Ոչ միայն ինքնապաշտպանության, այլ նաև ինքնախաբեության ու դիմացինին խաբելու, դիմացինի վրա ավելի ուժեղ տպավորություն գործել միջոց:
Այն տպավորությունն եմ երբեմն ունենում, թե մենք բոլորս մասնակցում ենք անվերջանալի Վենետիկյան դիմակահանդեսին:
Դիմակի միջոցով կարող ես միայն քեզ հատուկ գծերը կամ թաքցնել, կամ էլ ճոխացրած արտահայտել, կամ էլ ընդհանրապես չունեցած գծեր ստեղծել ու այդ դիմակը ավելի ուժեղ ամրացնել դեմքին:
Այս վերջին մի քանի տարին փորձում եմ որքան հնարավոր է շերտ առ շերտ հեռացնել այդ դիմակները, շերտերը, մեկ-մեկ թվում է, որ այլևս չի մնացել, բայց մեկ էլ դիմակս ավելի նուրբ արտահայտման ձև է ընդունում, որը դժվար է բացահայտել: Գիտեք, որքան որ ազատվում եմ այդ շերտերից, այնքան շատ եմ զգում իմ իրական եսը, ավելի շատ եմ թեթևություն, միասնություն զգում: Ներքին հակադրություններս, քաոսը, երկատվածությունս անհետանում է:
Մաքիավելիի խոսքերը շատ գեղեցիկ են, բայց կավելացնեի, որ նաև քչերն են զգում, թե ով են իրենք:
Էջանիշներ