմ սիրած դիմակը կժպտամ, ուրախ կլինեմ: Կհագնեմ այն դիմակը, որն այդ պահին անհրաժեշտ ա, մեկի հետ խորհրդավոր, մեկի հետ մակերեսային, մեկը հետ խորը: Կենդանի են, մեր կողմից ստեղծված ու կառավարելի գիտակցությամբ, մեր գիտակցությամբ: Կարևորը կեղծ դիմակ չհագնեմ, չկորցնեմ ինձ ու ամենակարևորը չսկսեմ հավատալ, որ իմն ա:
    Чеширский КотЭ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (15.03.2010)

  11. #22
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Կյանքը խաղ ա ու այդ խաղը դիմակներով պիտի խաղաս:
    Չեմ նախանձում էն մարդկանց, ովքեր կյանքի նկատմամբ նման վերաբերմունք ունեն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.03.2010), Ungrateful (15.03.2010), Արևածագ (16.03.2010), Նաիրուհի (15.03.2010)

  13. #23
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Դիմակներ կան: Շատ կան, տարբեր... լավ դիմակ չկա:
    Վիրտուալ / ինտերնետային/ կերպարն էլ ա դիմակ... քցեք-բռնեք:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (15.03.2010)

  15. #24
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ նախանձում էն մարդկանց, ովքեր կյանքի նկատմամբ նման վերաբերմունք ունեն:
    Դու քո էությունը բոլորի մոտ բացում ե՞ս, բոլորի հետ անկեղծ ե՞ս: Դիմակ հագնելը չի նշանակում, ինքդ քեզ կորցնես, չունենաս սեփական դեմք ու ամեն անգամ տարբեր դեմքեր ընդունես:
    Чеширский КотЭ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (15.03.2010)

  17. #25
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Սովորական մարդիկ ենք, աստվածային էակներ չենք...
    Սովորական մարդիկ ենք, աստվածային էակներ չենք... Դիմակներն աստվածային էակների մենաշնորհն են որովհետև նրանք են դերասաններ մեր կրքերի թատրոնում: Շատ տխուր է, երբ մարդիկ են դառնում աստվածային կրքերի թատրոնի դերասաններ: Հիշեք, ինչպես են վերջանում բոլոր հունական ողբերգությունները:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (16.03.2010)

  19. #26
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու քո էությունը բոլորի մոտ բացում ե՞ս, բոլորի հետ անկեղծ ե՞ս: Դիմակ հագնելը չի նշանակում, ինքդ քեզ կորցնես, չունենաս սեփական դեմք ու ամեն անգամ տարբեր դեմքեր ընդունես:
    Ես թեմայի սկզբում արդեն ասել եմ իմ տեսանկյունը: Չկա օտարածին դիմակ: Կա իմ այն կողմը, որը ես ցուցադրում, ուռճացնում, ուշագրավ կերպով եմ ներկայացնում, որպեսզի ուրիշ կողմը թաքցնեմ: Բայց դա լրիվ որոշակի նպատակով է արվում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (16.03.2010)

  21. #27
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես թեմայի սկզբում արդեն ասել եմ իմ տեսանկյունը: Չկա օտարածին դիմակ: Կա իմ այն կողմը, որը ես ցուցադրում, ուռճացնում, ուշագրավ կերպով եմ ներկայացնում, որպեսզի ուրիշ կողմը թաքցնեմ: Բայց դա լրիվ որոշակի նպատակով է արվում:
    Օտարածին դիմակները նույն իմ ասած կեղծ դիմակներն են, որը ոչ մի դեպքում չպիտի սեփականացնես:
    Чеширский КотЭ

  22. #28
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Օտարածին դիմակները նույն իմ ասած կեղծ դիմակներն են, որը ոչ մի դեպքում չպիտի սեփականացնես:
    Ասում եմ, ինչքան էլ քեզ խաբես, թե դիմակ ես հագած, ինչ էլ ձևանաս, իրականում դա իսկապես դու ես
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (16.03.2010), Երկնային (24.03.2010), Հայկօ (15.03.2010), Ուլուանա (15.03.2010)

  24. #29
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Ինձ թվումա, կարևորը էն չի, դիմակներ կան թե չկան: Կարևորն էնա, որ դիմակներն շատ հարմար մետաֆորա է, որոշ դեպքերում ուղղակի անփոխարինելի: Պայմանականորեն ընդունելով դիմակների գոյությունը, մարդ առնվազն երեք առավելությունա ստանում`1. կարողանումա ավելի գիտակցված ադապտացվել արտաքին աշխարհի բազմազանությանը, ավելի գիտակցված շփվի շրջապատող մարդկանց հետ` հետևաբար ավելի էֆֆեկտիվ հասնելով շփման նպատակներին 2. ընդունելով պայմանական դիմակների գոյությունը ուրիշ մարդկանց մոտ, կարողանումա ավելի լավ հասկանալ այդ մարդկանց, ու երբեմն կանխատեսել շաբլոնային դիմակ հագած մարդու հետագա գործողությունները 3. հետաքրքիր հնարավորություններա ստանում սեփական անձը ճանաչելու գործընթացում: Ով գիտի էլի առավելություններ կլինեն, բայց հիմա մտքիս չի գալիս:

    Դիմակների մասին շատ լավ գիրքա Օլդիների "Նոպերապոնը": Եթե սիրում եք թատրոն կամ ճապոնական մշակույթ, կարդացեք, չեք փոշմանի: Համել շատ հետաքրքիր մտքեր կիմանաք դիմակների ու իրանց ազդեցության մասին:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (15.03.2010), AniwaR (15.03.2010), E-la Via (15.03.2010)

  26. #30
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդկային դիմակներ

    Իմ եսը՝ դիմակի տակ է, իսկ առանց դիմակի ես կեղծ եմ, որովհետեւ էն ինչ ես կամ դա հենց իմ դիմակն է:

    Պարզապես պետք չի խաղալ...դիմակազերծ երեսը պետք ա մեզ, բայց ոչ հասարակությանը: Ուրեմն մի խաղացեք ձեզ հետ:

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  2. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 14.05.2009, 21:42
  3. Դիմակներ - 2
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 28.08.2008, 00:20
  4. Philosopher. Մարդկային դիմանկար
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 06.06.2007, 11:23
  5. Դիմակներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 02.04.2007, 18:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •