Գրառումդ ինձ մի մուլտ հիշեցրեց։ Մեծահասակների մուլտ էր։ Ավելի քան 15 տարի առաջ եմ տեսել երևի, բայց շատ ուժեղ էր տպավորվել։ Լրիվ մանրամասն չեմ հիշում, բայց ընդհանուր միտքը սա էր. ուրեմն մի մարդ, չեմ հիշում՝ որտեղից, ինչ–որ դիմակ է գտնում ու սկսում է տարբեր մարդկանց հետ շփվելիս էդ դիմակը հագնել, սկզբում հատուկ դեպքերում է հագնում, հետո՝ ավելի ու ավելի հաճախակի, ի վերջո, հասնում է նրան, որ էլ ընդհանրապես դեմքից չի հանում։ Մի օր էլ, չեմ հիշում ոնց է պատահում, հանկարծ ուզում է հանել դիմակը, քաշում է, ու՝ այ քեզ զարմանք. դիմակը դուրս չի գալիս։ Պարզվում է, որ արդեն հասցրել էր միաձուլվել ու սերտաճել դեմքին։ Արդեն անհանգստացած ու վախեցած՝ ավելի թափով է սկսում քաշքշել, վերջը մի կերպ պոկում է... Բայց, ո՜վ սարսափ. դիմակի տակ դեմք չկա... ընդամենը ինչ–որ դատարկ «տարածք»...
Էջանիշներ